Iravunk.com | Հերոսների մահը չեն լալիս, նրանց փառաբանում են. վերջին հրաժեշտը՝ Գագիկ Գինոսյանին
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել «ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Ռուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ Եթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն Հարությունյան

Հերոսների մահը չեն լալիս, նրանց փառաբանում են. վերջին հրաժեշտը՝ Գագիկ Գինոսյանին

Մշակութային

Նրա պարից վառոդի հոտ էր գալիս, իր պարով գոյապայքարի էր մղում ոչ թե պաթետիկ, այլ իրական հայրենասիրական ոգեղենությամբ տոգորում: Այսօր Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը կտանք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻՆ՝ նժդեհյան ջահակրին, որն իր առողջությունը մաշեց արցախյան առաջին եւ մնացյալ պատերազմների բովում: Վերջին պատերազմի օրերին կորցրեց ոչ միայն մարտական ընկերներ, հայրենիքի մի հատված, այլ նաեւ մորը, ում մահվան բոթը լսեց հենց պատերազմի դաշտում՝ այդպես էլ մնալով նրա վերջին հրաժեշտին կարոտ: Դիմացավ, շարունակեց իր պայքարը՝ մշակույթով, խոսքով՝ երբեմն կտրուկ, երբեմն՝ հուժկու, ավելին՝ հասավ իր անձնական երազանքին՝ երկար սպասված որդու ծնունդով, ում կոչեց հոր անունով՝ Մարտիրոս: Բայց անգամ որդու ծնունդը չսպիացրեց հայրենիքի ցավը, 58-ամյա սիրտն այս դավադիր ու անողոք իրականությանը երկար չդիմացավ, գնաց միանալու անմահների բանակին` իր վերջին հանգրվանը գտնելով մարտական ընկերների կողքին՝ Եռաբլուրում:

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՌ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ»

«Իրավունք» թերթի անդավաճան բարեկամն էր Գագիկ Գինոսյանը: 2019 թվականին, երբ թերթի խմբագրական խորհուրդը «Կարին» ավանդական երգի-պարի խմբին արժանացրեց պատվոգրի՝ հայ ազգային պարը տարածելու, ինչպես նաեւ տարիներ շարունակ ազգագրական պարի միջոցով ժողովրդի մեջ հայ լինելու հպարտությունը վերադարձնելու համար, Գագիկ Գինոսյանն ասաց. «Պատիվ է ճանաչվել լավագույնը: Կուզենայի, որ նման խմբերի կարիք չլիներ, եւ հայ ժողովուրդը` բոլորը, պարեն ազգային պարեր՝ պարը վերադարձնելով կենցաղ, պարի միջոցով վերադարձնեն իրենց ինքնությունը` իրենց արմատներին ավելի ամուր կառչելու մեծ առաքելությունը: Վստահաբար, ով իր արմատներին պինդ կառչած է, հպարտ է, եւ իր տեսակը շարունակում է հպարտորեն կրել իր ինքնությունը, իր առաքելությունը, իսկ հայ ժողովուրդը դեռ մեծ առաքելություն ունի աշխարհի երեսին»:

«ՀԱՅ ԱԶԳԻ ՈԳԻՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԱԼԵԿՈԾ Է, ՔԱՆ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ 9-ՐԴ ԱԼԻՔԸ»

Գագիկ Գինոսյանը նաեւ հաստատակամ ընկերն էր «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի, որի ղեկավար` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակության հետ ուղիղ հինգ տարի առաջ Ղրիմում մասնակցեց Հայաստանի մշակույթի օրերին: Երբ Սիմֆերոպոլի օդանավակայանը, համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի, պաշտոնապես վերանվանվեց հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով, այդ առթիվ կազմակերպված ղրիմյան պետական միջոցառմանը զուգահեռ, որպես շնորհակալություն՝ Գագիկ Գինոսյանն ու իր խումբը հանդես եկան ֆլեշ-մոբով՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում: 

«Հայ ժողովրդի ոգին այսօր ավելի ալեկոծ է, քան Այվազովսկու 9-րդ ալիքը: Մենք այսօր ուրախ ենք եւ ուզում ենք շնորհակալություն հայտնել Ղրիմի իշխանություններին՝ Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով անվանակոչելու համար: Այվազովսկին ոչ միայն աշխարհի ամենահզոր ծովանկարիչն է, այլ նաեւ հայ քաղաքացի, ինչպես իր եղբայրն էր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանը», - այսպիսի ոգեւորությամբ նա նշեց այս իրադարձությունը:

«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ Ո՛Չ ՈԳԻՆ, Ո՛Չ ՄԻՏՔԸ ՈՉ ՈՔ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ԱՄԼԱՑՆԵԼ»

Հատկանշական է, որ մինչեւ արցախյան 44 -օրյա պատերազմը Գագիկ Գինոսյանը վստահ էր, որ առկա էյֆորիկ վիճակը կանցնի, ու ամեն ինչ կհանդարտվի, փրփուրը կնստի, կտեսնենք իրավիճակի իրական պատկերը: Նա «Իրավունք»-ի հետ զրույցներից մեկում նույնիսկ պնդեց. «Մի բանում վստահ եմ՝ հայ մարդու ո՛չ ոգին, ո՛չ միտքը ոչ ոք ի զորու չէ ամլացնել: Նախորդները կգնան, նորերը կգան, նախորդները հետ կգան, թե` Աստված մի արասցե, պետականություն կկորցնենք, մենք, միեւնույնն է, առանց պետականության, Անդրանիկ ու Չաուշ ենք ունեցել, պետականություն կերտող Նժդեհ ենք ունեցել, որն ասում էր` պիտի մեռնի «ես»-ը, որ ապրի «մենք»-ը, հենց այդ ամենին նայում ես «մենք»-ի տեսնակյունից, ամեն ինչ իր տեղն է ընկնում»: Իսկ արդեն պատերազմից հետո՝ արձանագրեց հետեւյալը. «Խաղաղություն քարոզող տգետ մի իշխանություն մեզ պառակտեց»:

«ՔԱՆԻ ԴԵՌ ՆՐԱՆՔ ԽՈՇՏԱՆԳՈՂԻՆ ՀԵՐՈՍԱՑՆՈՒՄ ԵՆ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ»

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդքան գովազդված, բայց այդպես էլ անգամ չուրվագծված «Խաղաղության պայմանագրին»՝ Գագիկ Գինոսյանը դեռ պատերազմից առաջ միանգամից շրխկացրեց. «Ես, որպես հայ մարդ, Հայաստանի քաղաքացի, չեմ լիազորում որեւէ մի հայ իշխանավորի բանակցության սեղանի շուրջ նստել, ձեռք սեղմել այն մարդու հետ, որը հերոսացնում է Սաֆարովին, որը դեռ չի դատապարտել եւ հրապարակավ դատապարտական խոսք չի հնչեցրել Քյարամ Սլոյանի գլուխը կտրողի, Թալիշի 93-ամյա տատիկին սպանած եւ ականջը կտրածի, Ադամ Սահակյանին, Արմենակ Ուրֆանյանին եւ նրանց զինակիցներին սպանող ու խոշտանգողի մասին: Քանի դեռ նրանք այդ մարդկանց տեսակը հերոսացնում են, կարծում եմ` մեր երկիրը, մեր ազգը բանակցելու ոչինչ չունի: Մենք մեղավոր ենք, որ տկարացնում ենք մեզ բանակցային գործընթացին՝ քանի դեռ աշխարհին նման ուղերձով հանդես չենք գալիս»:

«ՈՒՆԵՆՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՆԵՐՍՈՒՄ ԱԶԳԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ»

Գագիկ Գինոսյանը հետաքրքրված չէր քաղաքական խմորումներով, իր մտածմունքը հայի, որպես ազգի, նկարագիրը չկորցնելն էր:

«Յուրաքանչյուր հայ մարդ, որ ունի ազգային մտածելակերպ, վեր է քաղաքական ինտրիգներից: Ինտրիգ անում են իշխանակռվի, աթոռակռվի ելած մարդկանցով, ու ժողովուրդը նրանցով չի դատելու Արցախի եւ Հայաստանի միասնությունը: Ասում ենք, որ պետականությունը բացարձակ արժեք է, բայց պետականությունը ինքնանպատակ չէ, այլ ընդամենը միջոց է, որպեսզի ապահովվի ազգի անվտանգ ինքնակենսագործունեությունը: Բայց մենք պետականությունը դարձնում ենք գերխնդիր ու այդտեղ գալիս հասնում ենք մի տեղ, որ ունենք պետականություն, բայց ներսում չունենք ազգ, որովհետեւ մենք ազգի նկարագիրն ենք կորցնում», - մի առիթով «Իրավունք»-ին տված իր հարցազրույցներից մեկում շեշտեց Գինոսյանը:

«ԶՈՐԵՂ ԱԶԳ ՎԵՐԱԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱԶԳԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադրի տարերքը հենց պարն էր, ինչի մասին մշտապես խոսում էր առանձնակի խանդավառությամբ. «Պարը միակն է մշակույթներից, որը կատարելիորեն ներդաշնակում է հոգին ու մարմինը: Իսկ ազգային խմբապարերում այն ոչ միայն ներդաշնակում է յուրաքանչյուրի հոգին ու մարմինը, այլ նաեւ ներդաշնակում է համայնքը, պարեղանակի եւ ռիթմի, միանման եւ միաժամանակ շարժումների, դարձումների, թռիչքների կամ զսպանակների շնորհիվ ստեղծվող հավաքական հոգեւոր դաշտի շնորհիվ: Այն, ինչ ազգի պարն է, դա էլ ազգն է... Երբ ձեւափոխում, ձեւախեղում են ազգի պարը, հստակորեն ձեւախեղում են նաեւ ազգի նկարագիրը, ազգի հոգեկերտվածքը, քանզի պարը ներազդում է ենթագիտակցական մակարդակով եւ ներդաշնակում՝ ենթագիտակցությունն ու գիտակցական վերապրումը: Զորեղ հասարակություն, հզոր պետականություն եւ զորեղ ազգ վերակերտելու համար ազգին պետք է վերադարձնել իր ավանդական մշակույթը, ազգային պարը՝ այն անաղարտ պարը, Կոմիտասի շուրթերով ասված՝ Հայ գեղջուկ պարը, որը դարերով ձեւավորել է մեր ինքնությունը, մեր հոգեկերտվածքը, եւ ոչ թե այն ցածրաճաշակ, հոգեկուլ պարը, որ դարերի պետականության կորստի պայմաններում հաշիշի նման սողոսկել է հայ մարդու քիմքը»:

«ՄՇՏՆՋԵՆԱՊԵՍ ԱՆՊԱՐ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ` ՕՐ ԱՌԱՋ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԴԵՊԻ ՄԵՐ ՊԱՐԸ»

Ըստ Գ. Գինոսյանի, պարը մարմնի բնազդական շարժումներն է. «Ինչ է պարն ազգի, նժդեհյան բառերով ասենք՝ ցեղի համարԵրեւի թե, անհնար է Կոստան Զարյանից ավելի գեղեցիկ ու ավելի ճշգրիտ ասել՝ ցեղը գերազանցապես ռիթմ է: Մեր մարմնի բնազդական շարժումների մեջ գոյություն ունեն անմիջական կապակցություններ, որոնց շարունակականությունը կազմում, գոյացնում է ռիթմը եւ մեր հոգեկան կյանքի ձեւահայտնությունը: Ռիթմն է, որ գոյացման վիճակի է հասցնում ոգին, ուղղություն տալիս նրան, շեշտավորում, ներդաշնակում եւ մանավանդ պահում է այն տեւականը, այն անմիջականը եւ այն ինքնուրույնը, որ կազմում են մարդու կամ ցեղի հոգեկան դիմագիծը: Եվ երբ պատահում է, պարագաների բերումով, որ ցեղը կամ ժողովուրդը կորցնում է, մոռանում է իր կշռույթային ինքնուրույնությունը, դառնում է խառնածին քանակ, բոլոր հոսանքները ընդունող եւ ոչ մի հոսանքին պատկանող, բոլոր պարերը պարող, բայց հոգեպես մերկ եւ մշտնջենապես անպար: Մշտնջենապես անպար չմնալու համար` օր առաջ վերադառնանք դեպի մեր պարն ու փորձենք նոր սերնդին դաստիարակել ազգային մշակույթով, քանզի ազգային մշակույթն է կատարյալ եւ ներդաշնակ սերունդ դաստիարակելու հիմնասյունը: Պարեք, պարեք այն պարը, որը կօգնի Ձեզ ավելի ինքնաճանաչ ու ավելի ներդաշնակ դառնալու եւ ինքներդ Ձեզ հետ հաշտ ապրելու համար: Ազգային պարն է, որ մեր մեջ պետք է վերածնի Հայ լինելու հպարտությունը»:

Գինոսյանի կարծիքով՝ ով պարը դիտում է որպես նպատակ, նա ոչ միայն ինքն է սխալ ճանապարհի վրա, այլեւ հանրությանն ու ազգին է մոլորեցնում եւ շեղում ճշմարիտ ուղուց. «Ազգային պարը կածան է, կածան, որ տանում է դեպի ազգային տաճար, դեպի ինքնաճանաչման տաճար, եւ պետք է անշեղորեն քայլենք ազգային տաճար տանող կածանով, եւ մեր հոգին ու մարմինը ներդաշնակենք այն տիեզերական երեւույթով, որ կոչվում է Հայ ազգային պար: Աշխարհը չի ստեղծել ավելի ոգեղեն բան, քան Հայոց խենթ պարն է: Մարդկության աղն է խենթությունը, ու ազգի հոգին համեմող ամենամեծ խենթությունը` Հայոց պարն է...»:

«ՀԵԳՆԵԼ ՄԱՀԸ... ԱՅԴՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՆԵ ՉՊԱՐՏՎԵԼ ՄԱՀՎԱՆԸ»

Հատկանշական է, թե ինչպես էր Գագիկ Գինոսյանը վերաբերվում մահվանը: Նա այս հարցում եւս առիթ ունեցել է անկեղծանալու:

«Ես կյանքում երբեւէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց եւ այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել եւ միայն... Երբ մահը կնայի աչքերիս մեջ: Հեգնել մահը... այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։ Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը», - եւ այսօր արդեն փաստ է, որ սա է անմահության գինոսյանական բանաձեւը: Այս խոսքերից հետո՝ թերեւս տեղին է հիշեցնել միայն հենց իր հերոսի՝ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մարդու արժեքն ու արժանապատվությունը ստեղծագործելու մեջ է եւ ոչ՝ ունենալու: Եվ քանի որ ոչ ոք ոչինչ չի տանում աշխարհից, լավ է, որ մարդս մի բան թողնի աշխարհում, թեկուզ առյուծի պես՝ արյան հետքեր մարդկային անապատում»։ Իսկ Գինոսյանը թողեց աշխարհում շատ ավելին՝ իր սիրասուն զավակներին, հայկական ոգեղեն պարով կրթված բազում սերունդներ եւ ազգայինը պահելու մասին հազարավոր պատգամներ, հորդորներ, չէ որ նրա յուրաքանչյուր հարցազրույցն ու պարի դասը նաեւ հայրենասիրական ու հայրենատիրության յուրատեսակ դասախոսություն էր: Ու կորստյան այս ծանր պահին յուրաքանչյուրիս մնում է էլի հիշել Գագիկ Գինոսյանի խոսքերը եւ արդեն կրկնել՝ հենց իր մասին. «Հերոսների մահը չեն լալիս, նրանց փառաբանում են…»:

ՍԻՄ կուսակցությունը, «Իրավունք» թերթի խմբագրակազմը, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղը իրենց ցավակցություններն են փոխանցում Գինոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ողջ անձնակազմին եւ կիսում անդառնալի կորստյան ցավը:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода