Iravunk.com | Վերմակը դեմքիցս քաշեցին ու սկսեցին հարվածել, գետնով քարշ տալ, ստիպել, որ ասեմ.«Արցախը Ադրբեջան է». 72-ամյա արցախցի տատիկի գերության հինգ դժոխային օրերը
Չարիքը Երեւանում է նստած. Սամվել Նիկոյան Ամոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏ Իրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ) Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ

Վերմակը դեմքիցս քաշեցին ու սկսեցին հարվածել, գետնով քարշ տալ, ստիպել, որ ասեմ.«Արցախը Ադրբեջան է». 72-ամյա արցախցի տատիկի գերության հինգ դժոխային օրերը

Տեսանյութեր

2023թ սեպտեմբերի 19-ը եւ դրան հաջորդած գաղթի դժոխային ճանապարհ և նույնքան դժոխային ապրումները ամիսներ անց չեն լքում մեր հայրենակիցներին: «Այն միտքը, որ մազապուրծ փրկվելու համար պետք է շնորհակալ լինենք` ոչնչացնող էր, իսկ իրար հրմշտող մեքենաների խիտ և կիլոմետրերով շարքը մահվան թափորի պես տխուր էր։ Հարազատի մահվան հետ համակերպված` թաղման արարողությունից հետո հոգեհացի գնալու զգացողություն էր...Մեր  անզորության հետ հաշտված, մեր ամբողջ կյանքը անկազմակերպ հավաքած մեկական ճամպրուկի մեջ, ցավից, վախից և անորոշությունից մթագնած ուղեղներով` գաղթում էինք»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով գաղթի ճանապարհին ու այդ ընթացքում յուրաքանչյուր արցախցու ապրումներին, պատմեց Ասկերանի շրջանի Սառնակունք գյուղի բնակչուհի Գայանե Մարաբյանը, ով յուրաքանչյուր նախադասություն արտաբերելուց հետո հուզմունքը զսպում, ապա նոր էր շարունակում.

-Բնական կարիքները հոգալու համար մարդիկ իրար քողարկում էին ծածկոցներով` անմիջապես ճամփեզրերին։ Ստիպված էինք ռուսներից ջուր խնդրել, խնդրել մեր Հայրենիքի ջուրը, որովհետև դրա տերն այլևս մենք չէինք։ Այն Հայրենիքի, ում ջրին մեր լավագույն որդիների արյունն է խառնված, այն որդիների, որոնց շիրիմները լքած` մեր խղճուկ գոյությունն էինք փորձում փրկել: Հասանք անցակետ` արդեն նվաստացված և ոչնչացված։ Ընդգծված քաղաքավարությունը չէր կարող քողարկել ադրբեջանցիների չարախինդ, գոհունակ հայացքները։ Անասունի պես մեզ հաշվելուց, փախստականի մեր ճամպրուկները սկանավորելուց հետո թույլատրեցին անցնել։ Սոված, հոգնած, անքուն, մաշած նյարդերով ոտք դրեցինք Հայաստան։

Բայց դժոխքը Հայաստան հասնելով չէր սահմանափակվում, քանզի մեր զրուցակցի 72-ամյա մայրը եւ 36-ամյա եղաբյրը այդ նույն ընթացքում գերության մեջ էին թուրք-ասկյարների մոտ, իսկ թե ինչերի միջով են անցել մայրն ու եղբայրը տիկին Գայանեն հուզմունքը զսպելով պատմում է.

-Եղբայրս երեք օր արնաշաղաղ, գլխց վիրավոր (մինչ օրս բեկորները գլխի մեջ են), սառը դիերի կողքին, ծառի տակ գետնին պառկած է եղել: Եղբայրս քչախոս է, շատ բան չի պատմում, կարելի է ասել առհասարսակ այդ օրերի մասին ոչինչ չի պատմում, իսկ մեր հարցերին նյարդային կերպով է արձագանքում: Մայրս ավելի շատ բան է պատմում. Գյուղում մնացել էինք չորս հոգով, մաման վատացած էր արդեն, լսել էր ինչ-որ բեռնատարի ձայն, դուրս է եկել մտածել, որ մերոնք են վեշերը տեղափոխում: Բարձր գոռացել է, որ գան իրենց էլ տանեն, մեքենան մոտենալուց հետո միայն հասկացել է, որ թշնամիների մեքենան է ալան-թալան անում: Տեսնելով մայրիկս ու իր հետ եղած հարեւանի կնոջը միանգամից նստացնում են մեքենան ու տանում, հարեւանի կինը վերջիններիս խնդրում է, որ օգնեն ծառի տակ արնաքամ եղած եղբորս: Նրան էլ են վերցնում եւ տեղափոխում Եվլախ:

Հարեւանի կինը պատմում է, որ եղբորս արնաքամ վիճակով ծեծել են, նրանց ագրեսիան կրկնապատկվել է վիրավոր եղբորս նկատմամբ քանի որ նրան հագին զինվորական բաճկոն էր: Հարեւանի կինը ասել է, որ ինքը զինվոր չի, ու միայն դրանից հետո են ծեծի «չափաբաժինը» մեղմել: Մայրս արդեն իրենց մոտ շատ վիճակում է եղել, շաքարը բարձրացել էր, ուշագնաց վիճակում մի ադյեալի վրա գցաց քարշ տալով տարել են մինչեւ մեքենանան, հետո տեղափոխել ինչ-որ սենյակ: Մայրս վերմակը գլխին է քաշել, որ չտեսնի նրանց դեմքերը, ինչը նրանց ավելի է հունից հանել: Մայրս ասում է. «Վերմակը դեմքիցս քաշեցին մի կողմ ու սկսեցին դեմքիս սիլյաններ (հարվածներ) տալ ինչքան կարող են, որից հետո ստիպել, որպեսզի կրկնեմ իրենց սիրելի արտահայտութուն ասեմ. «Արցախը Ադրբեջան է»» …

Այն ինչի միջով  անցել են մայրս ու եղբայրս բառերով նկարագրել անհնար է: Թե ինչպես են նրանց վերաբերել հինգ օրերի ընթացքում թշնամիները խոսել են նրանց առողջական վիճակները` Կարմիր Խաչի միջոցով Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո: Վիրավոր, արյունոտ, կիսամեռ…

Տիկին Գայանեն այսօր էլ երազում է վերադառնալ իր հայրենի գյուղ, բայց ոչ Արցախի ներկա կարգավիճակով.

-Ես մինչեւ 2020թվականի աՐցախս եմ օզում, ազատ-անկախ իմ սուրբ հողը, ուրիշ: Ես էդ հողի համար արյուն եմ թափել, երեք պատերազմ եմ անցել, ու անգամ մտքովս երբեք չի անցել, որ մի օր Արցախս կարա հայտնվի թշնամու ձեռքին: Շատ եդմ օզյում քինամ Արցախս, իմ շենը, բայց ոչ Ալիեւի տիրապետության տակ գտնվող Արցախս, այլ իմ առաջվա ազատ-անկախ Արցախս եմ օզում:

Տիկին Գայանեն իր ընտանիքի, եղբոր ու մայրիկի հետ բնակություն է հաստատել Արմավիր մարզի Ջրառատ գյուղում, ասում է, որ գոհ է, շնորհակալ է հայրենակիցների հոգատարությունից, բայց խնդիրներ շատ կան. «Ամեն օր մի խնդրի հետ ենք բախվում, բայց մեր երկրից ոչ մի տեղ չենք գնալու, որ մի օր Արցախս ազատագրվի, րոպե առաջ հասնենք մեր տուն, մեր շենը...»,-արցունքոտ աչքերով եզրափակում է մեր զրույցը տիկին Գայանեն:

 

 

 



Չարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода