Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ֆուտբոլիստներն այսօրվա մարզման մեկնարկից առաջ անակնկալ են մատուցել թիմի առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը փետրվարի 5-ին նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը:
Արաբական ակումբի ֆուտբոլիստները «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին մատուցել են իր նկարով ծննդյան տորթ: