Կյանքից հեռացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը, հաղորդում է ՀՀՖ մամուլի ծառայությունը։
Նիկողոսյանը եղել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանի անձնական մարզիչը։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ցավակցել է մարզիչի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Համլետ Նիկողոսյանի հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 4-ին: