Iravunk.com | «Ես հաղթեցի, բայց թուրքերը չէին ընդունում...». ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹԱԿԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ

«Ես հաղթեցի, բայց թուրքերը չէին ընդունում...». ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹԱԿԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել անվանի բազկամարտիկ, Բազկամարտի Աշխարհի ութակի, Եվրոպայի իննակի, Հայաստանի բազմակի չեմպիոն, Աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Աշոտ ։Ինչպիսի տարի էր 2023 թվականը քեզ համար։

- Ինձ համար շատ լավ մարզական տարի էր անցած տարին։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Բազկամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, հաղթահարելով Բազկամարտի առաջնության կազմակերպիչների մեջ գտնվող թուրք պաշտոնյաների անարդար որոշումները և թուրք մրցակցի հանդեպ տանելով ջախջախիչ հաղթանակ, դարձա Բազկամարտի Եվրոպայի իննակի չեմպիոն ու շատ հպարտ եմ։ Այդ մրցաշարի ժամանակ մրցել եմ 8 ազգերի ներկայացուցիչների հետ իտալացի, հետո ֆրանսիացի, գերմանացի, լիտվացի, վրացի, սլովակ, շվեդ ու եզրափակչում թուրք։ Հարկ է նշել, որ ադրբեջանցի մարզիկ էլ պիտի լիներ ինձ մրցակից, բայց նա իմանալով, որ ես 65 կգ քաշային կարգում եմ հանդես գալու, միանգամից հրաժարվեց մրցել ինձ հետ ու փոխեց իր քաշային կարգը։ Ամենաբարդը եզրափակիչն էր, թուրք մարզիկի դեմ էի պայքարում։ Ես հաղթեցի, բայց թուրքերը չէին ընդունում ու այդպես բողոքարկեցին։ Երկրորդ անգամ էլ մրցեցինք, կրկին ես հաղթեցի, ապացուցեցի, որ ես եմ ուժեղը, այդպես դարձա Եվրոպայի իննակի չեմպիոն ։Բնական է, երբ իմանում ես, որ մրցակիցդ թուրք է լինելու, պատասխանատվությունը կրկնակի է լինում, քանի որ մեզ համար թշնամի երկրից է։ Պայքարը ավելի թեժացավ, երբ մրցում էի թուրք բազկամարտիկի հետ։ Տրամադրվեցի ու հաղթեցի։ Հաղթանակս նվիրեցի իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։

-Աշոտ, կարող ես պատմել քո մարզական կարիերայում գրանցված հիշարժան մրցելույթի մասին։

- 2022 թվականի մայիս ամիսն էր, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը հաղթեցի ազգությամբ ադրբեջանցի ու թուրք հակառակորդներիս, 8-րդ անգամ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն։

- Աշոտ, բավականին հարուստ մարզական ճանապարհ ես անցել, երբ ես սկսել զբաղվել սպորտով։

- Պրոֆեսիոնալ սպորտով սկսել եմ զբաղվել 2010 թվականից։ Մասնակցել եմ Բազկամարտի բազմաթիվ մրցաշարերի, գրավել ամենաբարձր հորիզոնականները, ծածանել Հայոց եռագույն դրոշը աշխարհի տարբեր երկրներում։ Բացի Եվրոպայի ոսկե մեդալներից, նաև 2011,2013, 2014,2015, 2019 և 2021թթ. Աշխարհի առաջնություններում գրավել եմ առաջին հորիզոնականը, իսկ 2019-ին նվաճել նաև Աշխարհի ոսկե գավաթը, ապա երկրորդ Աշխարհի գավաթը, կրկնակի չեմպիոն եմ դարձել։

- Իսկ այս տարվա ծրագրերի մասին ինչ կասես։

- Այժմ մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների, որպեսզի մայիսին մասնակցենք Եվրոպայի առաջնությանը։ Տարվա ընթացքում կլինեն նաև այլ միջազգային մրցաշարեր։

- Աշոտ, կարող ենք ասել, որ մեր երկրում զարգացած մարզաձև է համարվում Բազկամարտը։

- Իհարկե, բավականին շատ զարգացած է մեր երկրում բազկամարտը, ես կասեի օր օրի ու ժամ առ ժամ է զարգանում։ Ափսոս, Օլիմպիական մարզաձև չէ, բայց առաջընթաց կա այս առումով, որ շուտով հնարավոր է լինի օլիմպիական։ Նշեմ, որ Բազկամարտի ֆեդերացիայի նախագահը Արսեն Գաբրիելյանը, ջանք ու եռանդ չի խնայում այս մարզաձևը մեր երկրում մասսայականացնելու, զարգացնելու համար։ Մեզ միշտ աջակցում է ՀԱՕԿ-ը։

- Շնորհակալություն, Աշոտ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода