Երբ Յանան տրիբունայում է, ես թևեր եմ առնում. Տիկնիզյան
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ստուգողական խաղում (4-2) դարձել էր դուբլի հեղինակ։
«Ստացվեց արդյունավետ խաղ։ Կարողացանք հոգնածության ֆոնին լավ տեմպ հաղորդել ու հաճույք ստանալ խաղից։ Հավաքների ընթացքում, արդյունքից բացի, կարևոր է նաև առավելագույն ուժեր ներդնելը։
Ինչ վերաբերում է խփածս գոլերին, շնորհակալ եմ թիմակիցներիս։ Եղավ երկու հրաշալի փոխանցում, և ինձ մնում էր միայն դրանք իրացնել։
Կինս իմ հաջողության թալիսմանն է։ Նա ինձ համար միշտ առավելագույնն անելու առիթ է։ Երբ Յանան տրիբունայում է, ես թևեր եմ առնում»,- «Լոկոմոտիվի» մամուլի ծառայության հետ զրույցում ասել է 24-ամյա ֆուտբոլիստը։