Iravunk.com | Եթե Ադրբեջանը համաձայնվի Փաշինյանի առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու. Իգիթյան
«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Խարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջ Ամերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ Բորել Երեւանում «ջրհեղեղ» է Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան Շտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնում Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից

Եթե Ադրբեջանը համաձայնվի Փաշինյանի առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու. Իգիթյան

Ներքաղաքական

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որեւէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, եւ որեւէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որեւէ տարածքի նկատմամբ։ Իսկ Ալիեւը բացեիբաց խոսում է Հայաստանի նկատմամբ իր հավակնություններից, մասնավորապես` Մեղրիից։ Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, տարածաշրջանային հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ:

«ԵԹԵ ԶՈՐՔԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՔԱՇՎՈՒՄ, ՄԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՈՐՏԵՂ ԶՈՐՔ ՉԿԱ, ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ»

— Փաշինյանի պատկերացմամբ` Ալիեւը դադարելո՞ւ է հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ եւ, արդյո՞ք ասելով, որ ՀՀ-ն ոչ մի տարածքային հավակնություններ չունի, նա ի նկատի ունի Արցախը:

— Արդյո՞ք նկատի ուներ Արցախը, երբ խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, միանշանակ, հենց դա էլ ի նկատի ուներ Փաշինյանը: Արցախի հարցն իր համար փակ է, ինքը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ինչի մասին նա ունի ստորագրված փաստաթուղթ կամ էլ հանրային խոստովանում: Իսկ թե ի՞նչ է պատկերացնում Փաշինյանը, արդյո՞ք դադարելու է Ալիեւն իր ծավալապաշտական պահանջները, չեմ կարող ասել` ինչ է մտածում: Բայց միանշանակ պետք է հստակ ասել, որ Ալիեւը չի դադարեցնելու իր քաղաքականությունը: Այստեղ միայն պահանջի մասին չէ խոսքը, այստեղ խոսքը այն մասին է, որ ինքը պատրաստվում է ե՛ւ հողի վրա, այսինքն՝ զինված ուժերով, ե՛ւ ադմինիստրատիվ միջոցով ստեղծել «արեւելյան Զանգեզուրը», որը ենթադրում է, որ կա «արեւմտյան Զանգեզուր», ինչի մասին Ադրբեջանը բաց խոսում է: Իրենք երբ խոսում են Սյունիքի մասին, դա անվանում են «արեւմտյան Զանգեզուր»: Բոլոր բնակավայրերի անունները անվանում են իրենց ադրբեջանական տարբերակներով: Այսինքն՝ Ալիեւը պատրաստվում է հողի վրա, Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական նպատակները իրականացնել զորքով եւ մյուս կողմից` քաղաքական հիմնավորումներով:

— Իր ելույթում Փաշինյանը խոսել է նաեւ զորքերի հայելային հետքաշման մասին։ Նշել, որ այն հնարավորություն կտա, որ ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի կազմում, իսկ հայկական ԽՍՀ բոլոր տարածքները` Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս առաջարկը որքանո՞վ է իրատեսական եւ արդյունավետ Հայաստանի համար:

— Այս առաջարկը հակասում է ՀՀ քաղաքացու շահերին, որովհետեւ, եթե զորքերը հետ են քաշվում, մեր բնակավայրերը, որտեղ որ զորք չկա, մնում են անպաշտպան: Ադրբեջանցիներն էլ պարտավորվում են զորքերը հետ քաշել, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը միշտ խախտում է նման պայմանավորվածությունները, այսինքն՝ մենք թողնելու ենք մեր բնակչությանն անպաշտպան, մեր զորքերը տեղափոխվելու են անպատրաստ դիրքեր, սա նոր հնարավորություն է լինելու Ադրբեջանի համար գնալ ու հայաթափել այդ տարածքները: Ադրբեջանն այս պահին այդ առաջարկին չի համաձայնվում, փորձում է ներկայացնել այնպես, որ դա իր շահերին դեմ է, իրականում այդ առաջարկը Ադրբեջանի շահերին համապատասխանում է: Մենք ունեցել ենք այդպիսի փորձ, որ Ալիեւի ռեժիմն ու Հայաստանի դե ֆակտո կառավարությունը հասել էին այն պայմանավորվածությանը, որ չպետք է կրակեն իրար վրա, ադրբեջանցիներն ուղղակի ուժերը կենտրոնացնելով կոնկրետ հատվածներում, գնում էին եւ վերցնում էին կարեւորագույն բարձունքները, ուղղակի ձեռնամարտով, շատ լինելով եւ ուժ կիրառելով մեր զինծառայողների դեմ, որոնք հրաման ունեին ոչ մի դեպքում չկրակել, գնում էին ու զբաղեցնում էին այդ կարեւորագույն դիրքերը: Խոսքը` 2021թ.-ի մասին է: Այսինքն, եթե Ադրբեջանը, ի վերջո, ինչ-որ բան ստանալով, համաձայնվի Փաշինյանի այս առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու:

«ՍԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱ՞ՐԳ Է, ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ՛, ՊԱՐՏՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ Է»

— Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ապառազմականացում, սպառազինությունների փոխադարձ վերահսկում, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաձգվի։ Եթե անգամ Ադրբեջանը համաձայնի, մի՞թե այդ որոշումները միայն Հայաստանի համար չեն գործի:

— Եթե անգամ Ադրբեջանը համաձայնվի, դա լինելու է միակողմանի, որովհետեւ Ադրբեջանը, բնականաբար, թույլ չի տա, որ Հայաստանի որեւէ զինվորական գնա ու վերահսկի ադրբեջանական գնումները, սպառազինության արտադրանքը եւ Զինված ուժերում եղած զինտեխնիկան: Նրանք թույլ չեն տա, որ իրական վերահսկում լինի: Իսկ Ադրբեջանը միանշանակ ամեն ինչ անելու է, որ իր կողմից վերահսկումը լինի ավելին: Իրականում փորձելու է ամեն ձեւ սահմանափակել մեր Զինված ուժերի վերականգնումը, եթե նման փորձ լինի: Ալիեւը բազմիցս ասել է, որ իր ռեժիմի նպատակներից մեկը, դա հենց այն է, որ Հայաստանը չկարողանա վերականգնել իր Զինված ուժերը, նա նաեւ ասել է, որ Հայաստանին պետք չեն այդ Զինված ուժերը: Ի դեպ, Փաշինյանի կառավարությունը արդեն ունեցել է նման փորձ, երբ եկել են Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածության, որի ընթացքում նաեւ տարածքներ են հանձնել Ադրբեջանին` առանց կրակոցի ու պայմանավորվել են, որ սահմանում որեւէ կրակոց չպետք է լինի: Ադրբեջանը օգտվել է այդ պայմաններից, ուղղակի կենտրոնացրել է իրենց զինված ուժերը կոնկրետ ուղղությունների վրա ու առանց կրակոցի, ֆիզիկական ուժ կիրառելով` վերցրել են Հայաստանի տարածքում այդ կարեւորագույն բարձունքները: Դրա հիմնական պատճառն այն էր, որ ՀՀ Զինված ուժերը հրաման էին ստացել չկրակելու, իսկ Ադրբեջանը շատ լավ իմանալով դրա մասին` խախտելով պայմանագիրը, այո՛, իրենք էլ չէին կրակում, բայց պետք է կանգ առնեին, կանգ չեն առել, ուղղակի կենտրոնացրել են ուժերը, ունենալով քանակային առավելություն, վերցրել են բարձունքները: Այսինքն, մենք ունենք արդեն փորձ, որ Ադրբեջանը չի պահելու պայմանավորվածությունները եւ փորձելու է այդ բոլոր կետերը օգտագործել ի վնաս Հայաստանի ու հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանը միակ երկիրն է, որն ակնհայտ խախտում է Եվրոպայում սովորական Զինված ուժերի մասին պայմանագիրը, որովհետեւ նրա գնումները արդեն գերազանցում էին թույլ տված ցուցանիշը, գնում էին եւ չէին թաքցնում, բայց դա Ադրբեջանին չէր կանգնեցնում, եւ ոչ մի սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ չկիրառվեցին:

—Վերջում Փաշինյանը հավելել է, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ չի շեղվելու այդ օրակարգից: Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում «խաղաղության օրակարգը», մի՞թե դրա դիմաց կհանձնենք Մեղրին, Սյունիքը, Տավուշը, Սեւանը...

— Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգին», սա ուղղակի փաթեթավորում է հայ ժողովրդի համար: Փաթեթավորում են այն, որ Փաշինյանի թիմը հանձնում է հայկական հողերը, այն ինչ-որ իրենք անում են, հակասում է հայկական պետական շահերին: 2021թ.-ին մի քանի փուլով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, հիմնականում առանց զոհերի, 2022թ.-ին արդեն մեծ զոհերով, սեպտեմբերին երկու կողմից իրականացրել է լայնածավալ հարձակում Հայաստանի տարածքի վրա եւ եւս մեկ անգամ գրավել է մեր տարածքները: Ի դեպ, պետք է նշել, որ մենակ 2022թ.-ի սեպտեմբերին երեք անգամ ավելի շատ զինծառայող է զոհվել, քան ամբողջ Ապրիլյան պատերազմում, սա խաղաղության օրակա՞րգ է, սա պատերազմի օրակարգ է, ուղղակի պարտողության օրակարգ է: Դրանից հետո ունեցանք Արցախի շրջափակումը, իսկ հետո մի քանի փուլով եւս ռազմական ագրեսիա Արցախի դեմ, որն ավարտվեց նրանով, որ հայությունը լքեց Արցախը: Այս ամենը նրանք կոչում են «խաղաղության օրակարգ», բայց մենք տեսնում ենք, որ սա խաղաղության մասին չէ, որովհետեւ սա խաղաղություն չի բերում, այլ բերում է զոհեր, ռազմական էսկալացիաներ, ուղղակի իրենք ասում են` «խաղաղություն» հանձնողական քաղաքականությանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода