ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԻՐԱՎԻՃԱԿ
(«ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՔՈՒՄ Է, ՔՊ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ՝ ՍՊԱՌՆՈՒՄ, ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ»`ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սորոսի հիմնադրամից հայտնում են, որ իրավապահ համակարգը ոչ միայն պաշտպանում է իշխանությանը, այլ նաեւ թքածը լիզում է։
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(Ո՛Չ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ, Ո՛Չ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ` ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ԱԺ ընդդիմությունը դարձել է քաղաքական որբ, դրա համար էլ Նիկոլը ոնց ուզում է, այնպես էլ գլուխը ուզում է։
**
ԴԱԺԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋ, ԱԼԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎՈՐ ԱՄՐԱԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Кто платит, тот и заказывает конституцию!
**
ՍԵՐԵՆԱԴ
(ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մենք էությամբ դարձանք դուք,
Դուք էությամբ դարձաք մենք,
Մենք չիմացանք, թե ինչպե՞ս,
Դուք չիմացաք, թե ի՞նչու։
**
ՖԵՄԻԴԱՆ ՑՆՑՎԱԾ Է
(ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ 51 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ 9 ՄԱՐԶԱՅԻՆ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԵՎ ԻՐ ՄԱՐԶՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չորանում են, չորանան,
Ինձ ինչ օգուտ` զորանան։
Միայն մարզեր ես գնամ,
Ուտեմ, խմեմ, չաղանամ։
**
ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ` ԲԱՅԴԵՆԻՆ
(ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՅԴԵՆԸ ՀԵՌԱԽՈՍԸ ՆԵՏԵԼՈՒ` ԶՐՈՒՅՑԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Позвони мне, позвони...
**
ՊՐԵՄԻԵՐԱ, ԿԱՄ ՕՏԱՐ ԽԱՂԵՐ
ՊՆ նախկին գեներալիտետն ու Մոսֆիլմը ՀՀ քաղաքական դաշտում բեմադրում են «Արշակ 2-րդ» օպերետը: Գլխավոր դերը կմարմնավորի նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
**
ՊՐԱԽԱԴՆՈՅ ԴՎՈՐ
(ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅՆՏԵՂԻՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հողատու,դավաճան եւ ուրացող իշխանությունների` ՀՀ Սահմանադրությունը պետք է արտացոլի Հայաստանի սահմանների դրությունը:
**
ԻԼՀԱՄԸ` ՄԱՈՒԳԼԻ ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՇԱԿԱԼԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐԹԱԿԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ա մի իդյոմ նա սեվեր, ա մի իդյոմ նա սեվեր…
**
ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
(ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 13-ՐԴ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունից հայտնում են, որ նոր լաբորատորիայում ՔՊ-ի նոսրացող կազմը համալրելու համար քաղաքական կռիսներ են բուծելու:
**
ՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ
Ռոմատնիկ զգացողությունների փաբից հայտնում են, որ Նարե Սոսեի աչքերը երբ փակել էին, նա հաճելի անակնկալ է սպասել, բայց հետո երբ տեսել է, որ իր դիմաց 60-65 տարեկան տղամարդ է կանգնած, շոկի մեջ է ընկել եւ միայն երկու օր հետո է հասկացել, որ անակնկալը հաճելի չի եղել: