«Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Տիկնիզյանի տրանսֆերը. Ի՞նչ կորոշի ֆուտբոլիստը
Սպորտ
««Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը»,-այս մասին հայտնում է ֆուտբոլային գործակալ Անտոն Սմիրնովը.
«Այժմ «Զենիթը» ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ քննարկում է անձնական պայմանները»,- սոցցանցերում գրել է Անտոն Սմիրնովը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։