Նենգ թշնամին արդեն նույնիսկ Զանգակատա՛ն ճանապարհն է փորձում փակել 100-ամյա տարեդարձիդ. Ալլա Հակոբյան
ՄշակութայինՔո սիրելի հայկազյանից
Այսօր բառեր շատ կհնչեն
Եթերներից հազար ու մի
Շռայլ ու լի...
Ծաղկեպսակ-ծաղկեփնջեր
Շիրմաքարդ կզարդարեն
Առատ ձեռքով «հետնորդներիդ»...
Միայն ափսոս,
Որ իրական հետնորդ չունես՝
Ճոխ բառերով ԲԱՎԱՐԱՐՎՈՂ
Սերունդ աճեց...
Սովետները Պանթեոնում
Չթաղեցին մեծ հանճարին՝
Որ քչացնեն հոսքը մարդկանց...
Այն սերունդը
Ազատագրեց ՀՈՂԸ ՀԱՅՈՑ...
Սակայն այսօր
Վեցհատորյա ժառանգության
Ճոխ բառերով
Իրենց խոսքը համեմելով
Ցավոք, միայն ԿԱՐՏԱՍԱՆՎԵՆ
Քո՛ բառերը անգիր արած՝ թե քարի մոտ, թե բեմերից...
Արժանի ես ավելիին,
Մեծն Սեւակ...
Ցավս այն է,
Որ թե խոսող, թե դրվատող
Մենք շատ ունենք՝
Պաշտպան չունենք...
Վտանգված է ՀՈՂԸ ՀԱՅՈՑ...
Նենգ թշնամին
Արդեն նույնիսկ Զանգակատա՛ն
Ճանապարհն է փորձում փակել
Հարյուրամյա տարեդարձիդ...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ