Սելարայանը մերժել է «Բոկա Խունիորսին»` նախկին ակումբ վերադառնալու համար
ՍպորտԱրգենտինական «Բելգրանոյի» նախագահ Լուիս Ֆաբիան Արտիմեն տեղեկացրել է, որ հաջորդ տարի պայմանագիր կկնքեն Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի հետ.
«Լուկաս Սելարայանը ցանկանում է վերադառնալ, նա ևս մեկ տարի կխաղա «Ալ Ֆաթեհում», որից հետո կտեղափոխվի մեր ակումբ»,- նշել է Արտիմեն։
Արգենտինական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Սելարայանը մերժել է «Բոկա Խունիորսի» առաջարկը, քանի որ ցանկանում է «Ալ Ֆաթեհից» հեռանալուց հետո կարիերան շարունակել «Բելգրանոյում»։