Այո, 22 տիտղոս եմ նվաճել, ուզում եմ ևս մեկը նվաճել. Մխիթարյան
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի հետ մասնակցել է «Լացիոյի» դեմ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպման նախախաղային ասուլիսին:
«Առաջին անգամ եմ մասնակցելու չորս թիմերի մասնակցությամբ նոր ձեւաչափի Սուպերգավաթի մրցաշարի։ Նոր բան է, հետաքրքիր է, հատկապես, այստեղ՝ Սաուդյան Արաբիայում։ Մենք կձգտենք ցույց տալ մեր առավելագույնը եւ դուրս գալ եզրափակիչ։ Այո, ես 22 տիտղոս եմ նվաճել, բայց ձգտում եմ ավելիին։ Հեշտ չի լինելու, բայց մենք կպայքարենք: Ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին ու ինքներս մեզ:
Միշտ էլ դժվար է խաղալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Լացիոն» է: Նրանք ուժեղ են, իսկ եզրափակիչ ցանկանում են դուրս գալ երկու թիմերն էլ:
Մենք ցանկանում ենք հաղթել և՛ վաղվա խաղը, և՛ եզրափակիչը, որպեսզի վստահություն ձեռք բերենք առաջնությունում: Եվ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը նախախաղային ասուլիսին:
Ռիադում կայանալիք «Ինտեր» - «Լացիո» խաղը նշանակված է հունվարի 19-ին, մեկնարկը՝ ժամը 23:00-ին: