Նպատակ ունենք ֆուտբոլային ակադեմիա բացել Հայաստանում. Նիկոլա Անելկա
Սպորտ
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ Անելկան խոսել է Հայաստանի ֆուտբոլային հեռանկարի մասին.
«Նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել այստեղ: Գիտեմ, որ մեծ ֆուտբոլային ներուժ կա ձեր երկրում: Բացի ակադեմիա բացելու մեր նպատակներից, նաև միտք ունենք տեքստիլ արտադրանքով էլ զբաղվել, որը կծառայի երեխաներին: Այստեղ մեծ ֆուտբոլային հնարավորություններ են բացվում մեր առաջ: Վստահ եմ, որ լավ երեխաներ կան, սակայն պետք է աշխատենք նրանց հետ: Ֆուտբոլիստ դառնալը նրանց մեծ երազանքն է, և, ինչու ոչ, մենք էլ կարող ենք տալ նրանց այդ հնարավորությունը»,-ասել է Անելկան:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հետևել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների մարզումներին, լուսանկարվեց նրանց հետ և ստորագրեց երեխաների գնդակների վրա: