Բուհերից մեկի գող ռեկտորին մինչեւ հիմա չեն հեռացնում. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականԸստ մամուլում շրջանառվող լուրերի` փետրվարին Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին: Անդրադառնալով վերոնշյալին` Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ այսպես արձագանքեց. «Հիմա էլ անցնում են բուհերին: Բրյուսովի անվան համալսարանը միացնում են մանկավարժականին, բայց բուհերից մեկի գող ռեկտորին մինչեւ հիմա չեն հեռացնում: Մինչեւ այդ նաեւ հաստատվել էր նրա գրագողությունը, որի փաստն արձանագրել է Բարձրագույն որակավորման կոմիտեն, այսինքն` մասնագիտացված կառույցը»:
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ներում առկա փաստերի, 2017 թ.-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ԱՄՆ-ում հագուստի խանութում կատարված գողության համար բանտ է նստել: