«8-0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՆԱՐԵԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ Արյունարբու դև Ռահուն է մոլեգնում.Հնդիկ տղայի սարսափազդու կանխատեսումը Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Ընդդիմությունն ԱԺ-ում գրանցվում և մասնակցում է օրենքների քվեարկություններին, գուշակեք՝ ինչու. ԱԺ 1 նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24 հազար դրամ. Ալեն Սիմոնյան Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին Զատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին «ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԵԼԻՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ՊԱՐՏՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՀԵՐ ՄԵՐՋԱՆՅԱՆ ։ Ներխուժել են «Հայփոստ»-ի գրասենյակ, կոտրել զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումար Կարևոր տեղեկություն Վերջին զանգին ընդառաջ․ պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները.ՆԳՆ Կարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետ

Ինչ կարգավիճակ ունի Ստեփանավանի քաղաքապետը. սկանադալային միջադեպի հետքերով

Հանդիպում

Օրերս մամուլը ողողվեց լուրերով, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը: Ըստ քաղաքացի Գագիկ Կարապետյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի` իր վստահորդն անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել նրան, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Գ. Կարապետյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ հետ:

Դուք նշել էիք, որ Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրություն: Ինչպե՞ս է գնահատվում Գագիկ Կարապետյանի առողջական վիճակը, եւ ե՞րբ եք նախատեսում ասուլիս հրավիրել:

— Առողջական վիճակը լավ է, կյանքին սպառնացող վտանգ, բարեբախտաբար, առկա չէ: Ասուլիսի մասով, քանի որ հարցը ընդգծված նաեւ քաղաքականացվեց, Գագիկ Կարապետյանը հակված է նրան, որ քանի դեռ քննությունը կլինի պատշաճ, ԶԼՄ-ների ներկայությունը` քննության պատշաճության բարձրացմանը զուգահեռ, նվազեցվելու է: Գագիկ Կարապետյանն իր իրավունքներն է պաշտպանում, այլ ոչ թե փորձում է տեղեկատվական դաշտում ինչ-որ դիվիդենտներ շահել:

Ստեփանավանի քաղաքապետը հայտնել է, որ ինքն առնչություն չունի դեպքի հետ, ինչի վերաբերյալ Դուք ընդգծել էիք, որ կա սկանդալային ձայնագրություն, որը փաստում է տեղի ունեցածում իր մասնակցությունը: Այդ ձայնագրությունը փոխանցվե՞լ է նաեւ իրավապահներին, թե` ոչ:

— Այո, ձայնագրությունն առկա է, բայց իրավապահներին չի փոխանցվել, քանի որ այս պատմությունից մեզ սկանդալ հարկավոր չէ: Այս քրեական վարույթը բացառապես միտված է պաշտպանել Գագիկ Կարապետյանի դատավարական շահերը` որպես տուժողի: Լրացուցիչ խնդրի մեծացում, հարցով մանիպուլացում, քաղաքական, անձնական դիվիդենտներ ստանալու որեւէ միտում չկա: Նաեւ առանց անհարկի պատճառների` ձայնագրությունը ԶԼՄ-ներին չի հանձնվելու: Կրկնում եմ` խնդիրն այստեղ միայն տուժողի շահերի պաշտպանությունն է:

Պարոն Կոչուբաեւ, այդուհանդերձ, ինչո՞ւ ի սկզբանե իրավապահներին չի փոխանցվել այդ ձայնագրությունը:

— Նախ ասեմ, որ առաջին իսկ ժամերի ընթացքում տեղի են ունեցել դատավարական արարքներ, մասնավորապես` շտապօգնությունն արձանագրություն է կազմել, թե Գագիկ Կարապետյանին հիվանդանոց են տեղափոխել Ստեփանավան քաղաքի կամրջից, ինչն, ըստ էության, խեղում է ապացույցների հավաքման գործընթացը: Գագիկ Կարապետյանը քաղաքապետարանից է ահազանգել շտապօգնություն, այնտեղից էլ տեղափոխվել է հիվանդանոց: Սա, ըստ էության, խոսում է այն մասին, որ ի սկզբանե փորձ է կատարվում վարույթի նկատմամբ հակազդեցություն ունենալ: Նաեւ քաղաքապետարանն է հայտարարություն տարածել, թե քաղաքապետի հետ որեւէ առնչություն չի եղել: Այդ իսկ պատճառով առկա ձայնագրությունը մեր յուրատեսակ ապահովագրության միջոցն է դարձել: Գագիկ Կարապետյանի իրավունքներն անհարկի խախտվելու դեպքում, կամ եթե անհիմն արձանագրվի, որ հանցակազմ չկա, այս ձայնագրությունը մեզ համար լինելու է, այո՛, ապահովագրության միջոց: Մենք վստահ ենք, որ եթե հիմա ձայնագրությունը փոխանցվի վարույթ իրականացնող մարմնին, փորձելու են այն ադապտացնելով` խեղել դատավարության ընթացքը: Արդեն երեք-չորս օր է անցել, շատ անկեղծ կլինեմ, այն քննիչը Ստեփանավանի, ով գործը ի սկզբանե վարույթ էր նախաձեռնել եւ քննում էր, լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն էր իրականացնում: Բայց օրերս առանց դատավարական հիմնավորման, քննիչը փոփոխվել է, եւ գործն ուղարկվել է Վանաձորի քննչական վարչություն: Սա խոսում է այն մասին, որ այս գործով պետք չեն լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն իրականացնող քննիչներ, այստեղ պետք են մարդիկ, ովքեր կանխատեսելի դատավարական որոշումներ կկայացնեն եւ կանխատեսելի քննություն կիրականացնեն:

Այս պահին իրականացվող վարույթում ի՞նչ կարգավիճակ ունի Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը:

— Իմ ունեցած տեղեկություններով` անգամ վկայի դատավարական կարգավիճակով չի հարցաքննվել: Եվ այստեղ շատ կարեւոր երեւույթի մասին կցանկանամ նշել. մի պահ հանենք այն բաղադրիչը, որ տեղեկատվական դաշտում շրջանառվում են լուրեր, թե քաղաքապետը ՔՊ–ական բարձրաստիճան պաշտոնյայի քավորն է կամ սանիկը (չգիտեմ` այդպես է, թե` ոչ), համենայնդեպս, կա հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձ, ով առերեւույթ ունի վնասվածքներ կոկորդի շրջանում, արդյոք առաջին քննչական գործողությունը չպետք է լիներ քաղաքապետի ձերբակալությունը եւ հարցաքննվելը: Չէ՞ որ Սահմանադրության եւ Քրեական դատավարության օրենսգրքի ուժով, եթե հանցանքի փաստի վերաբերյալ առկա է անձի մատնանշում, դա ձերբակալման հիմք է: Անհրաժեշտ էր ձերբակալել, հրատապ դեպքի վայրի զննություն իրականացնել, նոր հասկանալ` եթե կալանքի հիմքեր առկա են, կալանավորել, եթե` ոչ, բաց թողնել: Բայց առ այսօր վկայի դատավարական կարգավիճակով չի հարցաքննվել քաղաքապետը, ինչը խոսում է այն մասին, որ այս քննությունը նաեւ քննիչի փոփոխությամբ պայմանավորված` որեւէ դատավարական ապագա չի ունենալու: Ես չեմ ասում` անպայման Գագիկ Կարապետյանը ճիշտ է, քաղաքապետը` հանցագործ, բայց գոնե պետք է վարույթը շանս ստանար հիմնավորելու` ճիշտը քաղաքացի Գագիկ Կարապետյանն է, թե քաղաքապետ Արմեն Գրիգորյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«8-0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՆԱՐԵԿ ԴԱԼԼԱՔՅԱՆԱրյունարբու դև Ռահուն է մոլեգնում.Հնդիկ տղայի սարսափազդու կանխատեսումըՁերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալըԸնդդիմությունն ԱԺ-ում գրանցվում և մասնակցում է օրենքների քվեարկություններին, գուշակեք՝ ինչու. ԱԺ 1 նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24 հազար դրամ. Ալեն ՍիմոնյանՊապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ ՓաշինյանինԶատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին«ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԵԼԻՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ՊԱՐՏՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՀԵՐ ՄԵՐՋԱՆՅԱՆ ։Ներխուժել են «Հայփոստ»-ի գրասենյակ, կոտրել զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարԿարևոր տեղեկություն Վերջին զանգին ընդառաջ․ պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները.ՆԳՆԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՕրվա խորհուրդՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԴեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթով«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները«Փաստ». Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները«Հրապարակ». Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել«Փաստ». Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»«Ժողովուրդ». Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինենԲագրատ սրբազաանին սպառնում Գռզոն եւ Էրդողանի ընտանեկան թերթըԱրևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ. Իրակլի Կոբախիձե«Հրապարակ». Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները«Փաստ». Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանումՓրփուրներից կախված Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Անհայտ թռչող օբյեկտ Ստավրոպոլի երկնքում (Տեսանյութ)ԱՄՆ-ը պարտվում է Երրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանին և Չինաստանին. The HillՌաիսիին ուղեկցող ուղղաթիռում գտնված պաշտոնյան պատմել է մանրամասներըՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել,որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովԼավ հիշեք այս օրերը, տարիներ հետո սրա համար եւս ներողության աղերսներ են լինելուՆիկո՛լ, Պապի քաղաքականությունը հանգեցրեց ինքնիշխանության կորստի. ՇարմազանովՀրաչյա Ղեւոնդյանի գործով դատավարությունը մեկնարկեց. դատավոր Արղամանյանին ներկայացվեց ինքնաբացարկի միջնորդությունՁեզ համար այս ծանր օրերին մենք Ձեր կողքին ենք. Հենրիխ Դանիելյանը՝ Իրանի բարեկամ ժողովրդինՆա «գողացել է» Ազնավուրի ձայնը. ֆրանսիական շանսոնի հսկան բեմում է 100 տարեկանում՝ Տիտիանոյի դեմքովԹուրքիան պարտավոր է հատուցում տալու. Յակոբ ԱյնթապլեանՉկա հեռանկար, որ այս իշխանությունը նույն 2018-ի ձեւաչափով հեռացվի. Հրանտ ՄիքայելյանՀավանականությունն առավել քան մեծ է, որ մինչ 2026 թվականը չեն լինի ընտրություններ. Հայկ ԱյվազյանԻնչ ուզում են` թող ասեն. Արա ՌոստոմյանԲրիտանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասինՇտապ. սպառողին թունավորո՞ւմ են նամշած պանրովԱռանց մշակույթի` ժողովուրդը դատապարտված է վաղվա օր չունենալուն. Գարեգին ԴավթյանԿիեւին անհույս ամառային ռազմական փուլ է սպասումԻնչ հետեւանքներ կունենա Ռաիսիի ուղղաթիռի կործանումըՀատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը հանձնարարություն է ստացել. Սամվել ՆիկոյանՊետրակովը` Հայաստանի ազգային հավաքական հրավիրվածների ցուցակի մասին Ժամանակը կգա կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ. ՇարմազանովՄեր պայքարը շարունակվում է. «Կամք»-ականները` կրկին լինելու են կառավարության դիմացԱմեն ինչի պատրաստ ենք, միայն այս շարժումը հաջողության հասնի. Սերժ ՍարգսյանԸնկեր ՓանջունիՀասարակական տրանսպորտի ուղեգծերում կլինեն չվացուցակի էական խախտումներ, հնարավոր է նաև շարժակազմերի բացակայություն․ Քաղաքապետարան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода