ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, ԱՅՍՕՐ ԿՊԱՅՔԱՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ
ՍպորտԽառը մենամարտերի մարզիկ, մարզիչ, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից, ծնունդով Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղից ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր հունվարի 14-ին ՌԴ Սանկտ - Պետերբուրգ քաղաքում տեղի է ունենալու խառը մենամարտերի /MMA /միջազգային մրցաշար, նա պայքարելու է Եվրոպական չեմպիոնի գոտու համար։ «Մրցակիցս ազգությամբ չեչեն մարզիկ է, ես շատ լավ պատրաստվել եմ այս մենամարտին, ջանք ու եռանդ չեմ խնայել։Հուսով եմ, ամեն ինչ շատ լավ կընթանա։ Հայաստանից, ես միակ ներկայացուցիչն եմ, որ մասնակցելու եմ այս միջազգային մրցաշարին»։ Փայլուն հաղթանակ ենք մաղթում Սարգսին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ