Սևիկյանը կտեղափոխվի եվրոպական ակումբ. «Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն
Սպորտ
«Նիժնի Նովգորոդ» ակումբի գլխավոր տնօրենը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեծ հավանականությամբ կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ։
«Ակումբն Էդգար Սևիկյանի տրանսֆերի փոխհատուցման կետն ակտիվացնելու առաջարկ է ստացել։ Մեծ հավանականությամբ Էդգար Սևիկյանը կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ։ Սա Էդգարի և նրա ընտանիքի ընտրությունն է։ Մենք հարգում ենք այս ընտրությունը։
Նշենք, որ Էդգարը սիրված է «Նիժնի Նովգորոդի» երկրպագուների կողմից և միշտ եղել է մեր թիմի կարևոր մասը։ Սակայն որոշման մեջ գերակշռում է ֆուտբոլիստի ցանկությունը՝ իրեն դրսևորել եվրոպական ակումբում։
Տրանսֆերի մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ։ Էդգարին մաղթում ենք բարի ճանապարհ դեպի իր նոր նպատակները։ Մենք մնում ենք ընկերներ»,- գրել է ակումբի նախագահը, ում խոսքերն է փոխանցում Чемпионат-ը։