Iravunk.com | Ովքեր են եկեղեցու դեմ «ասպատակող» սադրիչները/Թամելա Արզումանյան (Մաս 1-ին)
Լույս չի լինի Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ

Ովքեր են եկեղեցու դեմ «ասպատակող» սադրիչները/Թամելա Արզումանյան (Մաս 1-ին)

Տեսանյութեր

Ճրագալույցի եւ Սուրբծննդյան պատարագներին սադրանքներ հրահրող, ինչպես նաեւ սոցցանցերում Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ եկեղեցու դեմ վայրահաչող «դիվերսանտներից» է ԹԱՄԵԼԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Իսկ թե ով է նա, ոչ թե ուշագրավ է, այլ՝ խայտառակություն: Սակայն, սկսենք վերջից:

ԱՄՈՒՍԻՆՆԵՐՈՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԷԻՆ ՀԱՐԱԶԱՏ ԱՂՋԿԱՆ ԵՎ ՄՆՈՒՄ ԱՆՊԱՏԻԺ

Ռոմելա Արզումանյանը եւ իր ամուսինը՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԸ հանրությանը հայտնի են նրանով, որ տարիներ շարունակ կառավարության դիմաց ու Ազգային ժողովում միայնակ ակցիաներ էին իրականացնում՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե երկրի աշխարհիկ ու հոգեւոր բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները բռնաբարել են իրենց դստերը, դարձրել հաշմանդամ: Դստեր լուսանկարը դրոշակ դարձրած՝ ամուսիններով խայտառակում էին հարազատ աղջկան եւ ֆանտաստիկ ժանրի խմբակային բռնաբարության մեջ մեղադրում բոլոր պաշտոնյաներին, ինչը խելագարության հասնող վառ երեւակայության դեպքում անգամ հնարավոր չէ պատկերացնել: Բայց մինչեւ Թամելա եւ Հովհաննես զույգի դստերն անդրադառնալը՝ նախ պատմենք, թե ով է նրանց որդին՝ ԵՐՎԱՆԴ ԹՈՐՈՍՅԱՆԸ: 2022 թվականի հոկտեմբերի 26-ին դատարանի որոշման համաձայն, վերջինիս նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` արտահիվանդանոցային (ամբուլատոր) հարկադիր բուժում՝ տարածքային հոգեբույժի հսկողության տակ: Նա ազատվել է քրեական պատասխանատվությունից եւ պատժից: Պարզվում է՝ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ հորը՝ Հովհաննես Թորոսյանին, եւ մորը՝ Թամելա Արզումանյանին, ծեծելու պատճառով: Իսկ դատարանը գտել է, որ Երվանդ Թորոսյանն անմեղսունակության վիճակում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը: Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ «Երվանդ Հովհաննեսի Թորոսյանը մանկուց հանդիսացել, հետազոտվող իրավիճակում եւ ներկայումս նույնպես հանդիսանում է թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն, արտահայտված դեբիլություն՝ աֆեկտիվ անկայունությամբ, վարքային խանգարումներով f701 ախտորոշմամբ սակավամիտ անձնավորություն»։

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՈՐԴԻՆ ՑԱՎ Է ՊԱՏՃԱՌԵԼ, ԾՆՈՂՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Իսկ թե ինչ էր տեղի ունեցել, որ Թամելա Արզումանյանը, նրա ամուսինը՝ Հովհաննես Թորոսյանն ու որդին՝ Երվանդ Թորոսյանը հայտնվել էին դատարանում, ուշագրավ մանրամասներ ենք տեղեկանում դատական գործից: Այսպիսով՝ դեռեւս 2020 թվականի մարտի 2-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երվանդ Թորոսյանը դիտավորյալ երկուսից երեք հարվածներ է հասցրել մոր՝ Թամելա Արզումանյանի ուսին եւ գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչպես նաեւ հարվածներ է հասցրել հոր՝ Հովհաննես Թորոսյանի գլխին եւ ձախ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դատարանը Երվանդ Թորոսյանի արարքը հասկանալու համար ներգրավել է ժեստերի լեզվին տիրապետող սուրդոթարգմանչի, սակայն դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը պարզել է, որ մեղադրյալն ունակ չէ գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, վերարտադրելու եւ դրանց մասին ճիշտ ցուցմունքներ տալու։ Հետեւաբար, իր հոգեվիճակով Ե․Թորոսյանը չի կարող մասնակցել քննչական եւ այլ դատավարական գործողությունների։ Ի դեպ, նշենք, որ Երվանդ Թորոսյանը հասարակության կամ սեփական անձի համար ներկայիս հոգեվիճակով նվազ վտանգ է ներկայացնում, քանի որ ըստ առկա նյութերի՝ իրեն մեղսագրվող արարքից հետո ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժական կլինիկայում, ապա դուրս գրվել։

ԵՂԲԱՅՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՔՐՈՋԸ, ԲԱՅՑ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

Չմոռանանք նաեւ հավելել, որ Երվանդ Թորոսյանի կողմից քրոջը՝ խուլ ու համր ՄԱՐԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, մեկ անգամ հարվածելու կապակցությամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ եղբոր արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Միեւնույն ժամանակ, քույրն էլ իրեն հարվածելու հիմքով որեւէ բողոք չի ներկայացրել եղբոր դեմ: Մարիաննա Թորոսյանն իր ցուցմունքում միայն ընդգծել է, որ եղբայրը ծեծել է ծնողներին, ամեն օր պահանջել նրանցից իր անձնագիրը եւ վեճեր սարքել: Ի դեպ, Մ. Թորոսյանի պատմությունը լրիվ ուրիշ «կինո» է: Դեռեւս 2016 թվականին սույն Թամելան ու Հովհաննեսը լրատվամիջոցներին պատմում էին, թե իրենց  30-ամյա մոդել, մոդելավորող, վարսահարդար դուստրը 2009 թվականին մեկնել է Ֆրանսիա՝ այնտեղ շարունակելու իր գործունեությունը, այնինչ անվասայլակին գամված վերադարձել է հայրենիք: Թամելան պնդում էր, թե իր աղջկան միտումնավոր են այդ վիճակին հասցրել, որն արդեն  տառապում է ոսկորի տուբերկուլյոզով: Բայց ի՞նչ կապ ունի այս ամենի հետ եկեղեցին, բացառապես ոչ մի: Գոնե այն ժամանակ հենց Թամելան էր ասում, որ տուրիստական գործակալության միջոցով են աղջիկն ու ամուսինը Ֆրանսիայի Լեոն քաղաք հասել: Հայր ու դուստր մնացել են նույն հյուրանոցում, սակայն, ըստ Թամելայի, երբ ամուսինը գործերով դուրս է եկել հյուրանոցից, ամեն անգամ համար վերադառնալով՝ նկատել է, որ աղջկա ինքնազգացողությունը լավ չէ, հյուծված է եւ անընդհատ քնում է: Սկսել է կասկածել, որ իրենից հետո համար մեկ այլ մարդ է գալիս, ինչ-որ բան ներարկում կամ բռնության ենթարկում: Մեծ դժվարությամբ հորն ու դստերը հաջողվում է վերադառնալ Հայաստան, բայց աղջիկն արդեն անվասայլակին էր գամված: Թամելան ու Հովհաննեսը վստահ էին, որ մեղավորները միջազգային բանդայի անդամներ են, մինչդեռ տարիներ անց, փաստորեն, մտափոխվել են ու այլ մեղավորներ նշանակել:

«ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒԺԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ»

Առաջին հայացքից գուցե թվա, թե առողջական լրջագույն խնդիրներ ունեցող երեխաների մայր Թամելան, ուղղակի, չարացել է ամբողջ աշխարհի դեմ եւ որոշել ընդզվել Աստծո դեմ: Բայց մի քիչ էլ թերթելով նրա անցյալը՝ վաղուց մոռացված եւս մեկ դրվագ հիշեցնենք: Դեռեւս 2015 թ-ից Թամելան ու իր ամուսինը զբաղված էին հակահայկական քարոզով, իսկ 2016-17 թթ-ներին աղերսում էին Ադրբեջանի կառավարությանը՝ իրենց ապաստան տալ Բաքվում: 2017 թ.-ի հունվարին ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ները մեջբերում էին Թամելայի եւ նրա ամուսնու հակահայկական թեզերը` կապված Արցախի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Տիկինն իր հակապետական գործունեությունը թաքցնում էր հակաիշխանական քարոզի ներքո, որն ուղղակի խաբկանք էր: Այս մասին ժամանակին մանրամասն անդրադարձել է նաեւ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ:

«Թամելա Արզումանօղլուի հակաիշխանական եւ հատկապես հակահայկական հայտարարությունները պաշտոնական Բաքուն օգտագործում էր մեր դեմ՝ միջազգային հանրությանն ապացուցելու, որ հայերին Արցախը պետք չէ, որ Ադրբեջանում հայերն իրենց անվտանգ եւ հարմարավետ են զգում... Հիշեցնեմ, որ Թամելա Արզումանյան «պրոյեկտն» իր հակահայկական վայրահաչությամբ բավական ակտիվացավ այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն կյանքի էր կոչում, այսպես կոչված «Հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմ» ծրագիրը, որի մեջ ընդգրկվել էին ՀՀ մի քանի մարգինալ քաղաքացիներ, ովքեր գումարի դիմաց մեծ հաճույքով համագործակցում էին ադրբեջանական գաղտնի ծառայությունների եւ ԱԳՆ-ի հետ՝ էլ ավելի սաստկացնելով հակահայ քարոզչությունը... Ու հիմա, այս ազգադավ տականք Թամելա կոչեցյալը, ով աղերսում էր Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին իրեն տանել իր մանկության՝ Մինգեչեւիր քաղաք, իր ոչ պակաս ստոր ամուսնու հետ հարձակվում են Հայ Առաքելական Եկեղեցու վրա եւ այդ ամենը փորձում ներկայացնել որպես կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներ... Իրականում, այս ամենի հետեւում ավելի վտանգավոր ուժեր եւ կառույցներ են կանգնած, որոնց գլխավոր նպատակն է քանդել ՀԱԵ-ին...», - շեշտել է Համբարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Լույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода