Աշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ) Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համար Կառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան Կիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ) Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևից

«ՀԱՋՈՐԴ ՏԱՐՈՒՄ ԿՁԳՏԵՄ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ». ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՅԱՇԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Սպորտ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Ավանդական ուշու - սանդայի Եվրոպայի երիտասարդների առաջնության ժամանակ, արծաթե մեդալ է նվաճել ծնունդով Արագածավան գյուղից ՅԱՇԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ։

Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում, Յաշան այսպես մեկնաբանեց իր նվաճումը. «Թուրք մրցակցիս պարտվել եմ 2։1 հաշվով, իսկ ադրբեջանցի հակառակորդիս հաղթել 2։0 հաշվով։ Սակայն, երբեք չեմ հուսահատվում։ Մի փոքր լարվածություն կար, քանի որ մեզ համար թշնամի երկրում էինք մասնակցում այս մրցաշարին։ Բայց, որքան էլ զարմանալի թվա, թուրքերը նորմալ էին վերաբերվում մեզ այնտեղ ու չկար որևէ ավելորդություն ու անշնորհք պահվածք, սպորտը չէին խառնում քաղաքականության հետ։ Այս նվաճումս նվիրում եմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում զոհված մեր բոլոր անմահ հերոսների, մեր գյուղի երեք հերոս եղբայրների պայծառ հիշատակին։ 6 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով: Տքնաջան պարապմունքներ եմ անցկացնում, որպեսզի հասնեմ իմ նպատակներին, ուզում էի նվաճել ոսկե մեդալը, սակայն, ինչ ֊որ բան խանգարեց, դա անկեղծ ասած մրցավարների կողմնակալ վերաբերմունքի արդյունքն էր։ Նշեմ, որ աշնանը Վրաստանում հաղթել եմ երկու ղազախ մրցակցի ու դարձել այդ միջազգային մրցաշարի հաղթող։ Հանդես եմ գալիս 56 կգ քաշային կարգում։ Հայաստանի բազմակի չեմպիոն եմ։ Հաջորդ տարում կձգտեմ ավելի մեծ նվաճումների հասնել։ Իսկ ահա Յաշայի անձնական մարզիչը ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ  այսպես մեկնաբանեց.

«Իմ սանը Յաշան, որ դարձավ փոխչեմպիոն, շատ հիանալի մարզիկ է։ Թուրք մրցակցի հետ մենամարտի երկրորդ ռաունդում վիճելի հարցեր առաջացան մրցավարների հետ, ափսոս նրա վաստակած միավորը տվեցին թուրք մրցակցին։ Մրցավարները նշեցին, որ կանոնների փոփոխություն է կատարվել, ինչի մասին էլ մեզ չէին տեղեկացրել։ Իսկ եզրափակչում, Յաշան հաղթեց ադրբեջանցի հակառակորդին ու այդպես արծաթե մեդալ նվաճեց։ Հաջորդ տարվա անելիքների մասին կարող եմ նշել, որ Հայաստանի առաջնությունը կլինի, Եվրոպայի գավաթի միջազգային մրցաշարը, մայիսին Շվեդիայում կլինի Եվրոպայի առաջնությունը, հետո էլ կկայանա Աշխարհի առաջնությունը։ Շատ մեծ սպասելիքներ ունենք մեր սաներից։ Պարապմունքները անցկացնում ենք Արագածավան գյուղի մարզադպրոցում, որոշակի մարզական գույք ունենք, սակայն, եթե ավելանա նորը, շատ ուրախ կլինենք ։ Նշեմ, որ այս մարզաձևը ուշու ֊սանդան, ճանաչված է համարվում Հայաստանի Օլիմպիական կոմիտեի կողմից ու շատ մեծ հույս կա, ինչպես սամբոն, այնպես էլ ուշու ֊սանդան, պիտի արդեն ընդգրկվի Օլիմպիական խաղերի ծրագրում։

֊Հետաքրքիր է, թե ինչպիսի մարզաձև է ուշու ֊սանդան, մեր երկրում զարգացած մարզաձև է համարվում?

- Այն համարվում է խորամանկության, շախմատային հաշվարկների, ճկուն մտքի մարզաձև։ Հայաստանում բավականին տարածված է։ Մենամարտի ժամանակ անհրաժեշտ է վայրկյանների ընթացքում ճիշտ կողմնորոշվել։

Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել մեր ողջ հայ ազգին գալիք Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում նորանոր նվաճումների, խաղաղության, երջանկության, առողջության ու նպատակների իրականացման տարի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Աշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևիցԱդրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. ԳրիգորյանՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ ԴանիելյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում էԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըՔֆուր տվող ոստիկանին եմ ասում՝ չփորձեք վիրավորել քաղաքացիներին. շարժման մասնակից «Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը արձանագրություն են ստորագրել․ նոր մանրամասներՈստիկանական ուժերը գալիս են նաև բեռնատարներով, կառավարության շենքի մոտ վահանավոր ոստիկաններ ենՕրվա խորհուրդՊատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանՄինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԳործարար Խաչիկ Խաչատրյանի ռեստորանի համալիրի տանիքից տղամարդը ցած է նետվել ու վերջ տվել կյանքին.ArmLur.amՇատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար. մայիսի 16-ի աստղագուշակԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿալանավորել են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին. ինչն է պատճառըՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ 7 ԾԱՆՐՈՐԴՈՎ15 «Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ ՓաշինյանԻնչ է կատարվում Խարկովի ռազմաճակատում«Հրապարակ». Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից«Փաստ». Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն«Ժողովուրդ».ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԽարկովի ուղղությամբ` Վոլչանսկում ուկրաինացի զինյալներն ամբողջական խմբերով շարունակում են գերի հանձնվել«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց«Փաստ». Տրուֆալդինոն Հայաստանից. կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻրականում ինչ է սպասվում Տավուշում. Բացառիկ մանրամասներ«Այց, որը կորոշի աշխարհի ճակատագիրը»Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել«Կամք»-ականներն ամոթանք տվեցին ՎԶԵԲ տարեկան համաժողովի մասնակիցներինԱնթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջՈրեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանինՈր այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ ՇարմազանովՀայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆՆիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջԲանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. ԲալասանյանՍարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода