Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը» Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ Սրբազան Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին Թարխունի օգտակար հատկությունները Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը «Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները լիովին հակասում են լայն հասարակության կարծիքին. Արթուր Սողոմոնյան

Սպորտ

-Պրն Սողոմոնյան, դեկտեմբերի 23-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Արդյունքները գործնականում կրկնեցին նախորդները՝ 2019-ին, այդպե՞ս է։

-Ոչ, այս ընտրությունների մեջ կա երկու շատ կարևոր տարբերություն։

Նախ, այս անգամ երկրպագուների մեծամասնությունը, ինչպես նաև հայ հայտնի մարզիկները, լրագրողներն ու տեսաբանները միաձայն ճանաչեցին նախորդ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքում առկա լուրջ խնդիրները և պաշտպանեցին Արազ Օզբիլիսի թեկնածությունը։

Ցավոք, ընտրություններին քվեարկած մարդիկ անտեսեցին ֆուտբոլային հանրության կարծիքը։ Արդյունքում` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները լիովին հակասում են լայն հասարակության կարծիքին:

Եվս մեկ շատ կարևոր նյուանս՝ 2019 թվականին մենք ընտրեցինք անհայտ անձի, որը դեռ ոչինչ ցույց չէր տվել։ Մենք ռիսկի դիմեցինք և սխալվեցինք, ինչը հանգեցրեց ազգային ֆուտբոլի դեգրադացմանը բոլոր ոլորտներում՝ առանց բացառության։ Մանկապատանեկան և երիտասարդական ֆուտբոլում Հայաստանն ընդհանուր առմամբ իջել է պատմականորեն ցածր վարկանիշների, հավասարվել գաճաճ պետություններին և նույնիսկ զիջում է դրանցից մի քանիսին, ինչպիսիք են Ֆարերյան կղզիները և Լիխտենշտեյնը:

Գործող առաջնորդի վերընտրվելն արդեն գիտակցված ընտրություն է։ Մինչ քվեարկությունը կարող ենք գնահատել նրա աշխատանքի արդյունքները։ Այս ընտրությունը նշանակում է, որ ֆեդերացիայի անդամները գոհ են գործերի ներկա վիճակից և պատրաստ են շարունակել շարժվել նույն ուղղությամբ։ Մեր ակումբը կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ:

Այս հանդիպմանը տեղի ունեցավ ևս մեկ արտասովոր միջադեպ. ֆեդերացիայի քարտուղար` ոմն Արթուր Ազարյանն իրեն թույլ տվեց հրապարակայնորեն ոչ կոռեկտ արտահայտություններ անել «Ուրարտու» ՖԱ նախագահ Ջևան Չելոյանցի հասցեին, որոնք հակասում էին ոչ միայն հաղորդակցության տարրական էթիկայի կանոններին, այլ նաեւ` հայկական մշակույթի սկզբունքներին։

Ես չափազանց ապշած էի, որ ներկաներից ոչ ոք նրան չկշտամբեց։ Կարծում եմ՝ ՀՖՖ-ն պետք է անհապաղ ներողություն խնդրի պարոն Չելոյանցից իր աշխատակցի արարքի համար, այլապես ցույց կտան, որ հայկական ֆուտբոլի խոշոր ներդրողի հետ շփվելու սեփական մշակույթի մակարդակը չի համապատասխանում հասարակության վարքագծի տարրական նորմերին։

-Իսկապես, ամոթ է: Բայց ինչպես կարող էր դա տեղի ունենալ, չէ՞ որ ֆուտբոլը հանրապետությունում ամենապահանջված սպորտաձևն է։ Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներին իսկապե՞ս չի հետաքրքրում, թե ինչ արդյունքներ է ցույց տվել ներկայիս ղեկավարությունը և ինչ մակարդակի է հասել ազգային ֆուտբոլը։

Ի վերջո, ինչպես ասում են մարզիկները. ամեն ինչ գրված է ցուցատախտակի վրա:

-Ֆեդերացիայի ոչ բոլոր անդամներն են այդպես կարծում։ Բայց, ցավոք, շատերն անտարբերություն են ցուցաբերում կամ միայն շահագրգռված են լուծել իրենց անձնական խնդիրները։ Արդյունքում այս ընտրությունները վերածվեցին դատարկ ձեւականության՝ նախապես համաձայնեցված արդյունքներով։

Աշխատանքի իրական արդյունքները ոչ մեկին չեն հետաքրքրել։ Օրինակ, երբ ֆեդերացիան հրապարակեց միջոցառումների կազմակերպման վրա ծախսված թվերը (մոտ երկուսուկես միլիոն դոլար), որոնցից հիմնականը ծախսվել էր հայկական ֆուտբոլի 30-ամյակի տոնակատարության կազմակերպման վրա, ես ցնցվեցի։ Բայց ժողովին ներկաների մեծամասնությունը հավանություն տվեց այս ծախսերին։

Ի դեպ` ես եղել եմ այդ շքեղ միջոցառմանը, որին հրավիրված չէին այս երեսունամյակի լավագույն հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և ՀՖՖ-ում ավելի քան 20 տարի աշխատած Մարինա Թաշչյանը։ Անկեղծ ասած, ես չէի ուզում երկար մնալ և 15 րոպե անց գնացի այդտեղից: Վստահ եմ, որ նման միջոցառումները ոչինչ չեն տալիս հայկական ֆուտբոլին։ Այս գումարով հնարավոր կլիներ մարզերից մեկում ֆուտբոլի լավ ակադեմիա կառուցել։

Կարող եմ բազմաթիվ նման օրինակներ բերել։ Ընտրությունների նախօրեին ես հատուկ ասուլիս հրավիրեցի, որտեղ ամփոփեցի ներկայիս ֆուտբոլի ֆեդերացիայի չորս տարվա աշխատանքը՝ հիմնվելով միայն պաշտոնական փաստերի վրա, այն հույսով, որ դա կստիպի ընտրողներին օբյեկտիվորեն նայել իրավիճակին նախքան իրենց ձայնը մեկի կամ մյուսի օգտին տալը:

-Մենք նույնպես նայել ենք Ձեր ասուլիսը: Դա հանգեցրե՞ց որևէ գործողությունների հանրապետության սպորտի ներկայիս ղեկավարության կողմից։

Պաշտոնական մարմինները ոչ մի կերպ չարձագանքեցին, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներն իրենց ելույթներում փորձեցին փաստերը շահարկելով ինձ մեղադրել թվերը խեղաթյուրելու մեջ։ Բայց ես միտումնավոր օգտագործել եմ միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կայքից ստացված պաշտոնական տվյալները, և պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ ներկայացրած բոլոր փաստերի ու թվերի ճշգրտության համար։

Ժամանակի սահմանափակ լինելու պատճառով ես չկարողացա բարձրաձայնել հայկական ֆուտբոլում կուտակված բոլոր խնդիրների մասին, որոնք առաջացել էին ՀՖՖ ներկայիս ղեկավարների ոչ կոմպետենտ կառավարության պատճառով։ Իրականում իրավիճակը շատ ավելի տխուր է։

-Ովքե՞ր էին այդ ժողովին քվեարկող մարդիկ ։

Նրանք ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ 25 կազմակերպությունների ներկայացուցիչներն են։ Դրանցից որոշները` ակումբներ և մանկապատանեկան ֆուտբոլային թիմեր են։ Որոշները` անհայտ կազմակերպություններ են, ամենայն հավանականությամբ, ստեղծված են միայն ֆեդերացիայի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, որոնց թիկունքում կանգնած են հենց գործող ղեկավարները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը։

-Այսինքն՝ իրենք իրե՞նց են ձայն տվել։

-Կարծում եմ, հենց այդ պատճառով մենք տեսանք այդպիսի արդյունքներ:

-Որքան գիտեմ, ֆուտբոլի ֆեդերացիայի 25 անդամներից Արազ Օզբիլիսի օգտին քվեարկել են միայն երեք ակումբները՝ «Ուրարտու»-ն, «Փյունիկ»-ը և «Դովեխ»-ը, մնացածը սատարե՞լ են Մելիքբեկյանին։

-Ոչ, բարձրագույն լիգայի ևս երկու ակումբներ՝ Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Նոյը» չմասնակցեցին այս հանդիպմանը։ Մնացած 20-ը պաշտպանել են Մելիքբեկյանի թեկնածությունը։

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում հայկական ֆուտբոլին մոտ ապագայում։

-Ցավոք, ոչ մի լավ բան: Վիճակը միայն կվատթարանա։ Ստանալով քարտ բլանշ՝ ներկայիս ղեկավարությունը շարունակելու է ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծվել է իրենցից առաջ։ Վստահ եմ, որ նրանք նորից կսկսեն հաշիվներ մաքրել և ֆուտբոլից դուրս մղել իրենց անհարմար ներդրողներին, այդ թվում՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։

Վերջին ընտրություններից հետո նույն պատճառներով հայկական ֆուտբոլից հեռացան հինգ խոշոր ներդրողներ, որոնցից չորսը՝ մարզային։

-Ըստ երևույթին, Հայաստանում ֆուտբոլի վերածննդի հույսերին վիճակվա՞ծ չէ իրականանալ:

-Ցավոք, մինչ դեռ ֆեդերացիայի ղեկին կանգնած են այդպիսի ապաշնորհ պաշտոնյաներ, որոնք շահագրգռված չեն զարգացման մեջ։

-Ասուլիսի ընթացքում լսեցինք հայտարարություն, որ մեկ տարուց ավել է՝ Ձեզ ստիպում են լքել հայկական ֆուտբոլը և, ամենայն հավանականությամբ, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի հաջորդ առաջնությանը։ Այդպե՞ս է:

-Բացարձակապես ճիշտ է: Այս առաջնությունը ազնիվ մարզական մրցում չէ։ Մենք ավելի շատ պայքարում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության կողմից ագրեսիայի և մեր նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքի դեմ։ Մեզ զրկեցին մարզվելու և տնային հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից հենց այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի ֆուտբոլի արդար առաջնություն կազմակերպելու համար։

-Բայց, որքան գիտեմ, դուք ոչ միայն պայքարում եք ՀՖՖ-ի կամայականությունների դեմ, այլ նաև` ընթացիկ առաջնության միակ առաջատարն եք։

-Դա բացառապես խաղացողների ու մարզչական շտաբի բարձր պրոֆեսիոնալիզմի եւ ոգու շնորհիվ է, բայց դա ոչ մի կապ չունի մարզական արդար մրցակցության հետ։

-Ի՞նչ է լինելու Հայաստանի ամենամեծ ֆուտբոլային ակադեմիայի ՝ «Փյունիկ» ՖԱ-ի հետ: Դուք կշարունակե՞ք ներդրումներ կատարել մանկապատանեկան ֆուտբոլի մեջ։

-Իհարկե, նախատեսում եմ էլ ավելի զարգացնել «Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան դպրոցն ու ակադեմիան: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր և խոստումնալից գաղափարներ։ Վստահ եմ, որ մենք կառաջարկենք զարգացման ավելի արդյունավետ տարբերակներ, քան մասնակցությունը թույլ մրցակցային, վատ կազմակերպված ՀՖՖ առաջնություններին։ Ես ասացի, որ եթե ֆեդերացիայի ղեկավարությունը չվերընտրվի, ես պատրաստ կլինեմ նվազագույնը կրկնապատկել իմ ներդրումները մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մեջ, քանի որ դրա պահանջարկը շատ մեծ է։ Սակայն վերջին ընտրություններից հետո որոշում կայացրեցի կասեցնել նոր նախագծերը, բայց բոլոր եղածներն անշուշտ կշարունակեն իրենց զարգացումը։

-Ես անկեղծորեն զարմացած եմ ձեր համբերության և հաստատակամության վրա: Հայտնի է, որ հայկական ֆուտբոլի վրա արված ծախսերը չեն ծածկվում:

-Անկեղծ ասած, ես վաղուց կհեռանայի, եթե չլինեին այն բազմաթիվ հայ երեխաները, ովքեր սիրում են ֆուտբոլը և երազում են այն պրոֆեսիոնալ մակարդակով խաղալու մասին։

Իհարկե, ամեն տարի ես շատ ավելին եմ ծախսում, քան ինձ հաջողվում է վերադարձնել։ Բայց ես դա անում եմ գիտակցաբար: Ինձ համար ներդրումների վերադարձը մեր ակադեմիայի մեծ թվով ուսանողների զարգացումն է:

Իհարկե, երազում եմ, որ իմ ակումբը մի օր դուրս գա Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, բայց խոստանում եմ, որ այս դեպքում ստացված ողջ գումարը կծախսեմ մարզադաշտ կառուցելու և ակումբի ենթակառուցվածքների զարգացման վրա, ինչպես դա ժամանակին արեց բելառուսական ԲԱՏԷ-ն։

Ինձ համար հայկական ֆուտբոլը բիզնես չէ և երբեք էլ չի լինի։

-Սրտանց ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություն, համբերություն և Ձեր երազանքների իրականացում ։

-Անչափ շնորհակալ եմ:

Զրույցը վարեց` Գրիգորի Անիսոնյանը

Աղբյուրը` novostink.ru



Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևիցԱդրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. ԳրիգորյանՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ ԴանիելյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում էԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода