ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ
ՍպորտԱյսօր, դեկտեմբերի 26-ին, Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ընդունեց մարզաշխարհի ներկայացուցիչներին։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը ներկա է գտնվել։ Այս տարվա ընթացքում Աշխարհի, Եվրոպայի ու միջազգային տարբեր մրցաշարերի ժամանակ աչքի ընկած ու մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկ ֊մարզիչներ /32 մարզիկ ու 24 մարզիչ /արժանացան դրամական պարգևների։ Սկզբում ներկաներին ողջունեց ու շնորհավորանքի խոսք հղեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հետո խոսեց Գյումրեցի մարզիկների գրանցած հաջողությունների, նվաճումների ու սպասելիքների մասին։ Նա իր խոսքում նշեց նաև Գյումրիում սպորտի թանգարան ունենալու ծրագրի մասին։ Հանդիպման ժամանակ պատվոգրերի արժանացան նաև տարվա լավագույն մարզական հաստատություններ ճանաչված հետևյալ կառույցները. «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ ։Գյումրիի մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ ։Շ. Մ. Մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոց ՊՈԱԿ։ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ ՊՈԱԿ։ ԿԳՄՍ Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ։ «Հայաստան» ՄՀԿ Գյումրիի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց ։ Մարզիկների ու մարզիչների պարգևատրման համար հատկացվել էր մոտ 19 միլիոն 130.000 դրամ։ Այս պարգևատրումը, իսկապես շատ կոգևորի մեր մարզիկներին, որպեսզի գալիք տարում արդեն գրանցեն էլ ավելի մեծ հաղթանակներ, նվաճումներ ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ