Iravunk.com | Կինը որտեղ էլ ապրի, ինչ ազգության էլ պատկանի, նույն հույզերն ու ապրումներն ունի. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը

Կինը որտեղ էլ ապրի, ինչ ազգության էլ պատկանի, նույն հույզերն ու ապրումներն ունի. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մշակութային

Բանաստեղծուհի, մանկական արձակի ու չափածո ստեղծագործությունների հեղինակ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, ՀԳՄ անդամ ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 2023 թվականն ամփոփեց «Կինը» ժողովածուով, որի շնորհանդեսը եղավ տարեվերջին` Հայաստանի գրողների միությունում: Մերօրյա հասարակության մեջ գրքի նկատմամբ վերաբերմունքի եւ կնոջ դերի մասին էլ  զրուցեցինք նրա հետ:

Ձեր «Կինը» ժողովածուում արձակի ժանրով  ներկայացաք ընթերցողին: Վերնագրի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

— Արձակի ժանրում գրել եմ էսսեներ, պատմվածքներ, բայց որպես այդպիսին ծավալուն գործ` որտեղ ամփոփված են երեք վիպակ, առաջին անգամ եմ ներկայանում ընթերցողին: Ինչ վերաբերում է գրքի վերնագրի ընտրությանը, մտածեցի իմ հերոսուհուն ինչ անուն տամ, բայց այդպես էլ այդ կինն անուն չունեցավ, որովհետեւ նրա կերպարի միջոցով ստեղծել եմ կնոջ հոգեվիճակի հավաքական կերպար: Իմ պատկերացմամբ՝ այդպիսի կին ապրում է աշխարհի տարբեր անկյուններում: Կինը որտեղ էլ ապրի, ինչ ազգության էլ պատկանի, նույն հույզերն ու ապրումներն ունի: Վիպակս հիմա թարգմանվում է ֆրանսերեն, որովհետեւ գլխավոր հերոսուհին Երեւանում ծնված, մեծացած հայ աղջիկ է, որը ճանապարհորդում է Ֆրանսիայում: 

Ո՞րն է այսօրվա եւ 1960-ական թթ.-ի կնոջ տարբերությունը:

— Գիտեք, ես հիմա 68 տարեկան եմ: Հիշում եմ` 1960-ական թվականներին իմ տարիքի կինը տատիկ էր ներկայանում: Այսօր իմ շրջապատում ինձ ծեր տատիկի կերպարում չեն տեսնում, որովհետեւ այդ թվերից մի քայլ առաջ ենք եկել: Կանայք երիտասարդացել են, էլ ավելի գեղեցկացել: Նախ` առաջնահերթ կնոջ տնտեսական գործունեությունն է թեթեւացել` լվացքի մեքենա, ափսե լվանալու մեքենա: Անգամ մանկական տակդիրները շատ են թեթեւացրել կնոջ առօրյան: Դա շատ կարեւոր է, որ կինն ունենա իրենով զբաղվելու ժամանակ: Այսօրվա ժամանակակից կինը հետեւում է առողջ ապրելակերպին, սպորտի է հաճախում, ինչը նրան էլ ավելի երիտասարդ եւ գեղեցիկ է դարձնում: Եթե նախկինում ասում էին` կինը պետք է չաշխատի, տան հոգսերը հոգա, հիմա դա մնացել է անցյալում: Այսօր մեր երկրում շատ կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այսինքն` կինն այլեւս ինքնահաստատվելու խնդիր չունի: Մնում է, որ այս աղետներից հետո կարողանանք ուշքի գալ: Որովհետեւ կանայք շատ նուրբ հոգի ունեն եւ ծանր են տանում այն իրավիճակը, որում ազգովի հայտնվել ենք ու ավելի բարդ են ազատվում այդ սթրեսային իրավիճակից:

Տիկին Վարդանյան, ինչի՞ մասին է լինելու Ձեր նոր վիպակը:

— Չորրորդ վիպակս կհրատարակվի այս տարի՝ 2024 թվականին: Կոչվում է «Հետախույզը` Չղջիկ մականունով»: Ինձ ոգեշնչել է թռչող սարքերով երկիրը պաշտպանելու գաղափարը: Մեր երիտասարդները պայքարում են գտնել այնպիսի թռչող սարքեր` դրոններ, որոնք կկարողանան մեր զորքը, մեր բանակը հզորացնել: Գլխավոր հերոսի երազանքն է թռչող դրոններ ստեղծել, որը կկարողանա պաշտպանել մեր զինվորների կյանքը եւ կոչնչացնի հակառակորդին: Վիպակում գլխավոր հերոսը հանդես է գալիս նոր հետախույզի կերպարով: Այսօր այն դասական հետախույզներն այլեւս գործ չունեն անելու: Հիմա ցանցահենները, հակերներն են դարձել հետախույզներ, քանի որ համացանցում է ամբողջ փաստաթղթային տվյալները: Իմ վիպակի երիտասարդը, որի անունը Արթուր է, կնոջ անունը Աննա, գործում են եվրոպական երկրներում, որովհետեւ Հայաստանի մալուխը, որի միջոցով պետք է մտնեն համացանց, շատ թույլ է: Միայն կկարողանան դրսի հասցեներով ստեղծել այն, ինչ-որ իրենք ուզում են: Գլխավոր հերոսի երազանքն է` չղջիկի պարամետրերով ստեղծել դրոն, որը ունենա թեթեւ քաշ, կարողանա տանել մեծ ծանրություն, կարողանա թաքնվել հակառակորդի ալիքներից, որսից:

Դեդեկտիվ ժանրի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

— Փոքր տարիքից շատ եմ ընթերցել դեդեկտիվ ժանրի գրքեր: Եվ այդ պերոսնաժներն ինձ սովորեցրել են կյանքին նայել ուշադիր: Կարելի է ասել, որ դեդեկտիվ ժանրի մեջ շատ ուսուցողական բաներ կան: Նույն աստիճաններով ամեն անգամ բարձրանում ենք, եւ հանկարծ այդ ժանրի շնորհիվ ես հաշվում եմ, թե քանի աստիճան բարձրացա, փորձում եմ իմ կողքով անցնող ինչ-որ մեկի դեմքին նայելով՝ ստեղծել նրա կերպարը: Դեդեկտիվ ժանրը ինքնին շատ հրապուրիչ է, եւ լավագույն հեղինակներն էլ բարձր արվեստ կրող գրողներ են, որոնք գիտեն հոգեբանություն եւ ամենակարեւորը` գրելու այնպիսի տաղանդ ունեն, որ մեծ ընթերցողական բանակ են ունենում: Ես ողջունում եմ գրական բոլոր ժանրերը, միայն թե գիրը կապեն ընթերցողի հետ: Օրինակ, կարծում եմ, որ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» գործն այնքան շատ է տպագրվել, շատ ընթերցողներ է ունեցել, որ այդ գրքի շնորհիվ շատերը գնացել են իրենց երազանքների հետեւից:

Գրքի դերը էլեկտրոնային դարաշրջանում որքանո՞վ է արժեւորված մեր հասարակության կողմից:

— Գիրքն ունի շատ կարեւոր դեր մարդկային տեսակի զարգացման գործում: Դեռեւս մանուկ հասակում ապրում էի Երեւանի Երրորդ մասի բանվորական թաղամասում, բայց գիրք կարդալու շնորհիվ իմ մտավոր հայացքն ուղեւորվում էր դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա: Տարիներ հետո, երբ քայլեցի Փարիզիով, այդ ամբողջ փողոցները, Լուվրը, եկեղեցին ինձ արդեն ծանոթ էին թվում, որովհետեւ ես այդտեղ արդեն գրքերի շնորհիվ ճամփորդել էի, տեսել էի:

Պիես փորձե՞լ եք գրել:

— Այսօր կիսապատրաստ ունեմ մի պիես, որը հենց վերջացնեմ, կբեմադրվի: Պիեսը գրել սկսեցի անցյալ տարի: Եվ ինձ պարտավորված եմ զգում` այս տարի այդ պիեսը վերջացնելու գործում: Այն կոչվում է «Նիհարելու կարճատեւ դասընթաց», որը շատ հետաքրքիր սյուժետային գծեր ունի:

Ի՞նչ եք կարծում՝ ֆիլմեր, սերիալներ նկարահանելիս, սցենարներ գրելիս գրողների հետ համագործակցելու մասին:

— Առհասարակ, շատ կարեւոր է, որ մեր երկրում թատերական ներկայացումներ, ֆիլմեր, սերիալներ ստեղծելիս համագործակցեն հետաքրքիր գրողների հետ, որովհետեւ մնայուն գործեր ստեղծելու համար գրական սցենարը շատ կարեւոր նշանակություն ունի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода