Iravunk.com | 2024-ին պետք է պատրաստ լինել իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումներին. Անդրեյ Արեշեւ
«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» «Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ինչ է կատարվում Օչերետինոյի ճակատում «Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ «Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուր Ռուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ «Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից

2024-ին պետք է պատրաստ լինել իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումներին. Անդրեյ Արեշեւ

Ներքաղաքական

Ինչ է սպասվում գալիք 2024 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ ինչպիսի զարգացումներ կլինեն արտաքին քաղաքական ճակատում, «Իրավունք»-ը պարզել է ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատողքաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ զրույցում:

- 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել Իլհամ Ալիեւը եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

- Կարծում եմ՝ այսպես, թե այնպես ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանությունները փորձում են լուծել իրենց լեգիտիմության հարցը՝ երկարաժամկետ եւ միջնաժամկետ առումով: Ե՛վ Երեւանում, ե՛ւ ավելի վստահությամբ` Բաքվում գործող ռեժիմները հույս են դրել, որ հանրությունը միանշանակ կողջունի իրենց գործունեությունը: Չէ որ Ղարաբաղում երկարամյա պայքարը պսակվեց հաղթանակով: Ըստ իս, այս ընտրություններին հատուկ շեշտադրում կարվի նաեւ նրա վրա, որ սա հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ առաջին ընտրությունն է, որը տեղի է ունենում նախկին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ամբողջ տարածքում: Իլհամ Ալիեւի համար դա, իհարկե, կարեւոր է, որովհետեւ վաղ, թե ուշ ռազմական հաղթանակի էյֆորիան կնվազի եւ կսկսեն հնչել իր համար ոչ այնքան հաճելի հարցեր՝ հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդրների հետ կապված, որը կա Ադրբեջանում, ինչպես ամբողջ հետխորհրդային տարածքում:

- Հաջորդ տարի Հայաստանում եւս արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը չի բացառվում: Ի՞նչ կարելի է սպասել այս ընտրությունից՝ կլինի իշխանափոխությո՞ւն, թե՞ ընդդիմափոխություն:

- Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին դեռ միայն խոսակցություններ են տարածվում: Բայց ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները կարող են իրականում վերածվել նախընտրական քարոզարշավի: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրանով երկու նպատակ է հետապնդում:

Առաջին՝ ավելի երկար կառչած մնալ այն գահավիժող էլեկտորատից, որը դեռ մնացել է եւ պետք է այն ֆիկսել, որովհետեւ Երեւանի ավագանու սեպտեմբերյան ընտրությունները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ձայների ոչ այնքան ցանկալի վարկանիշ: Բայց հերթական մանիպուլիացիաների եւ որոշակի քայլերի շնորհիվ գործող հայաստանյան իշխանությունը կփորձի ամրապնդել այն դիրքը, որն ունի: Եվ նրանք կփորձեն այս ընտրություններով հաղթահարել իրենց համար բացասական միտումները:

Եվ երկրորդ ՝ հնարավոր է ընդդիմադիր դաշտում որշակի վերաֆորմատավորում տեղի ունենա, քանի որ պետք է, որպեսզի ընդդիմությունն էլ լինի ավելի արեւմտամետ: Այդ կոնտեքստում, իհարկե, ավելի լուրջ ուշադրություն կդարձվի մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության վրա՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորությամբ, որը կփորձի անցնել խորհրդարան եւ ձեւավորել կայուն մեծամասնություն՝ կոալիցիա կազմելով «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Այս առումով հայամետ-պրոռուսական ուժերի համար ավելի դժվար կլինի, նրանց նկատմամբ այն տեղեկատվական ճնշումները, որոնք չեն նվազում, դեռ մի բան էլ կավելանան: Այնպես որ, 2024 թվականը դժվար տարի է լինելու ոչ միայն Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ հետխորհրդային տարածքում: Որոշ կետերում իրավիճակը փակուղային է եւ հասկանալի չէ, թե ինչ է լինելու հետո, այդ թվում եւ տնտեսական առումով՝ հաշվի առտնելով այն գլոբար տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունենում քաղաքական գործընթացներով պայմանավորված:

- Ամեն դեպքում, Ռուսաստանը կկարողանա՞ պահպանել իր դիրքն ու ազդեցությունը Հայաստանում, թե՞ սպասենք ավելի վատ սցենարների, ընդհուպ մինչեւ  ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացում:

- Հարձակումները 102-րդ ռազմաբազայի եւ նրա գործունեության վրա, որոնք իրականացվում են որոշակի շրջանակների եւ ուժերի կողմից Հայաստանում, լրատվամիջոցներով ու ոչ իշխանական շրջանակներում, իհարկե, ակնհայտ են: Դրանք չեն ներշնչում հանգստություն: Կարծում եմ՝ 102-րդ ռազմաբազան Գյումրիում կդառնա տեղեկատվական եւ չի բացառվում, որ ոչ միայն տեղեկատվական հարձակումների օբյեկտ: Բայց Ռուսաստանը, բնականաբար, կփորձի պահպանել իր ունեցած դիրքերը՝ հաշվի առնելով այն կարեւորությունը, որն ունի հայ-ռուսական համագործակցությունը՝ նախեւառաջ փորձելով պահպանել այն տնտեսական փոխշահավետ կապերը, որոնք կան մեր երկրների միջեւ եւ որոնք նույնիսկ պաշտոնական քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ նրանց հետ փոխկապակցված ուժերի կողմից չեն վիճարկվում հատուկ կասկածներով: Բայց այստեղ, իհարկե, հաշվի առնելով, որ այն ճնշումը, որը կա Հայաստանի նկատմամբ եւ ոչ միայն Հայաստանի, կարող է, ցավոք, ամեն ինչ էլ լինել: Դրա համար պետք է ձեռքը պահել զարկերակի վրա եւ պատրաստ լինել իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումներին:

- Իսկ ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Հնարավո՞ր է, որ հանգուցալուծումը մոտ է:

- Հիմա դժվար է ասել, ես չէի ցանկանա խոսել այն իրավիճակի մասին, որը կա ռազմաճակատում: Ես կարող եմ ասել այն, ինչ բոլորը, որ ուկրաինական հարձակողական ուժերը նահանջում են եւ սա նախադրյալներ է ստեղծում, որ քաղաքական ինչ-որ պայմանավորվածությունների հնարավոր է հանգել: Մնում է միայն, որ Կիեւում սթափ մտածողությունը առաջնորդող դառնա, թեպետ եթե անկեղծ, հույսերը քիչ են:

- Որքանո՞վ 2024 թվականին օրակարգային կլինի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի ընդլայնման գործընթացը, մասնավորապես՝ Հայաստանի մուտքը:

- Այս գաղափարն, իհարկե, ինքն իր ճանապարհը կբացի, բայց այդ ուղին կլինի բավականին երկար: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ 2024 թվականին մենք կտեսնենք շատ բաներ, որոնք ոչ այնքան պոզիտիվ կլինեն: Ամեն դեպքում, այն նոր իրողությունները, որոնք ձեւավորվում են ոչ միայն Ռուսաստանի եւ հետխոհրդային երկրների միջեւ փոխհարաբերություներում, այլեւ ավելի լայն մասշտաբներով՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության, Իրանի Իսլամական հանրապետության հետ, որն ակտիվորեն հետաքրքրված է Եվրասիական միությամբ, Շանհայի համագործակցությամբ, կարող է սկիզբ դառնալ ավելի մեծ միավորումների: Չինաստանն այսօր տնտեսական լրջագույն խաղացող է դարձել Ադրբեջանում, Վրաստանում եւ, ինչպես հասկանում եմ, նաեւ Հայաստանում սայլը տեղից շարժվում է, ինչը կբերի դրական արդյունքների եւ կաշխատի կործանարար ուժերի դեմ, որոնք հետեւողականորեն փորձում են Կովկասում իրավիճակը սրել եւ ՌԴ-ի դեմ հանել մոտ հարեւաններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողՏավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода