Նպատակ դրեցի ու հասա, դարձա Եվրոպայի չեմպիոն...ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ, ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՍԵՅՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՍպորտՎերջերս Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «XPC» վարկածով պաուերլիֆթինգի /ուժային եռամարտ/Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ հաջող մասնակցություն է ունեցել Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը, նվաճելով 13 մեդալ, որից 9 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե։
Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում, այսպես մեկնաբանեց իր հաղթանակը Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի հաղթող ու ռեկորդակիր, ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից ՍԵՅՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել, նույնիսկ ռեկորդ սահմանել։ 56 կգ քաշային կարգում եմ հանդես եկել, եռամարտի արդյունքով 370 կգ սահմանել եմ Եվրոպայի ռեկորդ XPC վարկածով։ Մարդ պիտի նպատակ ունենա իր կյանքում ու փորձի հասնել դրան։ Ես նպատակ դրեցի ու հասա, այս տարի դարձա Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի գավաթի հաղթող, ռեկորդակիր։ Շատ շնորհակալ եմ, որ ուշադրություն եք դարձնում մեզ ու լուսաբանում մեր նվաճումների մասին։ Անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ