Iravunk.com | Իսրայելը ճակատագրական օրեր է ապրում, պատերազմը կարող է վաղն էլ ավարտվել, բայց ի՞նչ է լինելու դրանից հետո. Սահակյան
Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ

Իսրայելը ճակատագրական օրեր է ապրում, պատերազմը կարող է վաղն էլ ավարտվել, բայց ի՞նչ է լինելու դրանից հետո. Սահակյան

Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 1-ից վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Պաղեստինա-իսրայելական պատերազմն այս փուլում ինչ ազդեցություն է ունենում Երուսաղեմի հայ համայնքի վրա, «Իրավունքը»  մանրամասներ է պարզել Երուսաղեմում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ, կուսակցական, համայնքային գործիչ ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ զրույցում:

— Ի՞նչ իրավիճակ է հիմա, եւ որքանո՞վ է պաղեստինա-իսրայելական պատերազմն իր հետեւանքն ունենում նաեւ հայ համայնքի վրա:

— Ինչ վերաբերում է կոնկրետ հայ համայնքին, պետք է ասեմ, որ մասնավոր պաշտպանության հարց չկա Երուսաղեմում: Բնական է, որ որոշակի լարվածություն, անհանգստություն կա, մարդկանց առօրյան խեղաթյուրված է, բայց անմիջական վտանգ չկա: Որոշ իմաստով՝ Թելավիվը եւ ծովափնյա շրջանները, որտեղ կա նաեւ նոր հայ համայնք (այստեղ կիսով չափ հայ եւ կիսով չափ հրեա լինելով՝ մարդիկ 90-ականներին են Հայաստանից գաղթել), այդ շրջաններում ավելի ինտենսիվ են ռմբակոծումները: Բայց նաեւ պետք է ասել, որ այս երկու ամսվա ընթացքում այդ հրթիռներն անմիջական վտանգ չեն ներկայացրել, բացի նյութականից, երեւի մի քանի հոգի է ընդամենը վնաս կրել: Իսկ Երուսաղեմում, փառք Աստծո, այդքանն էլ չկա: Համայնքը շարունակում է գործել եւ սպասում, որ շուտ վերջանա այս պատերազմը, որովհետեւ բոլորի մոտ տրամադրության անկում կա:

Կային փորձագիտական կանխատեսումներ, որ այս պատերազմը լինելու է Իսրայելի կործանման սկիզբը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իսրայելի ավարտ, կործանում… Այդ ամենն այդքան էլ հավանական չէ: Իսրայելը բավականին հաստատուն երկիր է, բայց պետք է ասել, որ այսօր արդեն համոզված է, որ իր 75 տարվա ուժի քաղաքականությունը այլեւս այնքան էլ կիրառելի չէ: 75 տարի իրենք կարողացան որոշակի ռազմական ուժով զսպել արաբների կամ պաղեստինցիների ազգային նկրտումները, բայց հիմա վստահ կարելի է ասել, որ այլեւս այդպես չի կարող լինել: Այս օրերին Իսրայելն իսկապես ճակատագրական օրեր է ապրում: Հակառակ նրան, որ ավելի խոսվում է գոյաբանական պայքարի մասին, բայց ավելի շատ իսրայելցի ժողովուրդը մտահոգ է իր ապագայով, ինչն անորոշ է: Այս պատերազմը կարող է վաղն էլ ավարտվել, բայց դրանից հետո ի՞նչ է լինելու, իրենք էլ չգիտեն: Այլեւս չի լինի մի իրավիճակ, որի պարագայում կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, ինչի արդյունքում արաբները լինեն ենթարկվող, իսկ հրեաները պարտադրող: Շատ իմաստով  հավասարակշռությունը խախտված է: Վստահաբար կարող ենք ասել, որ այստեղ կան դժվարություններ:

— Իրականում ՀԱՄԱՍ-ի զինյալներն իրենց քայլերով արտահայտո՞ւմ են Պաղեստինի իշխանությունների կարծիքը, թե նրանց նույնացնելը սխալ է:

— Անկեղծ լինենք, Պաղեստինի իշխանություններն ունեն միջազգային ճանաչում, իսկ ՀԱՄԱՍ-ը չունի, այն ավելի ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Բայց հակառակ դրան, Պաղեստինի խորհրդարանում մեծ տոկոս են կազմում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները: Վերջերս նրանք անգամ վիճակագրություն էին ներկայացրել, որ հատկապես արեւելյան ափի արաբների մեծ մասը հօգուտ ՀԱՄԱՍ-ի են քվեարկել: Իսկ Գազայում ավելի նվազ են քվեարկել նրանց օգտին, որովհետեւ այստեղ մարդիկ իրենց մաշկի վրա են զգում այս սարսափելի օրերի հետեւանքները: Այնպես որ, նույն ժողովրդի զավակներն են, հակառակ նրան, որ ես կարծում եմ՝ Պաղեստինի ներկայիս իշխանությունների հետ ավելի հեշտ է համագործակցել, քանի որ նրանք ավելի լիբերալ են եւ ընդունված աշխարհի կողմից, քան թե ՀԱՄԱՍ-ի, որովհետեւ չգիտենք, թե նրանց իշխանության դեպքում ինչ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода