Iravunk.com | Քանդակները, որոնք հիմա Հայաստանում տեղադրվում են, 90 տոկոսով բանի պետք չեն. Արա Ալեքյան
Արցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբ «ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է» Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ) Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ) Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ) Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ

Քանդակները, որոնք հիմա Հայաստանում տեղադրվում են, 90 տոկոսով բանի պետք չեն. Արա Ալեքյան

Մշակութային

Երեւանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ արդեն երկրորդ անգամ հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Մեծանուն շանսոնյեի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այս եւ մի շարք այլ թեմաների մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ ԱՐԱ ԱԼԵՔՅԱՆԻ հետ:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԿԵՐՊԱՐԻՆ, ՈՐԸ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՐԵԼ ՔՈ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ, ԱՅՆՊԵՍ ՔԱՆԴԱԿԵԼ, ՈՐ ԴԱՌՆԱ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ»

— Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում տեղադրված Ձեր հսկա Սարդ քանդակին, երբ նույն հրապարակում տեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:

Ես շատ կուզենամ, որ Սարդը մնա իր տեղում: Եթե անհրաժեշտ է, կարող ենք տեղափոխել, բայց լավ կլինի համաձայնության գանք քաղաքապետարանի հետ, որպեսզի գոնե այն մայրաքաղաքի կենտրոնից ոչ հեռու լինի, որովհետեւ այն անգամ կենտրոնում է դժվար պահելը, քանի որ եղել են դեպքեր, որ հարվածել են, կոտրել։ Ցավոք, վանդալ մարդիկ կան:

— Քաղաքապետարանի ներկայացրած պահանջների համաձայն` տեղադրվելիք հուշարձանը պետք է համահունչ լինի ընդհանուր միջավայրին եւ վերջինիս գեղագիտությանը: Ընդհանրապես այդ փոքր հրապարակում հուշարձան կանգնեցնելը որքանո՞վ է նպատակահարմար:

— Իրականում Սարդն այդ հրապարակում տեղ չի զբաղեցնում, որովհետեւ ոտքերի վրա է կանգնած եւ նույնիսկ տակով կարելի է անցնել ու դառնալ: Իսկ ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրին, թույլ տվեք` ես կարծիք չհայտնեմ: Եթե սկսեմ լավ կամ վատ կարծիքներ հայտնել, կարող է սիրուն չստացվի…

— Այդուհանդերձ, նոր տեղադրվող արձանների հետ կապված` բավականին լայն քննադատություն կա: Օրինակ` Վանաձորում վերջերս տեղադրված անվանի աստղագետ ու աստղաֆիզիկոս Վիկտր Համբարձումյանի արձանի հետ կապված: Չե՞ք կարծում, որ նման արձաններն իրենց սպառել են:

Ոչ միայն սպառել են, այլ դրանք Սովետական Միության ճահճային արվեստի շարունակությունն են: Դրանք արդեն իրենց դարն ապրել են եւ տաղտկալի են։ Չի՛ կարելի կերպարին, հերոսին, որը շատ բան է արել քո երկրի համար, մեր երկրի այցեքարտն է եղել, այնպես քանդակել, որ դնես գերեզմանի վրա, ավելի լավ կնայվի: Շատ վատ քանդակներ են դնում: Մինչդեռ հիմա մեր շատ երիտասարդներ դուրս են գնում եւ տեսնում են, թե ինչպիսի նորամուծություններ կան քանդակագործության մեջ։ Պետք չէ ժամանակից հետ ընկնել։ Ահավոր է:

— Մի ուրիշ ծայրահեղություն էլ ժամանակակից մոտեցումներն են: Օրինակ` մեծանուն դիրժոր Օհան Դուրյանի հուշարձանը` կանգնեցված Ազատության հրապարակի մոտակայքում, եւս ոչ միանշանակ է ընդունվում…

— Այդ ամենն էլի գալիս է սովետական դաստիարակությունից: Ես էլ եմ այդ դպրոցն անցել, բայց, փառք Աստծո, իմ դասախոսը եղել է Արա Հարությունյանը, որը նույնիսկ սովետական արվեստի մեջ իր ոճն ու ուղղությունն ուներ, ինչը «ներարկեց» եւ մեզ: Այո՛, նորամուծությունները դժվար են ընդունվում։ Բայց մենք` արվեստագետներս, պետք է ոչ թե նայենք, թե ժողովուրդն ինչ ճաշակ ունի, եւ դրան համահունչ ստեղծագործենք, այլ պետք է մենք ճաշակ թելադրենք: Ու ժողովուրդը հնարավոր չէ` չընդունի: Կարող է քյարթու-ռաբիս մասսան չընդունի, բայց որոշ ժամանակ անց, ինքն էլ  կամ իր երեխաներն էլ են ընդունելու: Լավ գործեր ունենք քաղաքում, նույն Առնո Բաբաջանյանի արձանի համար այնքան ափսոսացի, որ իմացա հեղինակ լուսահոգի Դավիթ Բեջանյանը քննադատությունների պատճառով կտրել է քանդակի մատները, կարճացրել, պետք չէր անել: Պետք չէր կոտրվել։

— Չե՞ք կարծում, որ կարիք կա, որպեսզի լուրջ հանձնաժողով ձեւավորվի, որը կորոշի, թե որ քանդակները թույլատրվեն տեղադրել, եւ որոնք` ոչ:

— Անկեղծ լինենք` քանդակները, որոնք հիմա Հայաստանում տեղադրվում են, 90 տոկոսով բանի պետք չեն: Դրանցով ուղղակի քաղաքն են փչացնում։ Պետք չէ շտապել, նույնիսկ մեր հերոսների, գիտնականների արձանները հիմա թող չդնեն, որովհետեւ չկա այն մտածողությունը, թե ինչպես կարելի է նույն այդ գիտնականին, հերոսին ճիշտ ներկայացնել: Քանդակում են սահմանափակ մտածելակերպով եւ նույն կերպ էլ քաղաքապետարանն է մրցույթ հայտարարում եւ ասում, որ պետք է այսքան ամիս անց, այսինչ քանդակը տեղադրվի, բայց չէ՞ որ կարտոֆիլ չես քանդակում: Տարիներ են պետք, որպեսզի նորմալ գործ ներկայացվի: Տեսե՞լ եք Շառլ Ազնավուրի արձանի էսքիզները, որոնք հրապարակված են համացանցում, խայտառակություն է բառիս բուն իմաստով: Դրանք «փոդրաչիներ» են, իրավունք չունեն քանդակագործ լինելու: Մտածել են` արագ անեմ, փող աշխատեմ: Անազնիվ է: Լուրջ հանձնաժողովներ են պետք, ինչպես եղել է ժամանակին: Այո՛, այդ հանձնաժողովներում էլ լինում էին անարդարություններ, բայց գոնե ժամանակ էին տալիս։

«ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՔԱՆԴԱԿԸ ՁԵՌՔԵՐԸ ՊԱՐԶԱԾ, ԿԱՐԾԵՍ, ԻՆՁ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ»

— Մեկ տարի առաջ «Իրավունքի» հետ զրույցում ասել էիք, որ մեկ ամսից պատրաստ կլինի Սերգեյ Փարաջանովի քանդակը եւ նշել, որ թեպետ դեռ չեք ավարտել, բայց արդեն սիրում եք այդ աշխատանքը: Որտե՞ղ է այն հիմա:

— Իսկապես, քանդակը անցած տարի արդեն պատրաստ էր: Այն մեկ տարի առաջ այս օրերին ցուցադրվել է Նկարիչների միությունում: Որպես քանդակագործ` չեմ ցանկանում գովել իմ քանդակը, բայց կարծում եմ` ստացվել է, ու ժողովուրդն էլ այն ընդունեց: Հետո այն տարա տուն, որոշ ժամանակ արտերկրում էի եւ երբ վերադարձա, տեսա, որ քանդակը ձեռքերը պարզած, կարծես, ինձ էր սպասում, եւ սկսեցի լրիվ ուրիշ աչքերով նայել իմ ստեղծածին։ Երբ դու քանդակում ես, միշտ իր հետ ես, այդ ժամանակ չես զգում այն, ինչ զգում է նոր տեսնողը: Իսկ երբ երկար ժամանակ հեռու գտնվելուց հետո` նորեկի աչքով տեսա, ուրիշ զգացողություններ առաջացան: Ու որոշեցի, որ այն այլեւս չպետք է տանը մնա։ Պայմանավորվեցի Ժամանակակից արվեստի թանագարանի հետ, եւ հիմա գտնվում է այնտեղ։ Յուրաքանչյուրը կարող է գնալ եւ տեսնել:

— Այլ է, երբ կենդանիներ եք քանդակում, այլ է, երբ խոսքն անձի մասին է: Երկաթե թափոններից Փարաջանով կերտելը որքանո՞վ էր բարդ:

— Այդ քանդակի պատմությունը շատ երկար է: Գրեթե 8 տարի տեւեց Փարաջանովի աշխատանքը` մինչեւ ավարտեցի: Իսկապես, երկաթե թափոնների հետ աշխատելն այդքան էլ հեշտ չէ։ Այդ տարիների ընթացքում ինչեր ասես հավաքել եմ՝ ժեշտեր, երկաթներ։ Սկզբում պորտրետներ էի անում, գիպսով, երկաթով փոքր քանդակներ, որոնք վաճառվեցին, այնուհետ սկսեցի մտածել` ինչպես անեմ, որ դեմքն էլ լինի մետաղից: Դրա ձեւն էլ գտա: Մի օր Վեդի էի գնում եւ նոր կառուցվող մայրուղու ճանապարհին տեսա, որ լիքը ժեշտեր կային ճմռթած, որը հավաքել էին, որպեսզի թափեն: Մոտեցա ու զգացի, որ սա այն է, ինչ ինձ պետք է, կկտրտեմ, եւ ամեն մի կտորից քանդակի մի ծալք դուրս կգա: Մեքենա վարձեցի, բերեցինք այդ ամենը: Ճանապարհին վարորդը սկսել էր ինձ տարօրինակ նայել եւ չդիմանալով հարցրեց` ախպեր ջան, չնեղանաս, բայց էս խլամ, ցեխոտ, ճմռթված մետաղներն ինչի՞ ես տանում»: Ես էլ ասացի` գնանք արվեստանոցս, կտեսնես: Հասանք արվեստանոց, բացատրեցի` ես ով եմ, նոր հասկացավ, թե ինչի էին պետք այդ թափոնները:

— Դժվա՞ր է բաժանվել Ձեր կերտած քանդակից, հատկապես, երբ այն ամենասիրածների շարքում է:

— Ինձ համար դժվար չէ, ուղղակի, պետք է իմանամ, թե որտեղ է գտնվում: Քանդակներ ունեմ, որոնց հասցեն, ուղղակի, չգիտեմ, ինչի համար ափսոսում եմ։ Բայց երբ գիտեմ, որ քանդակը տեղադրված է այսինչ հասցեում, եւ այն այլեւս հանրությանն է պատկանում, հաճելի է: Այսօր տարբեր քանդակներ ունեմ, որոնք գտնվում են մի շարք երկրների պուրակներում: Միայն Բրյուսելում 4 մոնումենտալ աշխատանք ունեմ։ Ասեմ նաեւ, որ Մոսկվայում էլ ունեմ Սարդ, որը երեւանյան քանդակի համեմատ ավելի մեծ է: Երկու աշխատանք էլ ունեմ Ստամբուլում, որի գնորդը հայ է` Այվազ Օնիկ: Նա հայ կերպարվեստն է ցուցադրում Բիենալե ժամանակակից արվեստի միջազգային ամենամյա ցուցահանդեսներին: Նա ինձնից գնել է ցուլ եւ արջ, որոնք երկար տարիներ ցուցադրվել են «Մոսկվա» կինոթատրանում։

— Իսկ Փարաջանովի քանդակի վերջին հանգրվանը Ժամանակակից արվեստի թանգարա՞նն է, թե՞ հնարավոր է այն տեղադրվի մայրաքաղաքի որեւէ հատվածում:

— Հնարավոր է, որ լինի դրսում, իհարկե, եթե մեր մայրաքաղաքի մասին է խոսքը: Ի դեպ, ասեմ, որ տարիներ առաջ Փարաջանովի քանդակի փոքր ֆիգուրաներ էի արել, որոնք ցուցադրվեցին մինչեւ անգամ Մոնակոյում: Մարսելի փոխքաղաքապետը` ազգությամբ հայ Դիդի Փարաքյանը, գնեց իր տան համար: Հիմա այդ աշխատանքն այն տանն է գտնվում, որտեղ նկարահանվել է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ամառանոցային տեսարանը: Ֆիլմում տղան, երբ վերջում իր մոր համար ամառանոց է գնում, հիշո՞ւմ եք: Այդ տեսարանով այնքան է ոգեւորվել Դիդի Փարաքյանը, որ գնել է այդ տունը: Նա պատմեց, որ քանդակը տանում է նվիրի իր մորը, որն ապրում է այդ տանը:

Իրականում չէի ցանկանա, որ Փարաջանովի այս քանդակը դրսում դրվեր, քանի որ ե՛ւ մետաղն է բարակ, ե՛ւ ընդհանուր առմամբ` նուրբ գործ է: Եթե ինչ-որ մեկը բարձրանա քանդակի ոտքին, թեւից էլ կախվի, կվնասվի, որովհետեւ մի բութ մատի վրա է կանգնած: Մտավախություն ունեմ այս հարցում, որովհետեւ տեսել եմ, թե Սարդի հետ ինչեր են արել, ինչպես էին կոտրել ոտքերը: Մի ամբողջ դասարանի աշակերտներ բարձրացել էին քանդակի վրա ու շարժել էին, որպեսզի տեսնեն ինչքան կդիմանա, պատկերացնո՞ւմ եք: Ու մի հոգի չի եղել, որ ասի` էս ի՞նչ եք անում: Հաջորդ օրն ինձ զանգահարեցին «Մոսկվա» կինոթատրոնից, թե` արի տես ինչ է եղել:

— Ինչո՞ւ մեր հանրության մեջ չձեւավորվեց քանդակներով հիանալու եւ արժևորելու մշակույթը, եւ առ այսօր տեսնում ենք ոտնձգություններ դրանց նկատմամբ:

— Ի՞նչ սպասել այն հանրությունից, որը ռեստորաններում միայն ռաբիս է լսում: Ես եթե գնում եմ հարսանիք, հատուկ փակում եմ ականջներս, որ այդ ռաբիսը չլսեմ: Այնպես որ, պետք չէ զարմանալ:

— Իսկ հաճա՞խ է լինում, որ ականջների փոխարեն` աչքերն եք փակում, որպեսզի չտեսնեք որոշ ռաբիս քանդակներ:

— Այո։

 «ԵՐԿՐԻՑ 6 ԱՄՍՈՎ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼՈՒ, ԲԱՅՑ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ՁԵՌՔԵՐՍ «ՔՈՐ ԵՆ ԳԱԼԻՍ»

— Հիմա ո՞ր քանդակի վրա եք աշխատում:

— Նպատակ ունեմ երկրից 6 ամսով դուրս գալու, բայց ձեռքերս, միեւնույնն է, «քոր են գալիս», եւ էլի հավաքում եմ երկաթե ջարդոններ։ Այդ ջարդոնների մեջ ամեն ինչ կա` ե՛ւ Փարաջանով, ե՛ւ ուրիշ անուններ: Միքելանջելոյին մի անգամ հարց են տվել, թե ինչպես ես այսքան մետաղների միջից Դավիթին քանդակել: Նա պատասխանել էր, որ ուղղակի հանել եմ ավելորդ մասերը եւ Դավիթը մեջն էր: Իմ գործերն այդ ջարդոնների մեջ են, որոնց միջից ուղղակի դուրս եմ բերում քանդակներս:

— Ասում են` պետք է երկաթե ամուր նյարդեր ունենալ` նկատի ունենալով երկաթի ամրությունը: Իրականում երկաթը հե՞շտ է հնազանդվում Ձեզ:

— Իմ ձեռքի տակ հնազանդվող է: Երբ սկսում եմ աշխատել, անգամ դրա ծանրությունը չեմ զգում: Երբ աշխատում ես երկաթի հետ, կարծես, դու նրան քեզնով ես անում, հաղթում ես: Դրա մեջ մեծ փիլիսոփայություն ու հետաքրքիր գաղտնիքներ կան։

— Ձեր ոլորտում ունե՞ք մրցակիցներ։

— Ժողովուրդը պետք է ասի, բայց գիտեմ երիտասարդ քանդակագործների, ովքեր սկսել են երկաթներով աշխատել, ինչը գովելի է, բայց թե ինչ կստացվի, դա իրենցից է կախված։ Պարզապես, երիտասարդներին կհորդորեի, որ շատ գնան դուրս եւ շփվեն դրսի արվեստի հետ: Միշտ պետք է զարգանալ, տեղում պետք չէ դոփել: Պետք է ընդունենք, որ թեպետ եղել ենք հզոր պետություն, բայց ժամանակի ընթացքում մասնատվել ենք, հետ ենք գնացել, իսկ այն երկրները, որոնք հետ էին մեզնից ավելի առաջ են եկել: Հիմա մենք շատ ոլորտներում առաջինների շարքում չենք: Այո՛, տաղանդավոր անհատներ միշտ էլ ունենալու ենք, բայց նրանց պետք է դնել ճիշտ հողի մեջ, որպեսզի աճեն, իրենց աշխատանքը պտուղ տա։ Դրա համար չպետք է կտրվել, այլ պետք է գնալ ու շփվել աշխարհի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Արցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբ«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода