ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը «Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուր

2024 թվականը ոչ միայն մեզ համար, այլեւ աշխարհում բեկումնային տարի է լինելու. Բալասանյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՄԵՆՔ ԵԱՏՄ-ԻՑ ԿԱՄ ՀԱՊԿ-ԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ»

— 2024 թվականին Հայաստանը, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը: Սա չի՞ բերելու դիսոնանսի, երբ մյուս կողմից էլ ակնհայտ քայլեր են արվում ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ: Այս իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն հնարավոր համարո՞ւմ եք:

Այո՛, ՀԱՊԿ-ի դեմ ինչ-որ քայլեր անում են, բայց վերջում, երբ լրագրողներն ուղիղ հարց են տալիս բոլոր պատասխանատուներին, նրանք հերքում են, որ ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս, միայն այսպես դեմարշ ենք անում: Թե այդ դեմարշն ինչքան կարող է տեւել, չգիտեմ, բայց կարող է շատ վտանգավոր լինել այն առումով, որ մի օր ուղղակի ՀԱՊԿ-ը կարող է քվեարկության դնել, Հայաստանին, օրինակ, հեռացնել կազմակերպության անդամակցությունից, եւ այդ հարցը փակի: Չնայած` ՀԱՊԿ կանոնադրության մեջ այդպիսի դրույթ հստակ չկա նշված, որ երկրին կարող են հեռացնել կամ այլ տարբերակներով դադարեցնել նրա անդամակցությունը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, իսկապես, 2024-ին հերթը մերն է` ստանձնելու նախագահությունը: Եվ ես չեմ կարծում, թե մենք ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից առհասարակ դուրս կգանք, որովհետեւ այն եկամուտները, որ ստանում է պետությունն այսօր ԵԱՏՄ-ից, որոշիչ ազդեցություն ունի Հայաստանի պետբյուջեի վրա: Հետեւապես, խոսել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ուղղակի, միամտություն կլինի: Իսկ մնալ ԵԱՏՄ-ում, բայց դուրս գալ ՀԱՊԿ-ից, եւս հնարավոր չէ, որովհետեւ ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն նույն անվտանգային համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում: Հնարավոր չէ քաղաքական առումով չլինել, օրինակ, ՀԱՊԿ-ում, բայց տնտեսական առումով լինել ԵԱՏՄ-ում: Տեսեք, այս գրեթե 10 տարվա ընթացքում, ինչ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, երկրի արտահանման ծավալները 10 անգամ ավելացել են: Վերջին տվյալներով` 2023 թվականի առաջին ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ անցել է շուրջ 5 միլիարդ դոլարը: Սա ավելի շատ է, քան ողջ 2022 թվականի ցուցանիշն էր: Եվ ամենակարեւորը` ավելի շատ մենք արտահանել ենք, քան` ներմուծել, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունն աշխատում է եւ օգտվում ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից, ինչպես նաեւ արտահանման այն սխեմայից, որը գործում է այսօր` ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ կապված: Դրա համար չեմ կարծում, թե իշխանությունները կգնան կտրուկ քայլերի, որովհետեւ նրանք էլ հաշվում են եկամուտներն ու շատ լավ հասկանում են, որ այստեղ կան մեծ միջոցներ, որոնք հնարավոր չէ ապահովել Եվրոպական միության կամ այլ ինտեգրացիոն միավորների հետ հարաբերություններ զարգացնելու կամ այդ ինտեգրացիոն միավորների մեջ մտնելու դեպքում:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՄԱՐԴԸ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ Է, ՈՉ ԹԵ, ԱՍԵՆՔ, ՀՈԼԱՆԴԻԱՆ»

— Այդուհանդերձ որոշակի փորձագետների շրջանակ, այդ թվում` սփյուռքյան, վստահաբար նշում է, որ Ռուսաստանից հրաժարվելով` կարող ենք, եթե ոչ ավելին, ապա նույնը ստանալ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Կարո՞ղ է լինել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն` առանց մեծ վնասների:

— Նախ բաժանենք փորձագետներին երկու մասի` Հայաստանում ապրողներ եւ Հայաստանից դուրս բնակվողներ: Երկրորդ հատվածի համար, որոնք ապրում են ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, բնական է, որ ավելի ցանկալի կլինի, որպեսզի Հայաստանը չլինի, այսպես ասած, ռուսական անվտանգային անձրեւանոցի տակ, որովհետեւ իրենց մոտ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Բայց դա իրենց անձնական դիրքորոշումն է, որը նրանք իրավունք չունեն պարտադրելու Հայաստանում ապրող մեր քաղաքացիներին, իշխանություններին եւ ճնշելու, որպեսզի գնան եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի թելադրած պայմանների կատարման ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում բնակվող որոշ փորձագետների, որոնք ասում են, թե Արեւմուտքը մեզ գրկաբաց սպասում է, շուտով մտնելու ենք ՆԱՏՕ, նման հայտարարություն անողներին եւ նրանց լսողներին խորհուրդ կտամ մի պահ ուղղակի կանգ առնել, շունչ քաշել, հասկանալ, թե ինչ է լինում հետխորհրդային տարածքի այն երկրների հետ, որոնք հրապուրվում են Արեւմուտքի խոստումներով եւ ընտրում են եվրաինտեգրման ճանապարհը: Շատ հեռու չգնանք, մեր հարեւան Վրաստանը, պայքարելով ռուսական ազդեցության դեմ, կորցրել է տարածքներ եւ հայտնվել է ոչ թե արեւմտյան, այլ թուրք-ադրբեջական տանդեմի ճիրաններում, որովհետեւ Արեւմուտքի համար իր «մարդը» տարածաշրջանում Թուրքիան է, ոչ, ասենք, Բելգիան կամ էլ Հոլանդիան: Նաեւ առավել ցցուն օրինակ է Ուկրաինան, որի բնակչության կեսը երկու տարվա մեջ, դուրս է եկել երկրից, իսկ ուկրաինական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում վազող տողով առաջին անգամ սկսել են բացահայտել իրենց իրական կորուստների ծավալները` 1 մլն 100 հազարից ավել զոհ եւ անհետ կորած: Այս ամենը մեր հայրենակիցներն իրենց աչքի առաջ պետք է ունենան եւ այդքան էլ չլսեն այն փորձագետներին, որոնք ակտիվ համագործակցում են տարբեր եվրոպական եւ ամերիկյան գրանտային կազմակերպությունների ու կառույցների հետ ու կատարում են իրենց աշխատանքը: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կտրուկ որոշումներ կայացնելու իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ հետխորհրդային տարածքում նման օրինակները տխուր վերջաբան են ունեցել:

— Ամեն դեպքում, փաստ է, որ նույն Արեւմուտքը վերջին շրջանում հայերի ականջը սկսել է շոյել ոչ միայն պրոհայկական հայտարարություններով, այլեւ կոնկրետ նյութական օգնություններ տրամադրելով, նույնիսկ` ռազմական, միայն թե Հայաստանը հաստատակամ լինի իր հակառուսական քայլերի մեջ: Մեր երկիրը կարողանալո՞ւ է հիմա էլ մանեւրել, որպեսզի ե՛ւ Արեւմուտքից օգուտներ քաղի, ե՛ւ ՌԴ-ից չհրաժարվի:

— Կարծում եմ` Արեւմուտքը գործում է դասական կերպով այնպես, ինչպես կարող էր գործել նույն Ռուսաստանը, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը ՆԱՏՕ-ի հետ ունենար խնդիրներ: Օրինակ, այսօր Թուրքիան որոշակի խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հետ, եւ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի տարածքով երկակի եւ անգամ ռազմական նշանակության շուրջ 158 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել Ռուսաստան: Սա ՆԱՏՕ-ում մեծ դժգոհություն է առաջացրել: Այսինքն` բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն էլ աշխատում են իրենց աշխարհաքաղաքական հակառակորդների ճամբարներում խժդժություններ զարգացնելու ուղղությամբ կամ հասնելու նրան, որ անդամ երկրներից մեկը դուրս գա, որը դոմինոյի էֆեկտով կհանգեցնի նաեւ մյուսների դուրս գալուն: Սա նորմալ երեւույթ է: Այս առումով Արեւմուտքը, իհարկե, հիմա մեզ պետք է գուրգուրի, խոստացած կամ չխոստացած ամեն ինչ էլ պետք է տա, ֆրանսիական ռադարներ պետք է հայտնվեն եւ այլն: Անգամ վրացական կառավարությունը հանկարծ պետք է հիշի, որ Հայաստանը եւս ունի պաշտպանական ուժեր ունենալու իրավունք եւ իր տարածքով թույլատրի ֆրանսիական զրահամեքենաների տեղափոխումը Հայաստան: Մինչդեռ 44-օրյա պատերազմի ժամանակ չթույլատրեց անգամ շտապօգնության մեքենաների տեղափոխումը Ռուսաստանից, որովհետեւ ասում էր, թե դա կարող է նաեւ ռազմի դաշտում կիրառվեր: Իսկ հիմա պարզվեց, որ այդպես չի կարծում: Բնականաբար, Արեւմուտքը հայաստանյան իշխանությունների բոլոր ցանկությունները պետք է կատարի, որպեսզի նրանք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություններ անելիս անցում կատարեն քայլեր իրականացնելուն: Բայց վստահ եմ, որ Հայաստանի իշանությունները նման հայտարարություններ, այո՛, էլի անելու են, բայց որեւիցե լուրջ քայլ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու, չենք տեսնի:

«ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ՄԵՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆԸ` ԼԻՆԻ ԽԱԹՐՈՎ, ԹԵ` ԶՈՌՈՎ»

— Յուրաքանչյուր տարվա ավարտին ուրվագծվում է, թե հաջորդ տարի դեպքերի ինչպիսի զարգացումներ կարող են սպասվել: Այս առումով 2024 թվականը որքանո՞վ կարող է բեկումնային լինել:

— 2024 թվականը ոչ միայն մեզ համար, այլեւ աշխարհում բեկումնային տարի է լինելու: Կարծրատիպեր են կոտրվում, գրված եւ չգրված դաշինքներ են քանդվում, եւ այս համատեքստում տարածաշրջաններում նոր իրադարձություններ են սպասվում: Մերձավոր Արեւելքում մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանը կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մոռանալ թշնամանքի մասին: Մենք չէինք կարող մտածել նաեւ, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմելով` կգնա իր սկզբունքների դեմ եւ իր բնորոշմամբ` ահաբեկիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ կնստի, գերիներ կփոխանակի: Մի բան, որ Իսրայելը երբեք չի արել: Նա իր գերիներին ազատել է տարբեր ուժային կառույցների միջոցով, բայց երբեք փոխանակման չի գնացել: Ի դեպ, ՀԱՄԱՍ-ն ազատել է 13 թաիլանդցու, որոնք, չգիտես ինչպես, ընկել էին իրենց ձեռքը, այսինքն` ոչ մի իսրայելական զինվորական հետ չի վերադարձվել: Իսկ գերության մեջ Իսրայելը գեներալ ունի, բարձրաստիճան հրամանատարներ: Նոր իրադարձություններ, գործընթացներ են տեղի ունենալու նաեւ հետխորհրդային տարածքում, որովհետեւ Ուկրաինայով չի ավարտվում հետխորհրդային տարածքի «եվրոռեմենտը», ինչպես հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ էին ասում: Ամենակարեւորը` մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանը տեղում չի դոփում, առաջ է գնում: Մեր` 20-30 տարի առաջ որդեգրած քաղաքականությունը վերանայման կարիք ունի, եւ մենք էլ ավելի ճկուն պետք է լինենք հայ ժողովրդի շահերն առաջ տանելու հարցում, այլ ոչ թե ընկնենք այս կամ այն քաղաքական խմբակների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների լարած թակարդի մեջ:

— Իսկ այս գործընթացների ֆոնին` նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:

— Ըստ իս, ռազմական գործողություններ այս պահի դրությամբ դեռեւս չեն լինի, բայց սա չի նշանակում, որ չեն լինի ընդհանրապես: Եթե Հայաստանում գա նոր իշխանություն, կարծում եմ` առաջնային խնդիրը պետք է լինի դաշնակիցների միջոցով` մեր ռազմաքաղաքական դաշինքը եւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում օգտագործելով` հասնել մեր տարածքից ադրբեջանցիների դուրսբերմանը` լինի խաթրով, թե` զոռով: Պետք է վերջ տանք «սարի կամ լճի համար կռիվ անենք որ ի՞նչ» մտածողությանը: Այդպես եթե լիներ, իսրայելցիներն անապատների համար կռիվ չէին անի արաբների հետ: Հայրենիքը մնում է Հայրենիք` կապ չունի սար է, ձոր, թե` լիճ: Այո՛, 44-օրյա պատերազմում պարտվել ենք, բայց պետք է դասեր քաղենք այս ամենից, շտկենք մեր մեջքը եւ պաշտպանենք մեր շահերը` առանց վախենալու, թե` վայ, այսինչը կամ այնինչը ինչ կասի, կամ` աման, հանկած կռիվ չլինի: Եվ Հայաստանը պետք է ամեն դեպքում հասկանալի լինի իր դաշնակիցների, գործընկերների եւ թշնամիների համար: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանն ունի կարմիր գիծ, որը համապատասխանում է հայ ժողովրդի շահերի հետ, եւ այդ կարմիր գծից մենք չենք նահանջելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода