Գիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտ Նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռություն Ահա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկը ՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել Մի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորից Աշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ) Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափով Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր Գրիգորյան ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. Միշուստին

Անիծված է այն երկիրը, որտեղ կտրում են ծաղրածուի լեզուն. ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է դերասան ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ (ՊՈՆՉՈՅԻ) հետ, ով արդեն մի քանի տարի է` մի ձորից մյուս ձորի ափին է ապրում: Նա այսօր ունի բոլորիս օգնության կարիքը:

— Պարոն Սիմոնյան, ներկա պահին որտե՞ղ եք բնակվում:

— Ապրում եմ Ապարանի Աստվածընկալի ձորում` գետի ափին:

— Ապարանում ցուրտ է, ինչպե՞ս եք այդ ցրտին դիմանում:

— Ապարանում ցուրտ է, բայց ժողովուրդը հրաշք է: Իրենց մեջ այնքան ջերմություն կա, որ այդ ցուրտը չեմ զգում:

— Ինչպե՞ս են անցնում Ձեր օրերը:

— Ձուկ եմ բռնում, Աստծուն աղոթում եմ, որ ամեն օր իմ ճանապարհին լավ մարդ պատահի:

— Բեմի հետ կապված` ծրագրեր ունե՞ք:

— Բեմը ես չեմ թողել: Իմ մեջ բեմն ապրում է: Մի այսպիսի ռուսական խոսք կա` артист бывшим не бывает... Դա լուրջ հարց է ինձ համար, որովհետեւ իմ կյանքում բեմը միշտ եղել է սրբություն: Ես երբեք ինձ թույլ չեմ տվել փողոցի կոշիկներով բարձրանալ բեմ: Երբ առաջարկ կլինի, նորից կմտնեմ նկարահանման հրապարակ:

— Դժվար է, երբ խլում են տունդ, բայց նաեւ պետք է նայել առաջ: Չէ՞ որ դուք էլի կարող եք բեմ վերադառնալ եւ Ձեր աշխատանքով ապրել, համենայնդեպս, ոչ ձորի ափին:

— Ինձնից խլել են ամեն ինչ, թող վերադարձնեն, նորից մտնեմ բեմ: Եվ հետո` ի՞նչ է նշանակում նորից վերադառնամ: Զրոյի՞ց ամեն ինչ սկսեմ:

— Այո, միգուցե փորձե՞ք ամեն ինչ զրոյից սկսել…

— Այսինքն` գողությունն ու սպանությունը լա՞վ բան է:

— Լավ բան չէ, բայց Դուք եք տանջվում՝ ձորի ափին ապրելով: Արդեն քանի տարի է այդ հարցն անլուծելի է:

— Գիտեք սա ինչի է նման: Նավը, որ գնում է օվկիանոսով, եւ ջրի մեջ ընկած մարդ է լինում, տագնապ է հնչեցնում` человек за бортом, որ փրկեն, բարձրացնեն նավ: Չորս տարի է ինձ հաց են շպրտում, շոր են տալիս, որ չմրսեմ, խոսում են ինձ հետ, բայց ոչ մեկի մտքով չի անցնում` ինձ բարձրացնեն նավ: Դա է այսօրվա գերխնդիրը: Չէ՞ որ ես ձեր նավից եմ ընկել ջուրը:

Արվեստի, շոու-բիզնեսի բնագավառի Ձեր ընկերներն այցելում կամ զանգո՞ւմ են Ձեզ:

— Ով եկել է, ես գիտեմ, իսկ ով չի եկել, ինքը գիտի:

— Ասում էիք, որ Ձեզ գումար են պարտք, վերադարձրի՞ն:

— Ոչ, չեն վերադարձրել: Նրանք, ովքեր ինձ «քցել», թալանել են, զանգերիս չեն պատասխանում, ինձ սեւ ցուցակ են գցել, դրանք մարուսյաջայլամովնաներն են: Ջայլամի նման գլուխը հողի մեջ են մտցրել, իսկ հետույքը տնկել արեւին: Չեն հասկանում, որ չի կարելի, մարդ պետք է տղամարդ լինի: Ես իմ հալալ քրտինքն եմ ուզում, որ ինձնից գողացել են: Ինչքա՞ն են փախնելու ու այդպես փախած ապրելու: Լուսահոգի հայրս ասում էր. «Գող կատվի փախուստը մինչեւ մարագի դուռն է»:

— Եթե համեմատենք հումորի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը 20 տարի առաջ եւ հիմա, ի՞նչ է փոխվել:

— Առաջ Հայաստանում շատ ուժեղ մեկնաբանվում էր հումորային ծրագրերը: Հենց դա դադարեց, լացուկոծն ու ողբն առաջ եկան: Արվեստը հզոր ուժ ունի: Երբ ժողովուրդն ուրախ է լինում, այդ աուրան պատում է ողջ երկրում: Եթե առաջվա պես վերաբերվեն հումորին, մարդկանց հույսը կշատանա, կսկսեն ուրախ ապրել: Գոյություն ունի երկրագնդի ձգողական ուժը: Առավոտյան երբ արթնանում ես, ինչ տրամադրություն ունենում ես, այդպես էլ անցնում է օրդ: Դա հենց այդ ձգողականությունն է, որի հետ մարդիկ հաշվի չեն նստում: Սա շատ կարեւոր է: Երբ նոր սկսել էի «Պահմտոցի» ծրագիրը, երեք տարի շարունակ հենց այդ հաղորդումը սկսվում էր, փողոցում մարդ չկար: Բոլորը գամված հեռուստացույցի առջեւ դիտում էին այդ ծրագիրը: Հեռուստադիտողները կհիշեն, թե ինչ ուրախ էր անցնում: Քիչ ուտելիքի, քիչ հագուստի մեջ մարդիկ ուրախ, պայծառ էին: Սեր կար նրանց մեջ: Ես մոտենում էի, մարդկանց հետ կատակում էի, նկարում էինք թաքուն, նրանք վերջում ուրախանում էին, որ իմանում էին թաքնված տեսախցիկն է: Հիմա մեկի հետ մի թեթեւ կատակ ես անում, նրան թվում է, որ իրեն «մայր քրֆեցիր»: Չարություն է մտել մեջները, եւ երկրագունդը ձգում է դա: Լացը` լաց է բերում, ողբը` ողբ է բերում, ծիծաղը` ծիծաղ է բերում: Մենք, որպես արվեստի գործիչներ, պարտավոր ենք ուրախացնել, բայց խանգարողներն են շատ: Ամեն ինչ անում են, որ չուրախացնենք:

— Իսկ այս իրավիճակից ելք կա՞:

— Տվեք ինձ հենարան, երկրագունդը շուռ կտամ, բայց այդ հնարավորությունը չեն տալիս: Հինգ ընդհանուր տետր սցենար ունեմ գրած: Ճամպրուկում փտի ու այդպես գնա, կորչի՞: Բա դա չռեալիզացնե՞նք, մեր ժողովուրդը մի քիչ ուրախանա, այս վիճակից դուրս գա: Անիծված է այն երկիրը, որտեղ կտրում են ծաղրածուի լեզուն: Այդ երկիրն ընկնում է ճահիճն ու դուրս չի գալու: Միակ բանը, որ մեզ այդ ճահճից կհանի, հումորն է: Սովետական Միության ժամանակ հիշո՞ւմ եք` ինչքան ուրախ ֆիլմեր էին նկարահանում՝ «Միմնո», «Աֆոնյա», «Հաջողության ջենտլմենները»: Ժողովուրդն ուրախ ու խաղաղ ապրում էր: Ոչ մեկի մտքով չէր անցնում որեւիցե մի երկրի հետ պատերազմի: Բանակ էինք գնում դհոլ-զուռնայով, վերադառնում էինք՝ դհոլ-զուռնայով: Իմ ծնունդից վեց ամիս էր անցել, ինձ զինկոմիսարիատից չէին կանչել բանակ տանելու, ես եմ գնացել ու ասել՝ «Ինձ մոռացե՞լ եք, չե՞ք տանում բանակ»: Այսպիսի նրբություններ կան, որոնք շատ կարեւոր են: Մի խոսք կա` մանրուքը ոչինչ է, բայց որոշում է ամեն ինչ մեր կյանքում:

— Դուք Ձեզ այս պահին ինչպե՞ս եք զգում:

— Орлы летают в одиночку, шакалы пасутся стаями, որը հայերեն այսպես է թարգմանվում` արծիվները թռչում են միայնակ, շնագայլերը արածում են ոհմակով...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






Գիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտՆեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներինԹրամփը Սի Ծինփինին հրավիրել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալությանը. CBSՀայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքիցԵրևանից Բաքու չվերթի մասին տեղեկությունը վկայում է, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը․ ԲադալյանՏիգրան Բարսեղյանի փայլուն հնարավորությունը «Ատլետիկոյի» դարպասին ու վնասվածքը (տեսանյութ)Մծբնա Հայրապետի տոնին պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբ եկեղեցումԹոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեցԲլինկենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները. Բաքուն արձագանքել էԱլիևի օգնականը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանի ռազմականացմանը մասնակցելու» մեջԿառավարության նիստի օրակարգում 61 հարց է, որից 57-ը չի զեկուցվում. Եւս 4 հարց գաղտնի է (ուղիղ)Այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ ԱբրահամյանՄեր պարտադիր նախագծերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է․ թուրք նախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 12-ի համարՇնորհակալ եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցներին կրթվելու գաղափարն առաջնահերթություն ճանաչելու եւ անկախ քաղաքական հայացքներից՝ քննարկումներին մասնակցելու համար. ՀակոբյանԻնչպես է մարդու գոտկատեղի չափն ազդում նրա սրտամկանի աշխատանքի վրաՆպատակաուղղված աշխատանքով և հետևողական քայլերով՝ իրավապաշտպան ոլորտում շարունակելու ենք բարձր արդյունքներ ապահովել մեր վստահորդների համար և շնորհակալ ենք վստահության համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 12«Հրապարակ». Ասլանյան-Աղազարյան. ՔՊ դատաստանըՔենեդի ուզում է ապացուցել, թե ով է սպանել Քենեդիին«Փաստ». Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակՀայ ըմբիշների դիրքերը դասակարգման տարեվերջյան աղյուսակում.UWWԽափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top