Iravunk.com | ՀՀ եւ ԱՀ իշխանությունները դեռ ամիսներ առաջ տեղյակ էին Ադրբեջանի նախապատրաստվող ագրեսիայի մասին, բայց ոչինչ չարեցին այն կանխելու համար. Բաբուխանյան
ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել «ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ եւ ԱՀ իշխանությունները դեռ ամիսներ առաջ տեղյակ էին Ադրբեջանի նախապատրաստվող ագրեսիայի մասին, բայց ոչինչ չարեցին այն կանխելու համար. Բաբուխանյան

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերով ութ և ավել ժամ տևած իր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր այն հարցադրմանը, թե պատրա՞ստ է Հայաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչել որպես օկուպացված տարածքներ Ռուսաստանի կողմից: Ի պատասխան` Ն. Փաշինյանն անսպասելիորեն ընդգծել էր, թե՝ «մենք լիովին և միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը և պետականությունը»: Չուշացավ նաև Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորների արձագանքը: Նրանք մասնավորապես ընդգծել էին, որ «Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց»։ Աբխազիայի պատգամավորները շեշտել էին, որ «Հայաստանը, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ, և արդեն 30 տարի` իրենց բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը»։ Այս և այլ հարցերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԱՀԱ ՊԱՏՃԱՌԸ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՍՐՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԵՏ»

— Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, վատ դրության մեջ է դրել Աբխազիայի հայերին: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ նա այս փուլում որոշեց սրել Աբխազիա-Հայաստան հարաբերությունները:

— Նիկոլի համար «հայ» հասկացողությունը ոչ մի բան է: Արցախահայ, աբխազահայ, Հայաստանի հայ… իր համար ոչ մի նշանակություն չունեցող արտահայտություններ են: Նրա համար կան միայն Արևմուտքի շահեր: Դրա համար Նիկոլը վնաս է հասցնում Հայաստանի հայերին, աբխազահայերին, արցախահայերին, ընդհանրապես՝ բոլոր այն հայերին, որոնք որևէ կերպ խանգարում են արևմտյան ինչ-որ ծրագրի: Աբխազիան ունի հայկական մեծ ներկայություն, որոշ հաշվարկներով՝ բնակչության 1/3-ը հայեր են: Այնտեղ կան մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, մշակութային օջախներ, որոնք ֆինանսավորվում են Աբխազիայի պետության կողմից: Հայերն այնտեղ զբաղվում են առևտրով, բիզնեսով, շինարարությամբ, հայ պատգամավորներ կան Աբխազիայի խորհրդարանում, հայ նախարարներ կան՝ կառավարությունում: Աբխազիայի հարցում Հայաստանը միշտ եղել է շատ զգույշ: Մենք միշտ արտահայտվել ենք, որ վրաց և աբխազ ժողովուրդները պետք է գտնեն խաղաղ ապրելու և համագործակցության բանաձևը: Հայաստանը ո՛չ ասում էր ճանաչում եմ Աբխազիայի անկախությունը, ո՛չ էլ ասում էր՝ ճանաչում եմ Աբխազիան որպես Վրաստանի մաս: Ու այսպիսի զգույշ վերաբերմունքը հարցին ընկալվում էր երկու կողմից էլ, որովհետև Աբխազիայում էլ ունենք հայեր, Վրաստանում էլ: Ավելին՝ մենք միշտ կողմնակից ենք եղել, որ իրենց միջև այդ հարցերը լուծվեն, և բացվի վրաց-աբխազական երկաթգիծը, ինչը կլիներ փրկություն Հայաստանի համար, որպեսզի մեր բեռները դուրս գան դեպի Ռուսաստան: Ի դեպ, Աբխազիան միշտ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման թեզի կողմնակիցն էր, և հանկարծ Նիկոլը որոշեց հստակեցնել ինչ-որ դիրքեր, ինչո՞ւ… Որովհետև Աբխազիան Ռուսաստանի դաշնակիցն է, և այսօր ՌԴ-ն Աբխազիայում կառուցում է շատ հզոր ռազմաբազա: Այդ ռազմաբազան այնքան հզոր է լինելու, որ Ռուսաստանի համար, օրինակ, Հայաստանում գործող 102-րդ ռազմաբազան այլևս որևէ նշանակություն չի ունենա: Աբխազական ռազմաբազան իր հզորությամբ ծածկում է հսկայական տարածք՝ մինչև սիրիական ռուսական ռազմաբազաները: Այսինքն՝ ռուսական երկու ռազմաբազան՝ մեկը Սիրիայում, մյուսը՝ Աբխազիայում, ամբողջ տարածքի հակաօդային պաշտպանությունն ապահովելու են: Արևմուտքը և Թուրքիան շատ խիստ անհանգստացած են, որ Ռուսաստանը Աբխազիայում կառուցում է այդ ռազմաբազան, և դրա համար Նիկոլին հանձնարարվեց սրել հարաբերություններն Աբխազիայի հետ, փորձել խնդիր ստեղծել աբխազների և հայերի միջև: Աբխազիայում հիմնականում ապրում են աբխազներ ու հայեր, որոնք միշտ հանդես են եկել միասնական բոլոր հարցերում: Հայերը  շատ հարգված են Աբխազիայում: Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում իրավիճակը, որովհետև ուրիշ ձև չկա Աբխազիան ներսից «պայթեցնելու», ինչը ձեռնտու է Արևմուտքին և Թուրքիային: Նիկոլը հանկարծ հեռուստաեթերով պատասխանում է Աբխազիայի վերաբերյալ հարցի, պարզ է չէ՞, որ այդ հարցը սարքված էր:

— Առհասարակ, տպավորություն էր, որ ութ և ավել ժամ տևած հարցուպատասխանի բոլոր հարցադրումներն էին սարքված…

— Պարզ է, որ եթե Նիկոլը չուզենար այդ հարցին պատասխանել, այն չէր հնչի: Այսինքն՝ Նիկոլին պետք էր, որպեսզի անպայման այդ հարցը հնչեցվեր: Գուցե նա չի էլ հասկանում, թե այդ հարցը ինչի համար էր պետք, որ հնչեցվեր, բայց իրեն հանձնարարողները շատ լավ են հասկանում: Դրա հետևանքով այսօր արդեն շատ խիստ անհանգստություն կա աբխազահայ համայնքի կողմից: Ավելին՝ բազմաթիվ հայեր, ովքեր հանգիստ մտնում էին Աբխազիա, այսօր իրենց մուտքն արգելված է, ասում են՝ գնացեք, դիմեք մեր դեսպանատուն, պաշտոնական կստանաք մուտք գործելու վիզա, նոր կգաք: Իհարկե, մեր աբխազ բարեկամները հասկանում են, և իրենք էլ հայտարարում են, որ «ձեր Նիկոլը սովորական դավաճան է», և եթե նա դավաճանում է հայ ժողովրդին, կարող է դավաճանել հայ-աբխազական բարեկամությանը և ամեն ինչին, դրա համար այդքան լուրջ չեն ընդունում: Բայց բոլոր դեպքերում մարդիկ ասում են՝ սա ձեր պետության ղեկավարն է, ինքներդ լուծեք այս հարցը: Եթե ձեր պետությունն այսպիսին է դառնում, սա ձեր խնդիրն է, ինքներդ էլ մտածեք, թե դրա տակից ինչպես եք դուրս գալու:

ԻՆՉՈՒ՞ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՀՐԵԱՆԵՐԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԵՐԻՆ

— Երուսաղեմում էլ հայերի վիճակը խիստ մտահոգիչ է: Երևանում սինագոգի հրկիզման փորձի միջադեպը դրոշակ դարձրած՝ մինչև այսօր հրեաները լայնորեն արձագանքում են, մինչդեռ այն, որ հենց հրեաների կողմից պարբերաբար ոտնձգություններ են իրականացվում Երուսաղեմում՝ Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, չգիտես ինչու, համարժեք արձագանք չի գտնում: Ինչո՞ւ ինչ կարելի է հրեաներին, չի կարելի հայերին:

— Ընդհանրապես ո՛չ հրեաներին է կարելի, ո՛չ էլ հայերին զբաղվել նման ոտնձգություններով: Բայց Իսրայելում տեսնում ենք, որ ամեն տարի հայկական և ընդհանրապես քրիստոնեական և՛ ունեցվածքի, և՛ հավատքի հանդեպ կատարվում են բազմաթիվ ոտնձգություններ, հնչում են վիրավորանքներ: Ըստ էության, տեղի են ունենում ահաբեկչական ակտեր: Եվ սրանք Իսրայելի իշխանությունները ոչ միայն չեն կանխում, այլ մի բան էլ այսօր փորձում են պարզապես զավթել հայկական սեփականությունը, որն այդտեղ շատ ավելի վաղուց էր, քան Իսրայելը որպես պետություն գոյություն ունի: Այո՛, ես էլ եմ դատապարտում ցանկացած ոտնձգություն, բայց Հայաստանում սա եղավ ամբողջ պատմության մեջ առաջին անգամ, ընդ որում՝ ընդամենը փորձ էր: Իսկ Իսրայելում ամեն տարի բազմիցս կոնկրետ ոտնձգություններ են լինում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ հայերի գլխին կարելի է ցանկացած տեղ պոպոկ ջարդե՞լ, և ՀՀ իշխանություն կոչեցյալները դարձյալ պետք է լռե՞ն: Էլի Ռուսաստանն է այսօր պաշտպանում հայերին Իսրայելում: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարց բարձրացրեց, որ հայկական սեփականությունը Երուսաղեմում չպետք է ենթարկվի ոտնձգությունների: Իսկ հայաստանյան իշխանությունն ի՞նչ է անում՝ այդքան վախեցա՞ծ են, թե՞ լռում են, որովհետև այս հարցում Իսրայելի կողմից են: Եվ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս բոլոր բարձր աղաղակողներին, ովքեր դատապարտում են Երևանում սինագոգի հրկիզման փորձը (շեշտում եմ՝ ես էլ եմ դատապարտում), միաժամանակ 20 անգամ ավելի բարձր դատապարտեն այն, ինչ անում են հրեաները հայերի հանդեպ Երուսաղեմում, այդ թվում՝ Իսրայելի իշխանությունները:

«ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԴՐԱՆ ՆՊԱՍՏԵԼ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ»

— Իսկ արցախցիները, լինելով Հայաստանում, անգամ չեն կարողանում խորհրդարանական նիստ գումարել: Տպավորություն է, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ անեն:

— Եթե չգիտեն, թող հարցնեն, բայց մենք բազմիցս բացատրել ենք, ինչ պետք է անել: Իրենց պատճառով է նաև այսօրվա ստեղծված իրավիճակը: Նույնիսկ Ադրբեջանն է ասում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները տեղյակ էին դեռ ամիսներ առաջ՝ իրենց կողմից նախատեսված գործողությունների մասին և ոչինչ չարեցին: Միտումնավոր ամեն ինչ արեցին, որպեսզի տեղահանեն արցախցիներին: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի իշխանությունները համատեղ կատարել են սարսափելի հանցագործություն, ինչը կոծկելու համար այսօր ասում են, թե մեղավորը Ռուսաստանն է, ՀԱՊԿ-ն է, ողջ աշխարհն է: Մինչդեռ ՀՀ և Արցախի հանցագործ իշխանությունները, նախապես տեղեկացված լինելով սպասվող գործընթացների մասին, ո՛չ դիվանագիտական, ո՛չ Ադրբեջանի հետ բանակցային խողովակներով, ո՛չ Ռուսաստանին դիմելով, ո՛չ բանակը կարգի բերելով, փաստորեն, թույլ տվեցին, որ ոչ միայն տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, այլև մի բան էլ դրան նպաստեցին: Դրան նպաստեց նաև Հայաստանի ընդդիմության այն մասը, որը կանգնած փողոցում` իբր Նիկոլի դեմ ցույց էր անում և պահանջում էր միասնական ձևով արցախցիների տեղահանումն Արցախից: Ե՛վ փողոցում կանգնած այդ ընդդիմությունը, և՛ նրանք, ովքեր ասում է, թե իրենք են գլխավոր ընդդիմությունը, որովհետև ունեն այսքան մանդատ՝ իշխանության հետ միասին պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Նրանք միասնաբար թույլ տվեցին այս ամենը և այսօր էլ հանգիստ իրար հետ շարունակում են աշխատել ԱԺ-ում: Ու դեռ կան մարդիկ, որոնք ասում են՝ ինչո՞ւ ես քննադատում ընդդիմությանը, բա կարո՞ղ է դնենք գլխներիս պարենք: Դրեք ձեր մանդատները, ընկերնե՛ր, և դուրս եկեք այդտեղից, ամո՛թ է: Այնպիսի տպավորություն է, որ երկրում ոչինչ տեղի չի ունեցել, իշխանություն-ընդդիմություն շարունակում են բյուջե քննարկել, նիստեր անցկացնել և այլն:

Ինչ վերաբերում է արցախցիներին, նրանց վերադարձի հարցը շատ կարևոր գործընթաց է: Այսօր դրա մասին խոսում են բոլորը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, նույնիսկ կարելի է ասել, այստեղ ձևավորվում է միասնական տեսակետ՝ բացի ՀՀ-ից: Հայաստանը մեկ-երկու անգամ խոսեց դրա մասին, իսկ այսօր ընդհանրապես վախենում է դրան անդրադառնալ: Այսպիսով՝ պահանջում ենք, որպեսզի Արցախի Ազգային ժողովը մինչև հունվարի 1-ը, երբ ուժի մեջ կմտնի Սամվել Շահրամանյանի դավաճանական ստորագրությունը, թե իբր լուծարվում է Արցախի Հանրապետությունը, նիստ գումարի և որոշում կայացնի՝

  1. Չեղարկել Սամվել Շահրամանյանի ստորագրությունը, նրան դրա համար ենթարկել պատասխանատվության:
  2. Դիմել Ռուսաստանին՝ խնդրել, որպեսզի արցախցիները վերադառնան իրենց տները, և Ռուսաստանը ստանձնի պրոտեկտորատ Արցախի նկատմամբ, ինչպես ժամանակին եղել է Վոլսկու կոմիտեն Արցախում՝ ուղիղ ենթակայություն Մոսկվային:
  3. Դիմել Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, աշխարհի այլ երկրներին, ՄԱԿ-ին, որպեսզի ապահովեն արցախցի փախստականների վերադարձն իրենց օջախները:
  4. Ապահովել հայկական բանակի այնպիսի կազմպատրաստվածություն, որ եթե նորից Ադրբեջանը փորձի խափանել արցախցիների անվտանգությունը, հայկական բանակը խառնվի այդ գործընթացին և պաշտպանի արցախցիներին:
  5. Բացել նաև ճանապարհները, գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների՝ Ռուսաստանի միջնորդությամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կատարել ամբողջ ծավալով:

— Կարծում եք՝ կգտնե՞ն իրենց մեջ այդքան ներուժ՝ նման որոշում կայացնելու համար, երբ այսօր, ըստ էության, ստիպված են նայել Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որպեսզի աշխատավարձ ստանան:

— Ցավոք, Հայաստանում շատ է տարածված այս թեզը՝ թե բա աշխատավարձ են ստանում: Այդպես արեցինք, որ եկանք այս օրվան. մեկը աշխատավարձ է ստանում, մեկը բյուջեից է սնվում, մեկը բանակի ու զինվորի հաշվին փող է աշխատում, մյուսը բիզնես է անում… Բոլորը մոռացան երկրի մասին, ընկան փող աշխատելու հետևից: Երկի՞րն է թանկ, թե՞ ինչ-որ մեկի խղճուկ աշխատավարձերը, թեպետ այդքան էլ խղճուկ չէ, ուղղակի երկրի համեմատ ցանկացած աշխատավարձ, հոնորար, պարգևատրում, իհարկե, խղճուկ է ու աննշան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода