Շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, տեսնենք որ հավաքականը կհրավիրի ինձ. Վալերի Ծառուկյան Արհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Հաջիզադե Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն 3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակը Սա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականություն Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան «Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալ Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետը՝ Փաշինյանի մասին

Նախ հայերն իրենք պետք է կատարվածին տան քաղաքական գնահատական. Հվ. Օսեթիայի ԱԳ էքս նախարար

Միջազգային

«Իրավունքը» նախորդ համարում նշել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում բացառիկ զրույց է ունեցել Հարավային Օսեթիայի արտաքին գործերի էքս նախարար ԴՄԻՏՐԻ ՄԵԴՈԵՎԻ հետ: Զուգահեռներ տանելով արցախյան հիմնախնդրի հետ՝ նա անդրադարձել է տարածաշրջանային սպառնալիքներին:

«ՇԱՏ ԾԱՆՐ ԷՐ ՀԵՏԵՎԵԼ, ԹԵ ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ 2020-ԻՆ ԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ»

— Ամբողջ տարածաշրջանում այսօր օդում կախված լարվածություն կա, որ կողմ նայում ես, իրավիճակը պայթյունավտանգ է: Ի՞նչ է կատարվում Ձեր երկրում այս օրերին:

— Այո, ինչ կատարվում է տարածաշրջանում, մեզ վրա էլ է անդրադարձ ունենում, որովհետև Կովկասը, կարելի է ասել, մեկ ընդհանուր օրգանիզմ է, որի արյունատար անոթներն իրար փոխկապակցված են: Ապակայունացումը մի հատվածում, չի կարող չազդել Կովկասի մյուս հատվածի, տարածքների ու հանրապետությունների վրա: Մենք ուշիուշով հետևում ենք վերջին իրադարձություններին, որոնք կատարվում են ինչպես Արցախում, այնպես էլ Վրաստանում, քանի որ վերջինիս հետ սահման ենք կիսում: Այս առումով մեր ուժերի ներածին չափով աշխատում ենք, անում ենք ինչ մեզնից է կախված, որպեսզի մեզ մոտ անցանկալի իրադարձություններ կամ հետևանքներ չլինեն: Փառք Աստծո, մեզ մոտ այսօր ամեն ինչ կայուն է, որևէ բարդություններ, որպես այդպիսին չկան: Իհարկե, հարցեր, խնդիրներ միշտ լինում են՝ միջսահմանային, հումանիտար բնույթի, բայց դրանք լուծվում են: Վրաստանի հետ որևէ հարաբերություն չունենք, սահմանը փակ է, կա մուտք ու ելք միայն մի համայնքում, որտեղ ապրողների կեսը վրացախոս են և այնտեղ կան որոշակի հումանիտար կապեր: Ի դեպ, նրանց մենք համարում ենք մեր քաղաքացիներ:

— Թերևս, մեզ համար օրինակելի իրավիճակ է, որովհետև մեր պարագայում՝ Արցախն ամբողջովին հայաթափվեց ու հայտնվեց Ադրբեջանի տիրապետության տակ: Ի՞նչ եք կարծում՝ տեղի ունեցածի մասին:

— Ինչ կատարվեց Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան պատերազմում և ինչ հետևանքներ ունեցավ, առաջին հերթին պետք է գնահատական տա հայ հասարակությունը և իր համար եզրահանգումներ անի: Մեզ՝ կողքից հետևողներին, տալ ինչ-որ գնահատականներ, այնքան էլ տեղին չէ: Միայն կարող եմ ասել, որ մեր երկիրը Լեռնային Ղարաբաղի հետ ունեցել է վաղեմի բարեկամական հարաբերություններ, միջհանրապետական կապեր: Մի շարք փաստաթղթեր կան ստորագրված մեր հանրապետությունների միջև, մեզ մոտ մշտապես այցելում էր ԼՂ խորհրդարանի պատվիրակությունը, Արցախի արտաքին գործերի նախարարությունից ներկայացուցիչներ, մենք էլ փոխադարձ այցեր էինք կատարում այնտեղ, մասնակցում տարբեր միջոցառումների և բարիդրացիական հարաբերություններ էինք պաշտպանում՝ ինչպես պետական մակարդակի վրա, այնպես էլ անձնական: Իսկապես, կային լավ եղբայրական հարաբերություններ, և իհարկե, մեզ շատ ծանր էր հետևել այն ամենին, ինչ կատարվում էր այնտեղ 2020 թվականին և նաև այս տարի: Մենք կարեկցում ենք մեր եղբայրներին՝ ԼՂ բնակիչներին և ամբողջ հայ ժողովրդին: Գնահատականներ տալուց կխուսափեմ նաև այն պատճառով, որովհետև, ըստ իս, դեռ չի եկել ժամանակը: Շատ բան ենք լսում կողքից, եթերներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից գնահատականներ են հնչում, որոնք, կարծում եմ, սխալ են: Նախ հայերն իրենք պետք է կատարվածին տան քաղաքական գնահատական: Ինչևիցե, ասեմ, որ այսօր էլ մշտապես կապի մեջ եմ ղարաբաղյան իմ ընկերների հետ, գիտեմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ԱԳ էքս նախարար Դավիթ Բաբայանը կալանավորվել է՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին: Իսկ մյուս ընկերներս, որոնց հաջողվել է դուրս գալ շրջափակումից, մենք կապը պահպանում ենք:

«Ի՞ՆՉԸ ՄՈՌԱՆԱՆՔ, ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԶՈՀՎԵՑԻՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐ, ԾԵՐԵՐ, ԿԱՆԱՅՔ»

— Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին սոցցանցում բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին: Խորհուրդներ է տալիս նրան, որ վերջինս հետ չկանգնի հակառուսական քայլերից: Դուք քաջածանոթ եք Սահակաշվիլու վարած քաղաքականությանը, որքանո՞վ նրա խորհուրդները կարող են լինել արժեքավոր:

(Ծիծաղում է, - հեղինակ) Կարճ կասեմ՝ դրանք խելագարի գրառումներ են: Սա ասում եմ ամենայն անկեղծությամբ՝ առանց հեգնանքի: Այդ մարդը ծանր հիվանդ է: Այդ հիվանդությունն իր մոտ վաղուց էր առաջացել, հետո սրվեց, իսկ այսօր այն արդեն պիկի է հասել: Միայն խելագարը կարող է նման խորհուրդներ տալ: Անշուշտ, այդ ամենը մենք տեսնում ենք, կարդում, սակայն այս թեմայի վերաբերյալ նույնիսկ որևէ էմոցիա չունենք, քանի որ նրա հետ ամեն ինչ պարզ է: Ինչ վերաբերում է հայկական կողմին, թող իմանան խորհուրդներ տվող Սահակաշվիլին առ այսօր այդպես էլ չի գիտակցում, թե ինքն ինչ է արել: Ի դեպ, գնահատական տալու մասին. վրացական հանրությունը, ցավոք սրտի, ևս չտվեց որևէ գնահատական այն ամենին, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին: Էլ չեմ ասում անգամ 1989-92 թթ.-երի մասին: Սա խանգարում է խաղաղ գործընթացի հետագա զարգացմանը: Անվստահությունը, որն այսօր գոյություն ունի, միայն ամրապնդվում է, որովհետև իրենք գնահատական չեն տալիս իրենց գործողություններին: Դա շատ կարևոր է: Վրացական կողմից տարփողվում է, թե մենք բոլորս եղբայրներ ենք, մոռանանք ինչ-որ բաներ, բայց ի՞նչը մոռանանք: Այսինքն՝ ընդունում են, որ եղել է ինչ-որ բան, որն ուզում են մոռացվի կամ չմոռացվի: Դրան պետք է գնահատական տալ, իսկ գնահատականներ՝ չկան: Էլ չեմ ասում՝ ներողությունների մասին: Հազարավոր մարդիկ զոհվեցին՝ երեխաներ, ծերեր, կանայք, և դա այն դեպքում, երբ Հարավային Օսեթիան երբեք սահման չի հատել: Միշտ ագրեսիա է եղել ոչ թե մեր կողմից, այլ դրսից մեզ վրա, մեզ են եկել սպանելու: Եթե մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ապա հատկապես պետք է իմանանք ապաշխարել, դա հենց այնպես բառ չէ, այդտեղ համամարդկային քրիստոնեական մեծ փիլիսոփայություն կա, որը չենք տեսնում:

— Երբ Հարավային Օսեթիայում և Արցախում են զոհվում խաղաղ բնակչություն, Արևմուտքն ու Միացյալ Նահանգները ո՛չ տեսնում են, ո՛չ լսում: Սակայն ողջ աշխարհն այսօր աղմկում է՝ ի աջակցություն Իսրայելի ու Ուկրաինայի: Ինչպե՞ս սա հասկանալ:

Վաղուց հոգնել ենք այդ ամենի մասին խոսելուց, այն, որ նրանք առաջնորդվում են երկակի ստանդարտներով, դարձել է կլիշե: Դա այդպես է և պետք է հենց այդպես էլ ընդունել, որովհետև այդպես լինելու է միշտ: Դրա համար պետք է սեփական մարտավարությունն ունենալ: Ժամանակին ասում էի, որ գուցե համատեղ մարտավարություն մշակենք՝ Աբխազիայի, Մերձդնեստրի, այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի հետ միասին՝ ստեղծելով համատեղ տեղեկատվական վահան: Ի՞նչ է տեղի ունենում տեղեկատվական դաշտում: Յուրաքանչյուրս պայքարում ենք առանձին- առանձին, ինչ-որ բանի հասնում ենք, ինչ-որ բանի՝ ոչ, բայց ոչ մի արդյունք չենք ունենում: Իսկ նրանք, ովքեր մեր դեմ են հակամարտում, մեր դեպքում` Վրաստանը, ձեր դեպքում՝ Ադրբեջանը չէ միայն, նրանց հետևում հզոր ուժեր են կանգնած: Իհարկե, մեր թիկունքում էլ կա հզոր ուժ, բայց մենք էլ պետք է ինչ-որ բան անենք: Երբ մարդը խորտակվում է, ասում է՝ Աստված իմ, օգնիր ինձ, Աստված գալիս է ու ասում՝ ես այստեղ եմ, բայց դու էլ ձեռքերով աշխատի:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՐԿԻՐ Է, ԻՆՉՈՒ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ»

— Որպես դիվանագետ՝ հնարավոր համարո՞ւմ եք տարածաշրջանային խնդիրները լուծել հենց տարածաշրջանում: Օրինակ, վերջերս Թեհրանում տեղի ունեցավ 3+3 ձևաչափով հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, իսկ Վրաստանը չցանկացավ մասնակցել:

— Այն, որ Կովկասը բարդ տարածաշրջան է, հասկանալի է, և որ նման ակտիվացում կա, շատ լավ ճանապարհ է: Այսինքն՝ հիմք դնել խաղաղ ճանապարհով բանակցությունների՝ համալիր մոտեցմամբ: Ինչու ոչ: Բայց ես ուզում եմ նշել մեր երկրի փորձը, թե ինչպես է խնդիրները լուծում: Մեր երկրի անկախության 15-րդ տարին ենք արդեն նշել: 15-ամյակը, որ Ռուսաստանի հետ ենք և պատերազմն ավարտվել է: 15 տարին շատ մեծ շրջան է, քիչ չէ: 15 տարի առաջ կայացվել է դժվարին որոշում, որպեսզի Հարավային Օսեթիան մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Սա մեծ գործընթաց էր, բանակի կոնտիգենտի վերակազմակերպում և այլն: Բայց ի՞նչ անեինք, վրացիները հարձակվեցին ռուս խաղաղապահների վրա և սպանեցին տեղի բնակչությանը, այդ թվում՝ զոհվեցին ռուս զինվորներ: Իսկ հետո ավելի դժվար որոշումներ կայացնելու առաջ կանգնեցինք՝ արդեն քաղաքական մակարդակով ճանաչել հանրապետության անկախությունը՝ ՌԴ նախագահի առանձին որոշմամբ: Այդ որոշումից հետո տարածաշրջանի համար հետևեցին ավելի գլոբալ իրադարձություններ, ինչպիսիք են դեսպանատան բացում, երկկողմ պայմանագրերի ստորագրում, մեծ պայմանագիր՝ դաշնակցային հարաբերությունների մասին: Այսօրվա դրությամբ՝ մոտ 120 փաստաթուղթ է ստորագրվել: Շատ երկրներ այդքան ստորագրած փաստաթուղթ չունեն Ռուսաստանի հետ, որքան մենք, իսկ այդ ամենը իրավական բազա է: Մենք պաշտպանված ենք ոչ միայն այն առումով, որ ռուս խաղաղապահները մեզ հետ միասին պաշտպանում են մեր պետական սահմանները և ոչ միայն շնորհիվ նրա, որ ռուսական 4-րդ ռազմաբազան կանգնած է այստեղ, այլ նաև նրա համար, որ ունենք իրավական հզոր բազա:

— Ի՞նչ տրամադրություններ կան այսօր Վրաստանի կառավարությունում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այո, չունեք հարաբերություններ, բայց, կարծես թե, ագրեսիա էլ չկա հիմա նրանց կողմից:

— Մենք շատ լավ գիտենք, թե ով է ղեկավարել Վրաստանի կառավարությունը, և ով է հիմա կառավարում, ինչ միտումներ կան այնտեղ, ինչ որոշումներ են կայացվում: Մենք շատ ուշադիր ենք հետևում այդ ամենին: Այսօրվա դրությամբ՝ ստացվում է, որ ավելի շատ պրագմատիզմ կա վրաց իշխանության որոշումների մեջ, քան կար նախկինում, նույնիսկ համեմատելու չէ: Եթե չելնենք նրանից, թե ինչ ռեալ իրադրություն կա հիմա, աչք փակենք կամ երևակայենք, խոսենք ռևանշիզմի մասին, դա լուրջ չէ: Պետք է ամեն ինչ սկսել նրանից, ինչն իրատեսական ես համարում, հասկանալ այն, ինչ իրականում եղել է: Ի վերջո, Վրաստանը հողեր չի հանձնել, այլ նա, ով ինչպես Դուք ասացիք, նամակներ է գրում, նա ամեն ինչ բաժանել է: Վրաստանը շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում, դրանք և՛ կոմունիկացիոն ճանապարհներն են, և՛ երկաթուղիներն են, և՛ ելքը դեպի ծովեր: Վրաստանը պետք է գումար աշխատի միջազգային շուկայում, ինչ-որ բան առնի, ինչ-որ բան վաճառի, ինչ-որ մեկի հետ կոնտակտի մեջ մտնի: Ո՞ւմ հետ, եթե ԱՄՆ-ն շատ հեռու է, Ավստրալիայի՞, բայց ախր Ավստրալիան էլ է շատ հեռու:

— Ուզում եք ասել, որ թե՛ մեր, թե՛ Հարավային Օսեթիայի դեպքում ուզենք, թե չուզենք միայն Ռուսաստա՞նն է մոտ:

— Ռուսաստանը մեծ երկիր է, ինչո՞ւ հրաժարվել այդ գործընկերոջից, ինչո՞ւ թիկունքով շրջվել, եթե նա պատրաստ է համագործակցության: Կարծում եմ՝ պրագմատիզմը Վրաստանում կհաղթի, թեև վրացական կողմի վրա մեծ ճնշում է գործադրվում իր «ընկերների» կողմից: Նրանց շարունակ ինչ-որ հակառուսական պատժամիջոցների ու գործողությունների են դրդում, որը կերակրվում է ընդդիմության կողմից, որին ղեկավարում է նամակներ գրողը՝ «համար 6 պալատից»: Երկակի ստանդարտներն այստեղ էլ են դրսևորվում. մի կողմից Վրաստանը դաշնակից է Միացյալ Նահանգների հետ, անցկացնում է սենատորական զորավարժություններ տարին մի քանի անգամ, հակառուսական գործողություններ է իրականցնում ԱՄՆ-ի դրդմամբ, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները Վրաստանի ընդդիմությանն է սատարում, որ գործող իշխանությանը հեռացնի և գա այլ իշխանություն, որը պետք է ամերիկացիներին: Այս առումով հեշտ չէ վրացական իշխանության դրությունը: Նրանց գործողությունների հնարավությունների դաշտն այդքան էլ լայն չէ: Ուղղակի, թույլ չեն տալիս: Տպավորություն կա, որ նրանք չեն ուզում մեզ հետ պատերազմել, բայց, օրինակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկ-երկու անգամ դիմել է Վրաստանին և ուղիղ ասում է՝ սկսեք կռիվ, սկսեք գործողություններ Ռուսաստանի դեմ: Իսկ ՌԴ-ի դեմ գործողություններ սկսելը նշանակում է, որ եթե նույնիսկ նրան հաջողվի վրացիներին դրդել ռուսների դեմ պատերազմի, ապա ոչ մի վրացական բանակ չի գնալու Ռուսաստանի դեմ կռվելու, քանի որ այնտեղ կա Հարավային Օսեթիա և Աբխազիա և նրանք կռվելու են առաջին հերթին մեր դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, տեսնենք որ հավաքականը կհրավիրի ինձ. Վալերի ԾառուկյանԱրհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում«Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ՀաջիզադեԲա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակըՍա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականությունԻնչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալԶգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետը՝ Փաշինյանի մասինՊուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովինՆիկոլ Փաշինյանի էվոլյուցիանՏիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվելՀայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն էՈղջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել էԼիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասինՈրքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակՆիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆՀամաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթներըԱրտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)Ինչու՞ Փաշինյան նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարըԳառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը. երրորդ դատավորն է փոխվումԴեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել «Հետք»ՔՊ-ն այս պահին փակ հանդիպում է անցկացնում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետԺամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց հատվածի երթևեկությունըՔանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին այցելել ՀայաստանԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԱննա Հակոբյանը պաշտպանո՞ւմ է Նազենիին, թե՞ մունաթ է գալիսՓաշինյանի սկանդալային հայտարարությունը. «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է»Քո գլխին են սարքում, այ ընկե՛ր, ձեռի հետ էլ՝ մեր․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)Ապապետականության կնիք ենք կրում․ 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանի կողմից «արմատախիլ արված» կոռուպցիոն սկանդալները հատել են ՀՀ սահմանները. ԴանիելյանՍա է Ձեր «իրական Հայաստանը», որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին (տեսանյութ)Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ. CNNԳուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանըՀայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է Շառլ Միշելի համար․ ՍաղաթելյանՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. ԼավրովԾանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերըԹրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին«Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասինՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top