Ովքեր դատապարտում են Երեւանում սինագոգի հրկիզման փորձը, խորհուրդ եմ տալիս 20 հազար անգամ ավելի բարձր դատապարտեն ինչ անում են հրեաները հայերի հանդեպ Երուսաղեմում. Բաբուխանյան
ՏեսանյութերԵրուսաղեմում հայերի վիճակը խիստ մտահոգիչ է: Երեւանում սինագոգի հրկիզման փորձի միջադեպը դրոշակ դարձրած՝ մինչեւ այսօր հրեաները լայնորեն արձագանքում են, մինչդեռ այն, որ հենց հրեաների կողմից պարբերաբար ոտնձգություններ են իրականացվում Երուսաղեմում՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների, չգիտես ինչու, համարժեք արձագանք չի գտնում: Ինչո՞ւ ինչ կարելի է հրեաներին, չի կարելի հայերին, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ տեսակետը:
- Ընդհանրապես ո՛չ հրեաներին է կարելի, ո՛չ էլ հայերին զբաղվել նման ոտնձգություններով: Բայց Իսրայելում տեսնում ենք, որ ամեն տարի հայկական եւ ընդհանրապես քրիստոնեական ե՛ւ ունեցվածքի, ե՛ւ հավատքի հանդեպ կատարվում են բազմաթիվ ոտնձգություններ, հնչում են վիրավորանքներ: Ըստ էության, տեղի է ունենում ահաբեկչական ակտեր: Եվ սրանք Իսրայելի իշխանությունները ոչ միայն չեն կանխում, այլ մի բան էլ այսօր փորձում են պարզապես զավթել հայական սեփականությունը, որն այդտեղ շատ ավելի վաղուց էր, քան Իսրայելը, որպես պետություն գոյություն ունի: Այո՛, ես էլ եմ դատապարտում ցանկացած ոտնձգություն, բայց Հայաստանում սա եղավ ամբողջ պատմության մեջ առաջին անգամ, ընդ որում՝ ընդամենը փորձ էր: Իսկ Իսրայելում ամեն տարի բազմաթիվ անգամ կոնկրետ ոտնձգություններ են լինում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ հայերի գլխին կարելի է ցանկացած տեղ պոպոք ջարդե՞լ եւ իշխանություն կոչեցյալները էլի պետք է լռե՞ն: Էլի Ռուսաստանն է այսօր պաշտպանում հայերին Իսրայելում: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարց բարձրացրեց, որ հայկական սեփականությունը Երուսաղեմում չպետք է ենթարկվի ոտնձգությունների: Իսկ հայաստանյան իշխանությունն ի՞նչ է անում՝ այդքան վախեցա՞ծ են, թե՞ լռում են, որովհետեւ այս հարցում Իսրայելի կողմից եռն: Եվ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս բոլոր բարձր աղաղակողներին, ովքեր դատապարտում են Երեւանում սինագոգի հրկիզման փորձը (շեշտում եմ՝ ես էլ եմ դատապարտում), միաժամանակ 20 հազար անգամ ավելի բարձր դատապարտեն այն, ինչ անում են հրեաները հայերի հանդեպ Երուսաղեմում, այդ թվում՝ Իսրայելի իշխանությունները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ