Iravunk.com | Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. Անդրեասյան
Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Վրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա

Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. Անդրեասյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Երիտասարդական կառույցի փոխնախագահ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:

— Վերջին շրջանում ակտիվություն է դրսեւորում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել դեռ 1991 թվականին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Նիկոլ Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ: Ո՞ւր էր, երբ ադրբեջանցիների բռնապետ Ալիեւը օկուպացնում էր Արցախն ու կոտորում մեր հայրենակիցներին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե` մենք չենք ներքաշվելու այդ խաղի մեջ: Ես ցանկանում եմ տվյալ անձնավորությանը եւ դավաճան Նիկոլին հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ Անկախության հռչակագրում սեւը սպիտակի վրա գրված է, որ ՀՀ ղեկավարը պատասխանատվություն է կրում Արցախի եւ արցախահայության անվտանգության համար: Այս մարդիկ նույնիսկ խախտել են Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով ամրագրված այն կետերը, որոնք վերաբերում են հայ ժողովրդի իրավունքներին եւ անվտանգությանը: Մենք ինչպե՞ս կարող ենք այս մարդկանց հայտարարությունները լուրջ ընդունել, նույնիսկ նրանց քննադատելն այլեւս ճիշտ չեմ համարում: Այսօր ունենք հստակ մի խնդիր` այս իշխանությունից ազատվել: Հայ ժողովրդի փրկությունը միայն դրա մեջ է, այլապես մի օր էլ կարող են արթանանալ եւ ասել, թե 1991 թվականին նախկին իշխանությունները հանձնել են Շիրակն ու Սյունիքը: Ուղղակի նրանք ցանկանում են մանիպուլիացիաներով, ժողովրդի մոտ իրենց դավաճանություններն արդարացնելով եւ մյուսների վրա գցելով` իրենց խաղն առաջ տանել: Վահագն Խաչատուրյանը փաստացի ՀՀ նախագահը չէ, որովհետեւ նա երբեւիցե ՀՀ քաղաքացիների եւ երկրի ծանր վիճակում հայտնված ժամանակ որեւիցե հարցով չի օգնել, որեւիցե մտահոգություն չի հայտնել: Հիմա, երեւի, Նիկոլ Փաշինյանը կամ նրա կինը զանգահարել են ձեռքին եւ ասել` մի բան էլ դու խոսա, որ մամուլում պտտվի, ժողովրդին էլի մանիպուլացնենք, այդ մարդն էլ արել է, ի՞նչ ենք ուզում իրենից: Այսինքն` ես կամ ընդդիմադիր որեւէ այլ գործիչ հիմա պետք է արդարանա՞, որ 1991 թվականին չի հանձնվել Արցախը: Ինչի հայը չգիտի՞, որ 1991 թվականին Արցախն ընդհակառակը` ազատագրվել է, ձեռք ենք բերել անկախություն, չգիտե՞ն մարդիկ դրա մասին: Սերժ Սարգսյանն ու իր մարտական ընկերներն Արցախն ազատագրողներն են, իսկ այս մարդիկ հանձնողները, նրանք լեգենդներ են, սրանք` դավաճաններ: Ու այս ամենը հիմնավորված է փաստերով:

— ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բոլորովին այլ իրականություն է ներկայացնում: Նա ասում է` Սերժ Սարգսյան-ՀԱՊԿ «փայլուն» գործակցությունը 5 միլիարդի ռուսական զենքն է Բաքվին: Փաստորեն, այն, որ Արցախում այդքան զենք թողնվեց Ադրբեջանին, սա է՞լ են գցում նախկինների գրպանը:

Սերժ Սարգսյանի եւ ՀԱՊԿ-ի համագործակցության արդյունքն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ պատասխանն էր Ադրբեջանին եւ նաեւ դաշնակիցների զսպող արձագանքները, որոնք այնքան արագ եղան, որ ոչ թե Ալիեւը, այլ Էրդողանն արդեն հրապարակայնորեն խնդրում ու կոչ էր անում Սերժ Սարգսյանին` դադարեցնել պատասխան կրակը: Մի կողմը, եթե չլինի նեղության մեջ  կխնդրի՞ դիմացինին դադարեցնել կրակը: Իհարկե` ոչ: Եթե նա է իրենց ասելով հանձնողը, ինչպե՞ս եղավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը տարավ հաղթանակ թուրքերի դեմ: Բանա՞կն էր տարբեր, զենքե՞րը, հրամատարնե՞րը: Բնականաբար` ոչ, պարզապես երկրի գերագույն գլխավոր հրամանատարն իր տեղում էր, եւ ճիշտ ընտրված դաշնակիցներն էլ իրենց տեղերում էին: 30 տարի կարողացել ենք անվտանգ պահել մեր երկիրը` մինչ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին եկավ ու մսխեց Սերժ Սարգսյանի ձեռք բերած անվտանգությունը, անկախությունը, ազատագրված հողերը: Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության` հրապարակում բոլորի աչքի առաջ ասաց, որ Արցախի հետ կապված որեւիցե  խնդիր, որեւիցե որոշում կայացնելիս խորհրդակցելու է նույն հրապարակում եղած ժողովրդի հետ: Ֆիկքսենք, որ խաբեց: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ասում էր, թե ստորագրում է կապիտուլիացիա, որպեսզի փրկի 35 հազար կյանք եւ Արցախի մնացած մասը, էլի խաբեց: 35 հազարից առնվազն 500-ը զոհվեցին Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի դեպքերի ժամանակ, իսկ Արցախը հանձնվեց ամբողջովին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода