Սպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Բալասանյան
ՏեսանյութերԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ կարծիքով` քաղաքական գործընթացը տանում է նրան, որ 2024 թվականին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
— Թող ոչ ոք չվիրավորվի, բայց այս ընդդիմությունը, ըստ էության, սպառել է իրեն, հանրային աջակցություն չունի: Նույնն էլ իշխանությունը: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, որ խորհրդարանում նստած պատգամավորները չունեն հանրային մեծ աջակցություն, որը կար, բայց հիմա չկա: Համայնքային ընտրությունները ցույց են տալիս, որ շատ տեղերում իշխանությունը չի կարողանում հաղթանակ տանել, սա խոսում է հանրային անվստահության մասին: Այս ամենը բերելու է նոր ուժերի ի հայտ գալուն եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իսկ թե որ ուժերը կենսունակ կլինեն, կարծում եմ` նրանք, որոնք նոր ընտրությունների ժամանակ հստակ կհայտարարեն իրենց արտաքին քաղաքական տեսլականի մասին, այլ ոչ թե մի քանի լարերի վրա կխաղաղան: Ժողովուրդը հոգնել է կիսատ-պռատ քաղաքականությունից եւ թարմ ուժերի, նոր դեմքերի կարիք կա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ