Արհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Հաջիզադե Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն 3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակը Սա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականություն Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան «Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալ Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետը՝ Փաշինյանի մասին Պուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբ

Արցախի հետ կապված այնքան կեղծիք ու ստահոդ լուրեր են ներկայացվել, որ տեղեկացված մարդիկ նախընտրում են լռել. Ահ նախկին գլխավոր դատախազը ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու և այլնի մասին

Հանդիպում

 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդող իրավական գործընթացների, աղմկահարույց գործերի, դրանց հետագա ճակատագրի շուրջ «Իրավունքը» բացառիկ զրույց է վարել Շուշիի անկումից ամիսներ անց ԱՀ Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած պետական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Ներսիսյան, 44-օրյա ատերազմից անցել է երեք տարի եւ ավել, պատերազմից  որոշ ժամանակ Դուք զբաղեցրել  եք ԱՀ Գլխավոր դատախազի պաշտոնը եւ թերեւս տիրապետում եք որոշ ինֆորմացիայի, թե ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում ընկավ Շուշին: Կոնկրետ Շուշիի անկման եւ դրան հաջորդող գործողությունների փաստով ԱՀ դատախազությունը ի՞նչ իրավական գործընթաց է իրականացրել եւ ի՞նչ է հաջողվել պարզել:

-Այ՛ո, իրավացի եք, ես Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել էի 2021թ. փետրվարի 12-ին, այսինքն 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց: Ընդամենը օրերի ընթացքում Արցախի Հանրապետության  դատախազության կողմից հարուցվել էին մի շարք քրեական գործեր, որոնք վերաբերում էին Արցախի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու պարտականություն կրող պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքին, բնակչության, մշակութային արժեքների, մասնավոր ու պետական սեփականություն հանդիսացող գույքի տարահանման գործընթացը առերևույթ ոչ պատշաճ կատարելու դեպքերին, Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր անձանց կողմից Հադրութից մինչև Շուշի հակառակորդի առաջխաղացմանը տարբեր եղանակներով ենթադրաբար օժանդակելու դեպքերի, հրապարակումների առթիվ:

Հիշյալ քրեական գործերից որոշները քննվել են գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում, իսկ որոշները՝ քննչական կոմիտեում: Դրանցով բավականին մեծածավալ աշխատանքներ էին կատարվել, հարցաքննվել էին Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ-ում գտնվող որոշ պաշտոնյաններ, բավականին մեծածավալ քննչական պահանջ էր ուղարկվել ՀՀ իրավապահ մարմիններին, որի շրջանակում նույնպես պետք է հարցաքննություններ կատարվեին: ՀՀ-ում գտնվող որոշ պաշտոնյաններ հարցաքննվել էին մեր քննիչների կողմից, իսկ որոշները պետք է հարցաքննվեին քննչական պահանջի հիման վրա:

Այդ քրեական գործերի քննության ընթացքում ի հայտ էին բերվել քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց շուրջ ապացույցները ի մի բերելուց հետո պետք է մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրանքներ առաջադրվեին: Այդ մասին ես հայտարարել էի նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ 2022 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս:

Բացի դրանից, բավականին ապացույցներ էին հավաքագրվել նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից իրենց գործառույթները ոչ ճիշտ կազմակերպելու ենթադրյալ դեպքի կապակցությամբ և պետք է քրեական գործի նյութերով հարուցվեր նոր քրեական գործ նաև դրա առնչությամբ:

Սակայն Արցախի և ՀՀ իրավապահ մարմինների կառուցվածքով պայմանավորված՝ Արցախի իրավապահ մարմինները բուն պատերազմի ու ռազմական գործողությունների հետ կապված քրեական վարույթ չէին իրականացնում և չէին կարող իրականացնել, քանզի մենք չունեինք այդ ուղղությամբ դատավարական և այլ լիազորություններով օժտված պետական մարմիններ, այդ գործառույթներն իրականացնում էին ՀՀ մեր գործընկերները:  Հետևաբար Ձեր այն հարցին, թե ինչպես ընկավ Շուշին, ես չեմ կարող պատասխանել դատավարական ապացույցների հիման վրա ստացված տեղեկություններ ներկայացնելով, քանզի նման դեպքի քննություն մեր կողմից չէր կատարվել: Իհարկե, մեր կողմից իրականացվող քննության ընթացքում մենք հաճախակի էինք ստանում տեղեկություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում էին նաև ռազմական գործողություններին: Դրանց արժեքը պահպանելու համար ՀՀ գլխավոր դատախազի հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ քննչական գործողությունները ավարտին հասցնելուց հետո մեր վարույթի վերաբերելի նյութերի պատճենները փոխանցենք ՀՀ գլխավոր դատախազություն՝ համապատասխան վարույթներին կցելու և գնահատելու համար, սակայն արդեն մարտի մեկից երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված ես ստիպված եղա տեղափոխվել գործադիր իշխանություն և հետագայում չէի կարող որևէ կերպ առնչություն ունենալ այդ վարույթների հետ: Պետական նախարարի պաշտոնում ես աշխատել եմ աննկարագրելի ու խելահեղ ռեժիմով՝ ամբողջությամբ խրված լինելով Արցախում այդ պահին ստեղծված իրավիճակի ու խնդիրների մեջ: Հետագայում եմ տեղեկացել, որ դատախազության վարույթում քննվող՝ իմ կողմից ներկայացված քրեական գործերը հիմնականում կարճվել են, ՀՀ ուղարկված քննչական պահանջը հետ է կանչվել: Բայց այդ հարցերը անկեղծ ասած արցախցիներին արդեն չէին հուզում, քանի որ նրանց առջև այդ պահին տարրական ֆիզիկական գոյության խնդիրն էր ծառացած։

ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՇԽԱՏԱԾ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՏԻՐԱՊԵՏԵԼ ԱՐՑԱԽԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

- Պարոն Ներսիսյան, արցախյան որոշ գործիչներ մատնանշում են, որ Դուք եւս պետք է 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդող գործընթացների մասով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում հարցաքննվեք, քանի որ, ըստ նույն լուրերի, Դուք տիրապետում եք բավականին մեծ ինֆորմացիոն բազայի: Համամի՞տ եք այն պնդումների հետ, որ Դուք պատերազմի հանգամանքները բացահայտող ինֆորմացիայի կրող եք եւ, եթե, եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ դրվագներով կարող եք օգտակար լինել քննությունն իրականացնող մարմիններին:

– 2020թ. 44-օրյա պատերազմից հետո գլխավոր դատախազի պաշտոնում ավելի քան երկու տարի աշխատած անձը չի կարող չտիրապետել Արցախին վերաբերող տեղեկությունների՝ ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո, սակայն ես 2023թ. օգոստոս ամսից պետական ծառայության մեջ չեմ և վերջին իրադարձությունների հետևանքով հայտնվելով ՀՀ-ում, ես հիմա զբաղված եմ իմ գիտելիքների ու հնարավորությունների սահմաններում բազմանդամ ընտանիքիս առջև ծառացած, ինձ դիմող արցախցիների խնդիրները որոշակիորեն մեղմելու գործով: Բոլոր դեպքերում ես ինֆորմացիայի անուղղակի կրող եմ, քանի որ պատերազմի ժամանակ ես պետական ծառայության մեջ չեմ եղել ու ունեցած տեղեկությունները ստացել եմ ծառայության բերումով: Բայց նաև պիտի ասեմ, որ վերջին շրջանում Արցախի հետ կապված այնքան կեղծիք ու ստահոդ լուրեր են ներկայացվել տարբեր անձանց կողմից, որ ես նույնիսկ անհարմար եմ զգում խոսել, որովհետև ստիպված պիտի լինեմ լծվել բոլոր կեղծքիներն ու այս կամ այն անձանց հեքիաթները մերկացնելու՝ վերջ չունեցող գործին, իսկ դա ինձանից խլելու է այն ժամանակը, որը կարող եմ օգտագործել իրական խնդիրներ ունեցող արցախցիներին աջակցելու գործի վրա: ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին պարզաբանումներ տալու մասին վերջերս էլի հարցադրում էին արել ինձ, իրականում ես չեմ տիրապետում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և ամեն դեպքում քննիչ հանձնաժողովը ինքն է որոշում ուսումնասիրության առարկան, այդ թվում այն անձանց շրջանակը, որոնք կարող են ենթարկվել հարցման: Եթե քննիչ հանձնաժողովը գտնի, որ պետք է լսել նաև ինձ, ապա ես դեմ չեմ պատասխանելու նրանց հարցերին, բայց հնարավոր է՝ այն հարցերը, որոնք ենթադրաբար կարող են ուղղվել ինձ, արդեն պատասխաններ են ստացել և դրա կարիքը այլևս չկա:

– Պարոն Ներսիսյան 2023թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո բավականին լարված իրավիճակ է ՀՀ տեղափոխված արցախցիների մոտ, տարբեր շրջանակներ, ինքնությունը թաքցրած կեղծ սոցիալական էջեր տարբեր բնույթի տեղեկություններ են տարածում արցախյան պաշտոնատար անձանց հասցեին, այդ թվում նաև Ձեր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Ձեր դեմ իրականացվող կեղծ արշավի հիմքում կանգնած են տարբեր անձինք ու շրջանակներ, ոմանք դա կապում են Սամվել Բաբայանի ու Հայկ Խանումյանի հետ, ոմանք ՀՀ իշխանությունների հետ, դուք հետաքրքրվե՞լ եք, որևէ բան պարզե՞լ եք: Ի դեպ Արցախի դատախազությունում ժամանակին Հայկ Խանումյանի հետ կապված քրեական գործ կար, հիմա դրա մասին ոչ ոք չի խոսում, ունե՞ք տեղեկություն քրեական գործի ճակատագրի մասին, թե՞ դա նույնպես կարճվել է ձեզանից հետո:

– 2022թ. դեկտեմբերից մինչև 2023թ. սեպտեմբեր ամիսը Արցախի ժողովուրդը անցել է աննկարագրելի և 21-րդ դարի հետ անհամատեղելի դժվարությունների միջով, իսկ վերջին պատերազմն ու դրա հետևանքները ուղղակի պատուհաս էին այդ ժողովրդի գլխին: Պարզ է, որ գերլարված նյարդային ու հոգեֆիզիոլոգիական գերծանրաբեռնվածության վիճակում գտնվող մարդիկ նաև փորձում են մեղավորներ փնտրել, մեղադրանքներ հնչեցնել, պետք է համբերատար ու հասկացող լինել: Իհարկե կան նաև ուղղորդված դեպքեր, որոնց սկզբնաղբյուրն ու ծագումնաբանությունը ինձ համար դժվար չի լինում բացահայտելը, թեև դիտորդի համար կողքից դա նկատելի չի լինում:  Ի վերջո 2 տարուց ավելի ես հանդիսացել եմ Արցախի գլխավոր դատախազը և ի պաշտոնե շատ մարդկանց համար իմ օրինական գործունեությունը ընդունվել է որպես «վատություն», «թշնամություն», աշխատել եմ պետական նախարարի պաշտոնում, որտեղ առաջին անգամ մարդկանց սկսել են «ոչ» ասել, մերժել անօրինական պահանջներն ու դիմումները, առաջին անգամ Արցախի ներդրումային հիմնադրամը սկսել է դատական հայցեր ներկայացնել միլիարդավոր պարտավորություններ ունեցող սուբյեկտների նկատմամբ, շրջափակման ընթացքում ստեղծվել էր սահմանափակ հնարավորություն պարունակող մի վիճակ, որի պայմաններում կամա թե ակամա ունենում էինք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դժգոհ մարդիկ: Բայց քանի որ կառավարման գործընթացը բավականին սուր էր անցնում, պետական ողջ համակարգը հարց ծագելուն պես մատնացույց էր անում ինձ՝ այդ կերպ փորձելով պաշտպանվել ստեղծված իրավիճակում: Անկեղծ ասած ես ոչ միայն դեմ չէի դրան, այլև ինքս էի ասում, որ եթե Ձեր լիազորությունն իրականացնելիս հանդիպում եք խնդիրների կամ չեք կարողանում բավարար համարձակություն ունենալ քաղաքացուն հասանելի պարզաբանումը տալու համար, ապա ասեք, որ դա պետական նախարարի հանձնարարությունն է: Արդյունքում կարճ ժամկետում ձևավորվել է դժգոհների մի բանակ, ով հիմա զբաղվում է ապատեղեկատվությամբ կամ մարդկանց սևացնելու գործով: Բայց ես դրան ևս զայրույթով չեմ նայում, քանի որ ժամանակին հենց այսպիսի հասարակություն ունենալու հիմքեր էին դրվում և մարդիկ արդեն սովորել էին, որ հարցի լուծման լավագույն եղանակը շանտաժը և արդի տեղեկատվական հնարքներով ու միջոցներով վախեցնելն է: Անկեղծ ասած ես չեմ հետևում և ուշադրություն չեմ դարձնում ոչ նման տեղեկություններին, ոչ էլ դրանց թիկունքում կանգնածներին: Ինձ հաճախ ասում են, որ պետք է մերկացնել այդ կեղծիքները, արձագանքել դրանց, բայց քանի որ այդպես կարելի է անվերջ շրջապտույտի մեջ մտնել, լավագույն տարբերակը դրանք շրջանցելն է: Մեկ է՝ իմացողը գիտի, հասկացողը կհասկանա, իսկ չիմացողին մերօրյա պայմաններում ինչ-որ բան համոզելն անշնորհակալ գործ է:

Ինչ վերաբերում է ձեր վկայակոչած քրեական գործին, ապա որքան գիտեմ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, սակայն հետագա ընթացքից տեղեկություն չունեմ:

 





Արհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում«Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ՀաջիզադեԲա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակըՍա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականությունԻնչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալԶգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետը՝ Փաշինյանի մասինՊուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովինՆիկոլ Փաշինյանի էվոլյուցիանՏիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվելՀայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն էՈղջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել էԼիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասինՈրքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակՆիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆՀամաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթներըԱրտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)Ինչու՞ Փաշինյան նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարըԳառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը. երրորդ դատավորն է փոխվումԴեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել «Հետք»ՔՊ-ն այս պահին փակ հանդիպում է անցկացնում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետԺամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց հատվածի երթևեկությունըՔանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին այցելել ՀայաստանԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԱննա Հակոբյանը պաշտպանո՞ւմ է Նազենիին, թե՞ մունաթ է գալիսՓաշինյանի սկանդալային հայտարարությունը. «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է»Քո գլխին են սարքում, այ ընկե՛ր, ձեռի հետ էլ՝ մեր․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)Ապապետականության կնիք ենք կրում․ 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանի կողմից «արմատախիլ արված» կոռուպցիոն սկանդալները հատել են ՀՀ սահմանները. ԴանիելյանՍա է Ձեր «իրական Հայաստանը», որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին (տեսանյութ)Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ. CNNԳուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանըՀայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է Շառլ Միշելի համար․ ՍաղաթելյանՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. ԼավրովԾանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերըԹրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին«Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասինՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքըԱզգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top