Էր Ռիադում ավարտվել են ուկրաինական պատվիրակության բանակցությունները ԱՄՆ-ի հետ Քենեդու գաղտնազերծված փաստաթղթերից. ԿՀՎ-ն թունավորել է Խորհրդային Միության համար նախատեսված կուբայական շաքարը Թուրքիայի իրադարձությունների եւ Իմամօղլուի կալանքի շուրջ ուշագրավ խաղ է զարգանում (Տեսանյութ) Պատրաստ ենք լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով. ՀՖՖ նախագահ Մահացել է ծաղրանկարիչ Արզօն՝ Արայիկ Օհանյանը «ՀԱՂԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ՆԿԱՏԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՆԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Ձեր վճռական քվեարկությամբ մերժեք սուտն ու կեղծիքը. Սուքիաս Ավետիսյանի կոչը գյումրեցիներին «15 ՀՈԳԱՆՈՑ ՋՈԿԱՏՈՎ ՕՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԵՏ ԵՆ ՇՊՐՏԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ, ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՐԿԻ ԲԵԿՈՐԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ՍԱՐԿԻՍՅԱՆ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Վրաստանի հավաքականի երկրպագուները տարբեր իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ(տեսանյութ)

Պետք է պատրաստվենք նոր փոթորիկի. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Ալիեւը խոսում է փախստականների վերադարձի մասին իրենց «պատմական հայրենիք», իսկ Հայաստանը չի՞ կարող նույնանման պահանջ ներկայացնել ադրբեջանահայ փախստականների մասով:

— Ադրբեջանն անընդհատ շահարկում է արդեն իսկ ոչ միայն Արցախի եւ Արցախի ազատագրված տարածքների, այսպես կոչված, փախստականների վերադարձի հարցը, այլ նաեւ ցուցակագրում են ե՛ւ Զանգեզուրում, ե՛ւ Սեւանի ավազանում, Արարատյան դաշտում եւ անգամ քաղաք Երեւանում «ապրած» ադրբեջանցիներին: Ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին հայտարարություններով Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Սկսած Ալիեւից` Ադրբեջանում անընդհատ խոսում են, այսպես կոչված, «անկլավների» մասին, որոնց վերաբերյալ խոսում են նաեւ Հայաստանի պաշտոնյաները։ Այսպես կոչված` «անկլավների» հարցը եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջները Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի համար հող են նախապատրաստելու։ Ինչու ոչ, հիշենք, որ նաեւ ադրբեջանահայության խնդիրը կա, այսինքն` նախկին ադրբեջանական ԽՍՀ-ից ազգությամբ հայ փախստականների խնդիրը դեռ լիովին փակված չէ: Իսկ այս պարագայում նրանց պետք է հիշեցնել, որ տարբեր գնահատականներով, Արցախից դուրս, նախկին Ադրբեջանական Խորհրդային հանրապետության մեջ կես միլիոնից մինչեւ 1 միլիոն ադրբեջանահայություն կար, ինչպե՞ս պետք է լուծվի նրանց հարցը այս պարագայում:

Իսկ ի՞նչ կլինի արցախահայերի հետ, հնարավո՞ր է նրանք վերադառնան իրենց բնակավայրեր: Ըստ Ձեզ, որեւէ երաշխիքի պարագայում այդ ցանկությունը կլինի՞ արցախահայերի շրջանում:

— Մարդիկ հիմա չգիտեն կոնկրետ ի՞նչ անեն ու ինչպես վարվեն, մանավանդ, որ ապակողմնորոշիչ քարոզների, ոչ իրավունքի վրա հիմնված տարբեր պնդումների պակասը չկա, իսկ կոնկրետ իրավիճակում ճիշտ վարվելու համար, ցավոք, իրենք ուղեցույց չունեն եւ հիմա այնպիսի իրավիճակում են, որ իրոք չգիտեն` վերցնե՞ն այդ ժամանակավոր կարգավիճակը, որը նույնպես զարմանք է հարուցում: Ինչո՞ւ ժամանակավոր եւ ոչ թե մշտական, ի՞նչ է՝ պատկան մարմինները կարծում են, որ մի տարվա ընթացքում այդ հարցը կլուծվի, եւ մարդիկ կվերադառնան նախկին բնակավայրե՞ր, կամ էլ, օրինակ, պատրաստվո՞ւմ են նրանց բնակարանային հարցը լուծել Հայաստանի Հանրապետությունում, որը գտնվում է բարդագույն աշխարհաքաղաքական եւ տնտեսական վիճակում: Պարզ է, որ օբյեկտիվորեն ի վիճակի չէ այդ հարցը Հայաստանը միայնակ լուծել, իսկ համաշխարհային հանրությունից մենք չենք տեսնում, որ պատրաստակամ են այդ հարցում ձեռք մեկնել: Դրա մասին քիչ են խոսում, բայց Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի արդեն իսկ դիմել է տարբեր միջազգային մարմինների` հարուցելով գործեր, թե իբր 30 տարվա ընթացքում մարդկանց բռնի ուժով տեղահանել են, ցեղասպանություն են իրականացրել: Ուստի` մենք պետք է պատրաստվենք նոր փոթորիկի, մյուս կողմից Ադրբեջանը չի դադարեցնում սպառնալիքներն արդեն Հայաստանի տարածքում: Երբ ասում ենք այդ մարդկանց (արցախահայերին) բնակեցնել, որտե՞ղ բնակեցնել, այն տարածքներում, որոնք մատնանշված են այդ մարդկանց բաշխման համար Սյունիք-Զանգեզուրն է, Սեւանի ավազանը, Տավուշի մարզը, հենց Ադրբեջանին սահմանակից շրջանները, որին Ադրբեջանը պատրաստվում է առաջին հարվածը հասցնել: Դրա մասին խոսում է ե՛ւ Էնթոնի Բլինքենը, ե՛ւ բազում փորձագետներ, որ վտանգը կախված է հայկական պետականության գլխին: Մենք դրա մասին պետք է մտածենք եւ, անշուշտ, փախստականների հարցը միջազգայնացնել է պետք: Մի անգամ հայկական պետությունը իր վրա վերցրեց ադրբեջանահայ փախստականների բեռը, որը չկարողացավ տանել, եւ այդ մարդիկ փողոցում են հայտնվել, անտուն, դա երկու տարվա հարց չէ, այլ` 30 տարվա: Այն ժամանակ բնակարանի գները այնպիսն չէին, ինչպես հիմա է, այժմ հնարավոր կլինի՞ նրանց բնակարանային հարցը լուծել: Արցախի հարցը դեռ տաք է, գոյություն ունի, մենք պետք է որպես գործոն դա օգտագործենք, թույլ չտանք, որ արցախահայությունն ամբողջությամբ կրկնի ադրբեջանահայ փախստականների խնդիրը, չէ՞ որ դա մեր ազգային անվտանգության հարցն է: Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի, խոսում են, որ այսպես կոչված իրենց փախստականները պետք է վերադառնան Հայաստան, մինչդեռ չունեն փախստական իրավական տեսանկյունից եւ ոչ էլ ունեցել են: Հիմա ադրբեջանական մամուլում գնում է այդ քարոզչությունը, գալիս են Սյունիքի օդանավակայանը նկարահանում են` ասելով, որ ահա մենք կարող ենք վերադառնալ այստեղ, նաեւ ինչ-որ սադրիչներ են ուղարկում Երեւանում նկարահանումներ են անում ու այդ ամենն օգտագործում են ընդդեմ մեզ: Էլ չեմ ասում այն վատագույն բանը, երբ Արցախի նախկին քաղաքական վերնախավը ձերբակալվեց ու հայտնվեց Բաքվի բանտերում. սա անթույլատրելի էր: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց գործունությանը` դրակա՞ն, թե՞ բացասական, այս մարդիկ պետական գաղտնիքի կրող են:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Էր Ռիադում ավարտվել են ուկրաինական պատվիրակության բանակցությունները ԱՄՆ-ի հետՔենեդու գաղտնազերծված փաստաթղթերից. ԿՀՎ-ն թունավորել է Խորհրդային Միության համար նախատեսված կուբայական շաքարըԹուրքիայի իրադարձությունների եւ Իմամօղլուի կալանքի շուրջ ուշագրավ խաղ է զարգանում (Տեսանյութ)Պատրաստ ենք լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով. ՀՖՖ նախագահ Մահացել է ծաղրանկարիչ Արզօն՝ Արայիկ Օհանյանը«ՀԱՂԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ՆԿԱՏԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՆԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՁեր վճռական քվեարկությամբ մերժեք սուտն ու կեղծիքը. Սուքիաս Ավետիսյանի կոչը գյումրեցիներին«15 ՀՈԳԱՆՈՑ ՋՈԿԱՏՈՎ ՕՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԵՏ ԵՆ ՇՊՐՏԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ, ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՐԿԻ ԲԵԿՈՐԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ՍԱՐԿԻՍՅԱՆԵկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալՎրաստանի հավաքականի երկրպագուները տարբեր իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ(տեսանյութ)Ի՞նչ կփոխվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-իցԷդգար Սևիկյանի շրջադարձ հարվածով գոլը` Վրաստանի դարպասին (տեսանյութ)Մարտի 26-ին Միջինք էԻնչ է սպասվում ռուսական թատրոնում ապրիլինԱրթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում դարձավ չեմպիոնԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրելՎԻԴԵՈ. Հաշիվը 5:0. հայ ֆուտբոլասերները պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր»Սարսափ. 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները (Տեսանյութ)Ռեակտիվ ինքնաթիռը ընկելել և պայթել ավիաշոուի ժամանակ` հանդիսատեսի աչքի առաջ (Տեսանյութ)Ռանոսը` Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասինՖՈՏՈ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում հայտնվելուց հինգ շաբաթ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի ընտրանու դեմ խաղում ՓԱՍՏԱԹՈՒՂՓ. Ալեն Սիմոնյանը թույլ չի տվել պատգամավորի փաստաբանը օրենքով սահմանված կարգով ներկա լինի անձեռնմխելիությունից զրկելու նիստինԳարունը ֆինանսական հաջողություն կբերի. կենդանակերպի որոշ նշաններ շուտով շատ փող կունենանՌուսական անօդաչուն ոչնչացրել է ոերմանական հազվագյուտ PzH 2000 ինքնագնաց հրետանին (Տեսանյութ)Ով է Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը եւ ինչ «գնով է» ճողոպրել երկրից. Բացառիկ մանրամասներԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ։Դմիտրի Կիսելյովն առողջական խնդիրներ ունիՀոր վերջին խոսքերը, ով իր սիրտը տվեց որդուն որպես դոնոր, արցունքները հնարավոր չէ զսպել, հուզում է մինչև սրտի խորքը Բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ՝ ի պաշտպանություն Տիգրան ՈւլուբաբյանիԿենդանակերպի 3 նշան, որոնք ֆինանսական հաջողություն կունենան 2025 թվականի մարտի 24-30-ը«ԵՍ ԵՄ ՏԻՏՂՈՍԻ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԴԱ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԿինը ներկայացել է պայծառատես, հոգևոր բժիշկ և տղամարդուն խոստացել է հանել բացասական էներգիան և ապագայում սպասվող ավտովթարը հեռացնել, հափշտակել է խոշոր չափի գումարՀայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղումԿենդանակերպի այս նշանների բախտը կբերի մարտի 24-ից․ պատրաստվեքՍտամբուլում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակիՀամացանցում կադրեր են տարածվել ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա տղայի մասնակցությամբ դեպքից (տեսանյութ)Եթե տանը վեճերն անպшաս են, հաջողություն չկш, փողը չի բшվարարում, նշանակում է տանը բացասական էներգիա է կուտшկվել, ահա թե ինչ է պետք անելՈվքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումըՄեր ընտանիքի անդամը քնեց ու էլ չարթնացավ. Արփի Գաբրիելյանը ցավալի լուր է հայտնելԿյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ ԱրզոնՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՌուբլին կտրուկ шճել է. տարшդրամն՝ այսօրԵրևանում և մարզերում լույս չի լինելուԵթե ՔՊ-ն հաղթի Գյումրու քաղաքապետի ընտրություններում, մենք թերթելու ենք հաջորդ ոչ պատվավոր էջը. Լևոն ՀարությունյանՈվքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալԱզգերի լիգա. Վրաստան-Հայաստան, օրվա մյուս խաղերըԿենդանակերպի երկու նշան, որոնք ճակատագրական լուրեր կստանան մարտի վերջին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top