Ինչ կարգավիճակով է հարցաքննության հրավիրվել Վահան Բադասյանը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
Քրեական
Օրեր առաջ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Ինչ կարգավիճակով ու ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Վահան Բադասյանը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան, այժմ ՀՀ-ում փաստաբանությամբ զբաղվող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով բացեց ուշագրավ փակագծեր.
-Ըստ էության քրեական վարույթ է նախաձեռնվել Վահան Բադասյանի նկատմամբ։ Նա հրավիրվել է քննչական վարչություն վկայի կարգավիճակով հարցաքննվելու համար։ Սակայն Բադասյանը օգտվելով Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ, հաշվի առնելով, որ ցուցմունքները կարող են օգտագործվել իր դեմ։
-Ովքե՞ր են անցնում վերը նշված գործով, ներգրավվա՞ծ են արդյոք գործին արցախցի այլ նախկին պաշտոնյաններ եւ, ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում նախաձեռնված վարույթը։
-Ո՜չ, իսկ հարցաքննվել է 330 -րդ հոդվածի ՝ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հանցակազմի շուրջ։