Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը «Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուր Մշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմաց Կարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիային Թեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ) Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրը Ոստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից» «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի Վահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ին

Ես մեղավոր չեմ, որ Արգիշտին այստեղ է հիմնադրել Էրեբունին. ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, աշխարհի մի շարք համալսարաններում դասախոսություններով հանդես եկող ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Առաջիններից էիք, որ սխալ տեղեկատվություն նկատեցիք 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի մեջ: Սակայն այդ փաստն այսօր ուզում են քաղաքականացնել: Ի՞նչ կասեք այն մասին, որ մեր երկրում այսօր յուրաքանչյուր խնդիր` լինի գիտական, թե մշակութային, փորձում են քաղաքականացնել, որոնց թվում նաեւ այդ դասագիրքն էր:

— Կարծես թե ամեն ինչ արվում է, որպեսզի դասագրքի վերաբերյալ առողջ գիտական քննարկումները եւս ներկայացնեն քաղաքական շահարկումների համատեքստում: Այսինքն` բնականաբար, կան մարդիկ, ովքեր դասագրքի վերաբերյալ  քննադատությունները կարող են օգտագործել այս կամ այն քաղաքական նպատակով, ինչը ես նորմալ եմ համարում: Դա նորմալ պրակտիկա է: Եթե 7 տարի առաջ էլ լիներ կամ հինգ տարի հետո էլ լինի, կարծում եմ՝ նույն գործընթացն է տեղի ունենալու: Սակայն անընդունելի է, որ դասագրքի հեղինակը եւ մի շարք այլ անձինք փորձում են քննադատությունները  դիտարկել քաղաքական շահարկումների, քաղաքական հետապնդումների համատեքստում: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք այլ արդարանալու միջոց չունեն եւ որպես վահան վերցրել են այս գաղափարախոսությունն ու այն օգտագործում են իրենց նպատակների համար:

— Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են դա անում:

— Նրանք դա անում են թեման շեղելու եւ որպես քաղաքական ներկայացնելու համար: Ընդ որում՝ նաեւ այս դասագրքին անդրադարձել են սիրողական, դիլետանտական մակարդակներով, որից եւ օգտվում են: Նրանք մեկ-երկու այդ օրինակները բերում են եւ ներկայացնում իբր թե պայքարում են խավարամիտ, հետադիմական ուժերի դեմ: Եվ սա որպես ամբողջական պատկեր հրամցնելով՝ փորձում են հասնել իրենց նպատակներին, որն ընդունելի չէ: Եվ նաեւ ցավալի է, որ մեր Հանրային հեռուստաընկերությունը դասագրքի հեղինակին երեք անգամ հրավիրում է եթերի, իսկ դասագրքին անդրադարձած լուրջ գիտնականներ չեն հրավիրվում: Բայց չէ՞ որ դա Հանրային հեռուստաընկերություն է, որը նաեւ գործունեություն է ծավալում մեր հարկերի հիման վրա: Եվ նրա գործելաոճը ենթադրում է անաչառ, բազմակողմանի, բազմաբովանդակ եթեր եւ վերլուծություններ, կարծիքների արտահայտում: Այս պարագայում մի անձի կանչելը եթեր, թույլ է տալիս ենթադրելու, որ կա որոշակի միտում այս դասագիրքը արդարացնելու համար: Եվ նաեւ չի բացառվում, որ այստեղ կան բոլորովին այլ նպատակներ: Այդ դասագրքում ինքս էլ անդրադարձել եմ, որ կան բազմաթիվ դրվագներ, որոնք ոչ միայն կոպիտ սխալներ են, այլ նաեւ ջուր են լցնում թուրքական, ազգայնամոլական պատմագրության ջրաղացին:

— Ճի՞շտ եք համարում, որ հեղինակի կինը լինի իր հեղինակած դասագրքի խմբագիրը:

— Ես դա, բնականաբար, չեմ կարող ճիշտ ընկալել: Արդեն իսկ նման գործելաոճը հարցականի տակ է դնում դասագրքի որակը: Եվ ինչքան էլ մեզ բացատրեն, որ կինը կարող է անաչառ լինել, այդպես չէ: Մեղմ ասած՝ գեղեցիկ չէ, որ դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է: Սա շատ վատ պրակտիկա է, եւ նման գործելաոճերը մեր մեջ պետք է բացառվեն: Եվ երբ դասագրքի հեղինակը խոսում է զավեշտների մասին, ես կարող եմ ասել, որ զավեշտ է այն, որ դասագրքի խմբագիրը իր կինն է: Եվ եթե պարզվի, որ նրա կինը աշխատավարձ է ստացել, ուրեմն՝ կպարզվի, որ դասագրքի հեղինակը եւ իր կինը ընտանքիով ստացել են աշխատավարձ մեր հարկերից, ինչը միանգամայն անընդունելի է:

— Համարձակ քննադատում եք մի դասագիրք, որն ընդունվել է ԿԳՄՍ-ի կողմից: Մտավախություն չկա՞, որ Ձեր խոսքերը կգործեն Ձեր իսկ դեմ, եւ կարող է դա նաեւ անդրադառնալ Ձեր գործունեության վրա:

— Ես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն եմ, որը Հայաստանի ուրարտական ժառանգության, ուրարտագիտության կարեւորագույն կենտրոններից մեկն է: Արգիշտի թագավորն այստեղ է եկել եւ հիմնադրել Էրեբունին: Ես մեղավոր չեմ, որ հիմա մենք պետք է պաշտպանենք մեր ուրարտական ժառանգությունը: Ուրարտուն մեր ինքնության կարեւորագույն մասն է: Սկզբից մեր նկատառումները եղել են Ուրարտուի առումով: Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ասում էր, որ խոշորացույցի տակ իրեն քննում են: Բնականաբար, ես կարծում եմ, որ սա շատ լավ նախադեպ է եւ շատ լավ մշակույթ է բերում, որ այսուհետ մյուս դասագրքերը պետք է քննեն: Պետք է նաեւ մյուս դասագրքերի հեղինակներին եւս խոշորացույցի տակ քննեն: Չի կարելի մեկ հոգով դասագիրք գրել՝ չունենալով բոլոր շրջանների վերաբերյալ նեղ մասնագիտական գիտելիքներ: Չի կարելի հապճեպ ժամանակաշրջանում դասագիրք գրել՝ անձնական ամբիցիաներին տուրք տալու համար: Այս դասագիրքը, իհարկե, պետք է խոտանվի: Դա իմ անձնական կարծիքն է: Ես կարծում եմ, որ գիտնականի կարծիք հայտնելը` ժողովրդավարության կարեւորագույն չափորոշիչներից մեկն է: Եվ ես ինքս չեմ պատրաստվում լինել ձայնազուրկ մտավորական: Եթե ես դարձել եմ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, բացի այդ աշխարհում ինձ ընդունում են որպես ուրարտագետ, դասախոսություններով հանդես եմ եկել աշխարհի մի շարք առաջատար բուհերում, դա ինձ պարտավորեցնում է նման դեպքերում արտահայտել իմ կարծիքը, ինչը շատ կարեւոր է նաեւ ժողովրդավարությունը բարձրացնելու առումով: Ես կարծում եմ՝ նախարարությունը ինքը պետք է պահանջի պատասխանատվություն այդ դասագիրքը խոտանելու համար: Չի բացառվում, որ այս ամենը գուցեեւ նախարարությունում ներկայացրել են այլ կերպ, որ իրենք պայքար են մղում խավարամիտ ուժերի դեմ, որ իրենք նախկինների դեմ են պայքար մղում եւ այլն: Եվ այս ամենը ներկայացրել, հրամցրել են մի կոնտեքստում, ինչն այդպես չէ: Եվ սա նրանց վահանն է: Արդեն 10-ից ավել հայտնի գիտնականներ քննադատել են այս դասագիրքը: Իսկ Պատմության ինստիտուտը, որքան գիտեմ, 30-ից ավել էջ կարծիք է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն: Մի՞թե սրա հետ չպետք է հաշվի նստել: Մի՞թե չպետք է գիտական առողջ քննարկումներ իրականացնել: Թե՞ մենք պետք է միակողմանի որոշումներ իրականացնենք եւ միայն մեկ կողմին լսենք ու բաց թողնենք առողջ գիտական քննարկումները:

— Փորձե՞լ եք դասագրքի հեղինակին՝ Սմբատ Հովհաննիսյանին, գիտական քննարկման հրավիրել:

— Առողջ գիտական քննարկման մեկ անգամ հրավիրել եմ Սմբատ Հովհաննիսյանին: Սիրով հիմա էլ եմ պատրաստ: Եվ լավ կլինի, որ այդ գիտական քննարկմանը ներկա լինեն Հայաստանում պատմական տարբեր շրջաններ ուսումնասիրող հայտնի մասնագետներ: Եթե դա իրականանա, տեսնենք Սմբատ Հովհաննիսյանն այդ տարբեր հարցադրումներին ինչպես կպատասխանի...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода