Փոխարժեք: $ , ,
ԶԱՐՄԱՆՔ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... ԲԱՄԲԱՍԱՆՔ ՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ Մասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ Գևորգյան Մենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ Անդրեասյան Դասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. Դեմոյան Անդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան «Հայաքվեի» տխրահռչակ ավարտը Մաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Հայաստանը սիրում է ականջներով, իսկ ինչո՞վ է մտածում. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Վերլուծություն

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլն առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե գործընթացի բուն կողմերը, թե տարածաշրջանային և գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում:

Մերֆիի հանրահայտ օրենքներից մեկն ասում է, որ, որպես կանոն, ժամանակի 20%-ը ծախսվում է խնդրի 80%-ը լուծելու համար, իսկ ժամանակի մնացած 80%-ը գնում է խնդրի վերջին 20%-ի կարգավորման համար:

Գրեթե բառացի նույն վիճակն է հայ-ադրբեջանական տրեկի վրա. Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է պայմանագրի 70%-ը, և վերջին 30%-ի վրա շահագրգիռ կողմերը սկսել են ծախսել ավելի շատ ժամանակ:

Փորձենք համառոտագրել խնդրով զբաղվող կողմերի դիրքերը տվյալ պահին.

1. Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ այն ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, զիջելով գրեթե բոլոր ազգային շահերի տիրույթում՝ Արցախի կորուստ, ադրբեջանական ագրեսիա, անկլավներ և այլն, կենտրոնացել է 29.800 քկմ-ի և Ռուսաստանին դուրս մղելու գերխնդիրը լուծելու վրա: Նիկոլին խաղաղության պայմանագիրը պետք է ցանկացած գնով, սակայն ոչ թե բուն խաղաղության, այլ իր առջև դրված խնդիրը լուծելու (Ռուսաստանի մասով) և սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

2. Ադրբեջանը բացարձակապես շահագրգիռ չէ ինչ-որ թղթի կտոր ստորագրելու մեջ: Ալիևն առանց այդ էլ ստացել կամ ստանում է իր ուզածը կոմբինացված ճնշումների միջոցով և կարող է իրեն թույլ տալ շռայլ գեոպոլիտիկ շոուներ բեմադրել՝ չգնալով արևմտյան բանակցային հարթակներ, հաճոյանալով Ռուսաստանին, իսկ իրականում հետապնդելով բացառապես սեփական շահը:

3. Ադրբեջանը դժգոհ է արևմտյան՝ անգամ ֆորմալ հայտարարություններից, ի աջակցություն Հայաստանի և Արցախի դեմ իրականացված էթնիկ զտումների «հումանիտար հետևանքների» հիշատակումներից և պահանջում է Արևմուտքից դադարեցնել թեկուզ զուտ ձևական մանյովրները: Արևմուտքը դա անել չի կարող, որովհետև հենց նման, ոչ մի ռեալ ազդեցություն չունեցող, բայց հայերիս ականջի համար հաճելի հայտարարություններն են Ռուսաստանը Հայաստանից դուրս մղելու օպերացիայի հիմնական զենքը: Հայաստանը, ինչպես կինը, սիրում է ականջներով…

4. Սա է պատճառը, որ ԱՄՆ Պետդեպ-ն իր վերջին արձագանքի մեջ խրախուսում է գոնե երկկողմ ձևաչափով եզրափակել բանակցությունները: Այս առաջարկը բխում է հենց նրանց շահերից, որովհետև իրենց հետաքրքրող հիմնական թեման՝ Ռուսաստանի դեմ պայքարը, Նիկոլը երաշխավորել է:

Արդյո՞ք երկկողմ ձևաչափը ձեռնտու է Հայաստանին: Անշուշտ, ո՛չ: Եվ դրա պատճառները նույնպես ջրի երեսին են: Երկկողմի դեպքում բանակցային կարողություններով Նիկոլը և իր դրածոները, ավա՜ղ, զիջում են ադրբեջանցիներին՝ լինելով նաև ջախջախված իշխանությունների ներկայացուցիչներ: Բայց առավել կարևոր է մյուս հանգամանքը. երկկողմ ձևաչափի մեջ բացակայում են միջազգային երաշխիքները, որոնք գոնե ֆորմալ առումով կարող էին զսպաշապիկ լինել Ադրբեջանի իրական ախորժակի համար:

5. Ռուսաստանը, որն անգամ սովորական պայմաններում մեծ սեր չի ունեցել բազմաշերտ և նուրբ դիվանագիտական գործելաոճի նկատմամբ, հիմա, շարունակվող ուկրաինական պատերազմի պարագայում, առավել ևս «զահլա» չունի, և ուժեղացնելով սեփական դիրքերը Հարավային Կովկասի այլ հատվածներում (Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Ադրբեջան), ըստ ամենայնի, հույսը դրել է ռեգիոնում հարցերը Թուրքիայի, ում ազդեցության տակ է ընկնելու Հայաստանն արևմտյան վեկտորի շարունակման պարագայում, և Իրանի հետ Հարավային Կովկասը «на троих», առանց դրսի ուժերի տնօրինելու վրա:

Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը ստանում է նաև զավեշտալի բացատրություններ, ինչպես, օրինակ, «ՀԱՊԿ չգնացի, որ չլեգիտիմացնեմ ադրբեջանական օկուպացիան» բանաձևը: Գուցե Հ1-ի կողմից ուղեղների լվացման զոհ դարձող մի շերտի վրա դա ազդեցություն ունի, բայց քիչ թե շատ բանական շրջանակները, հատկապես՝ դրսում, շատ լավ հասկանում են, որ դա «փրփուր է»: Նախ, Փաշինյանը վերջին շրջանում բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերը, որոնք բացարձակ կապ չունեն անվտանգային հարցերի հետ:

Եվ, ամենակարևորը, Փաշինյանը վաղուց լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ՝ շարունակելով Ալիևի բանակցություններն ադրբեջանական ագրեսիայի ամեն նոր ալիքից հետո՝ սկսած 2021թ. մայիսից առ այսօր:

Ինչպես տեսնում ենք, բոլորը, բացի մեզանից, մտածում են իրենց շահերի մասին: Իսկ մենք շարունակում ենք սիրել ականջներով, բայց այդպես էլ պարզ չէ, թե ինչով ենք մտածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.11.2023թ.


ԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ԲԱՄԲԱՍԱՆՔՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸՄասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայումԻնչու՞ չի կարելի նախօրոք մանկական հագուստ գնելՄենք դեռ չենք կարող միասին ապրել. Զելենսկու կինը պատմել է նախագահի հետ հարաբերությունների մասինԼավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասինՌուս սենատորները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ, հարաբերության սառեցման մասին խոսք չկաՄեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացըԲայրամովը պնդում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»Անի Քրիստին դուստր է ունեցել (լուսանկարներ)«Сердечный привет от Зимзимова». խաբեբան այսպիսին է լինում. ԱԺ-ում միացրեցին Փաշինյանի ելույթըԻ՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելիսՀայկ Կոստանյանը անդրադարձել է ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրերինՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՍպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղՖինլանդիան կսկսի զինամթերք արտադրել Ուկրաինայի համարԺողովրդին դարձրել են թալանի մատերիալ. գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին. ԻսայանՀՀ եւ ԱՀ իշխանությունները դեռ ամիսներ առաջ տեղյակ էին Ադրբեջանի նախապատրաստվող ագրեսիայի մասին, բայց ոչինչ չարեցին այն կանխելու համար. ԲաբուխանյանՀայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներըՇՏԱՊ. Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ ԽաժակյանՎերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ ճանապարհով լուծելու պետությունների միջև բոլոր տարաձայնությունները. ՀԱՊԿ-ի հայտարարությունըԼավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը. ՌԴ ԱԳՆՌազմական համագործակցությունը կշարունակվի․ Հայաստանում Հնդկաստանի դեսպան30 արծաթով ծախված «Հուդային» ու ՔՊ-ականներին 5 րոպե ժամանակ ենք տալիս, որ ներկայանանՏեսել ու լսել եմ անհույս ճիչեր, որոնք կարճ ժամանակ անց սառում էին քարերի արանքում.Տեր Մակար վարդապետ ՀակոբյանՏղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. էջմիածնեցի 15 տարեկան երեխայի հորաքույր (NewDay. am)Ամեն օր գրանցում ենք թույլ երկրաշարժներ մեր տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ում. Ջերմաստիճանի անոմալ բարձրացումը կա՞պ ունի երկաշարժների հետ«Լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման. «Հրապարակ» Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода