ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը «Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուր

Ետխորհրդային տարածքն իբրև փաստարկ ժամանակակից աշխարհաքաղաքական բախումներում

Վերլուծություն

Արամ Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

 

Քաղաքական գործընթացների, հատկապես Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատման որոշ ժամանակակից հետազոտողներ փորձում են մեզ համոզել, որ «ետխորհրդային տարածք» հասկակությունը աստիճանաբար կորցնում է իր երբեմնի իմաստը և դադարում է արդիական լինելուց: Այդ հասկացողության տակ մշտապես նկատի են առնվել նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, որոնք 1991թ., ինչպես ընդունված էր ասել, «ցրվեցին իրենց ազգային բնակարաններում»: Երկար ժամանակ նորանկախ երկրների մեծամասնությունը զգում էր կենսականորեն կարևոր կապերի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը: Միաժամանակ նոր ժամանակները և նոր աշխարհաքաղաքական իրողությունները թելադրում էին նոր պայմաններ և նոր շրջապատում հարմարվելու անհրաժեշտություն: Այսօր մենք՝ ինտեգրման և նոր մերձեցման կողմնակիցներս, նույնականացնում ենք այդ հասկացությունը «ընդհանուր քաղաքակրթական տարածք» հասկացության հետ և ձգտում ենք պահպանել և զարգացնել այն: Սակայն, մերձբալթյան երկրները, Ուկրայինան, Մոլդովան և Վրաստանը չեն ցանկանում իրենց ընդունել որպես այդ տարածքի մաս և ջանքեր են գործադրում եվրոպական ժողովուրդների ընտանիք ընկնելու և գլոբալ Արևմուտքի մաս լինելու համար: Այստեղ մենք չենք քննարկելու այն հարցը, թե որքանով են իրատեսական նրանց ձգտումները, սեփական ապագայի տեսլականները: Դա այլ հետազոտության (նույնպես ոչ պակաս կարևոր) թեմա է: Այժմ մենք ուղղակի կփորձենք վերլուծել այդ հասկացության ուժեղ և թույլ կողմերը, հասկանալու համար կոորդինատների այն համակարգերը, որոնցով կարելի է առաջ գնալ մեր ժամանակների բարդ աշխարհաքաղաքական իրողություններում:

 

Ետխորհրդային տարածքն իբրև Հյուսիսային Եվրասիայի ընդհանուր քաղաքակրթական տարածք

 

2024թ. ԵԱՏՄ-ն կնշի իր ստեղծման տասնամյակը: ԵԱՏՄ ինտեգրացիոն տարածքն ապացուցել է իր արդիականությունը և շարունակում է լինել անդամ երկրների հասարակությունների համար հետաքրքիր և պահանջված: Այսօր՝ տնտեսական ինտեգրման տասը տարվա արդյունքում, շատերն են հարց տալիս՝ իսկ ի՞նչ է լինելու այսուհետև: Արդյոք ինչպիսի՞ն է լինելու այդ գործընթացի հետագա խորացումը և որքանո՞վ են եվրասիական հնգյակի երկրները պատրաստ նման խորացված մոտեցման: Ակնհայտ է, որ տնտեսական օգուտները ստիպում են խոսել եվրասիական ինտեգրման մասին նվազագույնը հարգանքով և առանց քամահրանքի, որով արևմտյան մեծամիտ քաղաքական և փորձագիտական հանրությունը խոսում էր այդ մասին տասը տարի առաջ: Ավելին, եվրասիական ինտեգրացիոն տարածքը սիներգետիկ ներգործություն է հաղորդում Ռուսաստանին և նրա դաշնակիցներին առճակատման, տնտեսական պատերազմների և հակամարտության ժամանակակից մթնոլորտում: Մեծ Եվրասիայի երկրները զգում են այդ սիներգետիկ ներգործությունը և ցանկանում են ունենալ համագործակցության և փոխգործակցության հարաբերություններ եվրասիական կենսունակ տնտեսական օրգանիզմի հետ:

Երբ մենք խոսում ենք եվրասիական ինտեգրացիոն տարածքի ապագայի մասին, չենք կարող նկատի ունենալ միայն ընդհանուր քաղաքական ապագան: Մենք հասկանում ենք, որ առաջինը. Ռուսաստանն ինչպես եղել է, այնպես էլ մնում է ինտեգրացիոն գործընթացի լոկոմոտիվը և նրա գրավչությունն իբրև ազդեցության և ձգողականության կենտրոնի, չի փոքրանում, այլ ընդհակառակը, միայն մեծանում է հսկա տարածաշրջանի երրորդ երկրների մեծամասնության աչքում: Եվ երկրորդ. մենք հասկանում ենք, որ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները, որոնք ունեն Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ, չեն ցանկանում հրաժարվել 90-ական թթ. սկզբին ձեռք բերած ինքնիշխանությունից, շատ թանկ են գնահատում այդ ինքնիշխանությունը և իրենց հասարակությունների զարգացումը տեսնում են այդ ինքնիշխանության զարգացման, խորացման և ամրապնդման մեջ: Հարկ է հասկանալ, որ այդ երկրների մեծ մասը ստացել է իր ինքնիշխանությունը ԽՍՀՄ փլուզումից հետո, դրա կորստից դարեր անց և ժամանակակից աշխարհակարգը թույլ է տալիս իրենց զարգանալ նվաճված (ստացված) ինքնիշխանության հիման վրա: Դրա հետ մեկտեղ կյանքը գործնականում ամեն օր ապացուցում է, որ այդ երկրների կապերը (որոնք նաև ԱՊՀ անդամն են) շատ կարևոր են և ունենեն իրենց հասարակությունների ճնշող մեծամասնության աջակցությունը: Նշված տարածաշրջանների երկրները տարբեր զարգացման ուղիներ են ընտրել և կառուցում են իրենց հարաբերությունները մեծ ու փոքր հարևանների հետ տարբեր հաջողությամբ: Սակայն ընդհանուր պատմական անցյալը, ժամանակակից հաղթանակներն ու զարգացման դժվարություններն այսօր էլ համախմբում են ավագ և, մասամբ, միջին սերունդների ներկայացուցիչներին: Սակայն միաժամանակ ակնհայտ է նաև, որ միջին սերնդի մյուս մասը և գործնականում ամբողջ երիտասարդ սերունդը ընդհանուր պատմական անցյալի զգայական շերտին վերաբերվում են շատ պրագմատիկ, առանց զգացմունքների: Նրանք ուզում են հասկանալ, թե կոորդինատների ի՞նչ համակարգում է ավելի ձեռնտու լինել, և ի՞նչ նոր քաղաքատնտեսական և սոցիալ-մշակութային պայմաններ կարող են ապահովել իրենց լավագույն զարգացումը: Եվ ահա այստեղ հստակ տեսանելի են մի շարք հարցեր, որոնք թելադրում են նոր պատասխաններ գտնելու անհրաժեշտությունը: Այդ հարցերը հանգում են հետևյալին. որքանո՞վ է ժամանակակից Ռուսաստանը պատրաստ մերձեցնել ետխորհրդային տարածքի պետություններին, և ի՞նչ կարող է առաջարկել իր գործընկերներին, որոնք ցանկանում են լիարժեքորեն զարգացնել համագործակցությունն ու փոխգործակցությունը: Երկրորդ հարց. եթե Ռուսաստանյան Կայսրության և Խորհրդային Միության նվաճումներն ակնհայտ են և շարունակում են ունենալ արդի հնչողություն, ապա ինչպիսի՞ նոր համատեղ նվաճումներ կարող են ընկնել ընդհանուր քաղաքակրթական տարածքի ընդհանուր արժեհամակարգի հիմքում: Հարց երրորդ. կարո՞ղ է արդյոք այդ քաղաքակրթական տարածքը լինել այդքան կենսունակ և համախմբող, որպեսզի դիմադրի այլ աշխարհաքաղաքական խաղացողների ճնշմանը (որոնցից յուրաքանչուրն ունի իր անվիճելի և ակնհայտ առավելությունները): Ավելի պարզ ասած, նոր սերունդն ուզում է հասկանալ, հանուն ինչի՞ ենք մենք բարեկամություն անում, ինչու՞ ենք մենք համարվում ընդհանուր անցյալի ժառանգորդներ, և ինչու՞ պետք է մեզ համարենք հենց այդ ընդհանուր ներկայի մասնիկ: Կարծում եմ, որ Մոսկվայում ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում հիմա անցնող «Ռոսիյա» ցուցահանդես-ֆորումը շատ կարևոր և պահանջված միջոցառում է: Այն ճիշտ ժամանակին տրված պատասխաններից է վերը շարադրված հարցերին: Սակայն, ցույց տալով ժամանակակից Ռուսաստանի հնարավորությունը լինելու ձգողականության կենտրոն, անհրաժեշտ է պատասխանել նաև այն հարցին, թե ի՞նչ են ստանալու այդ գործընկերները ընդհանուր քաղաքակրթական համակարգում գտնվելուց:

Եվ այստեղ, կարծում ենք, մենք մոտենում ենք այն ընկալմանը, որ Ռուսաստանի ներսում հանրային բանավեճն իր ապագա տեղի և ժամանակակից աշխարհում իր առաքելության մասին պետք է պատասխանի հենց վերոհիշյալ հարցերին: Կրկին, ավելի պարզ ասած, Ռուսաստանի շուրջ գտնվող գործընկերները ցանկանում են հասկանալ, ինչո՞վ կարող է կիսվել իրենց հետ ժամանակակից Ռուսաստանը մի քանի դարի ընթացքում կառուցված ընդհանուր քաղաքակրթական տարածքը պահպանելու և զարգացնելու ձգտման մեջ: Պետք է հասկանալ, որ դա ոչ թե պարզունակ առևտրի առարկա է, այլ խորքային ցանկություն իմաստավորելու սեփական պատկանելոիությունը մի քաղաքակրթության, որը հնարավորություն կտա արժանապատվորեն ապրելու և զարգանալու համար ժամանակակից աշխարհակարգում:

 

Հայաստանը և ընդհանուր քաղաքակրթական տարածքը

 

Նախկին ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանում չէին դադարում վեճերն այն մասին, թե ո՞ր քաղաքակրթությանն է պատկանում մեր փոքրիկ երկիրը: Լինելով ետխորհրդային տարածքի և մեծ Մերձավոր Արևելքի (դա արևմտյան եզր է) միջև, Հայաստանում տաք-տաք վիճաբանում էին: Առաջինները կարծում էին, որ Հայաստանը պարզապես Ռուսական աշխարհի մաս է, մյուսները պնդում էին, որ Հայաստանը առաջավորասիական ենթաքաղաքակրթություն է, իսկ երրորդները համոզված էին, որ Հայաստանը փոքր, ինքնաբավ քաղաքակրթություն է: Այդ երրորդները հիմնվում էին այն պարզ ճշմարտության վրա, որ Հայաստանի Հանրապետությունը (պատմական Արևելյան կամ Ռուսական Հայաստանը) ոչ թե Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իրանի հեռավոր գավառն է, այլ ինքնատիպ մշակույթ է և համաշխարհային հայության կենտրոն: Եվ որպես նման կենտրոն այն մի խաչմերուկ է, որտեղ հատվում են ռուսական, եվրոպական, ամերիկյան, մերձավորարևելյան մշակույթները, որի կրողն են այսօրվա Հայաստանի բնակիչները: Բայց եթե նույնիսկ դա այդպես է (իսկ այստեղ մենք անիմաստ ենք համարում այդ մասին վիճելը) միևնույն է, Հայաստանն ընտրություն ունի՝ լինել եվրասիական մշակույթի մաս որպես ժառանգորդ ետխորհրդային իրականության կամ դառնալ հարևան Թուրքիայի՝ սկզբում տնտեսական, իսկ հետո նաև քաղաքական ու մշակութային ազդեցության գոտի:

Այն մթնոլորտում, երբ Ռուսաստանը մերձենում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին և ցանկանում է գրավիչ լինել կենտրոնաասիական պետությունների համար, Հայաստանն ունի բացառիկ խնդիր՝ պահպանել ինքնիշխանությունը և զարգացման հնարավորությունը տարածաշրջանային մեծ ու փոքր խաղացողների ազդեցությունների բոլոր վեկտորների ներդաշնակեցման բարդ արդյունքում: Ինչ-որ մեկը կարողէ ասել, որ դա ի սկզբանե անհնար է և նման ընտրության առջև փոքրիկ երկիրն իր համեստ հնարավորություններով ուղղակի չի կարող դիմակայել:

Սակայն մենք կարծում ենք, որ ժամանակակից աշխարհակարգը պատրաստ է հանդուրժել փոքր երկրների ինքնիշխանությունների իրականությունը պայմանով, որ նրանք կարողանում են զուգակցել և համատեղել հարևան մեծ պետությունների շահերը: Հենց այստեղ մենք համոզված ասում ենք, որ, լինելով Ռուսաստանի դաշնակիցը քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար զարգացման գործընթացում, Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների հետ փոխշահավետ հարաբերություններ պահպանող և զարգացնող երկիր, ունենալով թափանցիկ, քայքայման սպառնալիք չառաջացնող, այլ իր դեմքը պահպանել ձգտող պետություն Հայաստանը կարող է ունենալ ապագա և այս նոր իրողություններում: Պարզ է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի տեղավորվի արևելյան սլավոնների և թյուրքական ժողովուրդների գլոբալ դաշինքի մեջ: Չէ՞ որ հենց դա է եվրասիականության գաղափարն ու ընդհանուր տարածքը: Եվ հատակապես ետխորհրդային տարածքին նման պատկանելիությունն է լավագույն ձևով մեզ տալիս այդ իրավունքը: Այդ իրավունքից այսօր կարող է օգտվել Հայաստանը և հենց այդ ջանքերի արդյունքում է, որ աշխարհի հայերը գնահատելու են մեր երկրի քաղաքական առաջնորդներին:

Այսպիսով, խորհելով «ետխորհրդային տարածք» հասկացության կենսունակության և արդիականության վերաբերյալ մենք եզրակացնում ենք, որ այն արժանի է համախմբել ժամանակակից Հյուսիսային Եվրասիայի ժողովուրդներին, շարունակելով կատարել նաև ընդհանուր քաղաքակրթական տարածքի գործառույթ: Եվրասիական ինտեգրումը պետք է ուղղված լինի ապացուցելու ինտեգրացիոն տարածքի այսօրվա և վաղվա քաղաքացիներին իր ունակությունը՝ գեներացնել գաղափարներ ընդհանուր ապագայի համար և ստեղծել նոր արժեքներ, որոնց հարգանքով և նրբանկատորեն կվերաբերվեն մեր երկրների սերունդները: Այն, որ մեր ընդհանուր տարածքի ինտելեկտուալները գնալով ավելի ու ավելի շատ են ձևակերպում հարցեր, թե ինչպե՞ս համադրել նման տարբեր, բայց նման մտերիմ մեր ազգերի շահերն ու ակնկալիքը, խոսում է այն մասին, որ ներ գաղափարների և մոտեցումների փնտրտուքը սկսված է: Ընդհանուր քաղաքակրթական տարածքի քաղաքական ղեկավարությունները պետք է ի վիճակի լինեն առաջնորդելու և առաջ մղելու այդ փնտրտուքը, նրան հաղորդելով բավարար ուժ և արժանապատիվ ուղղվածություն: Մենք շարունակում ենք կարծել, որ մեր այս ընդհանուր տարածքի բնակչության մեծամասնությունը սպասում է նման կառուցողական քայլերի:

 

 



ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода