Iravunk.com | Արցախցի մեր գրչակից եղբայրներին եւ քույրերին բոլորս պետք է ուշադիր եւ օգտակար լինենք. ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան

Արցախցի մեր գրչակից եղբայրներին եւ քույրերին բոլորս պետք է ուշադիր եւ օգտակար լինենք. ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Մշակութային

Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Երբ Արցախը պաշարված էր» գիրքը, որտեղ ընդգրկված են 20 արցախցի գրողների ստեղծագործություններ: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ:

— «Երբ Արցախը պաշարված էր» գրքի մտահղացումն ինչպե՞ս առաջացավ եւ ի՞նչ ճանապարհ անցավ մինչեւ հրատարակվելը:

— Նախապես գիրքը մտադիր էի հրատարակել «Պաշարված Արցախը» վերնագրով: Կապ հաստատեցի մեր Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանի եւ Արցախի գրական միավորման նախագահ Կիմ Գաբրիելյանի հետ, նրանց առաջարկեցի ինձ ուղարկել պաշարված օրերին գրված գրողների ստեղծագործությունները: Ժողովածուի մեջ ամփոփված են 10 ամիս պաշարված Արցախի գրողների ստեղծագործությունները: Մինչ գիրքը պատրաստվում էր տպագրության՝ Արցախում տեղի ունեցան ռմբակոծություններ, սպանություններ եւ բռնի տեղահանում: Այսօր իմ սիրելի Արցախի գրողները Հակարի կամուրջն անցել են ու տեղավորվել Հայաստանում: Եվ «Պաշարված Արցախ» վերնագիրը վերածվեց «Երբ Արցախը պաշարված էր»: Արդեն մեր գրողները Հայաստանում են, եւ գիրքը հրատարակվեց: Ի վերջո, նպատակս էր հրատարակել պաշարման ժամանակ արցախցի գրողների գրած գործերը, որը նաեւ պատմական փաստարկ էր: Ցավով պետք է ավելացնեմ, որ այդ պաշարման ժամանակ Արցախի գրողների միության երկարամյա նախագահ, հրաշալի գրող, կազմակերպիչ Վարդան Հակոբյանի սիրտը չդիմացավ` հեռացավ կյանքից: Եվ Վարդան Հակոբյանի ստեղծագործություններով էլ բացվում է գիրքը:

Գիրքը թարգմանվելո՞ւ է այլ լեզուներով, որպեսզի աշխարհը կարդա եւ տեղեկանա այն ամենի մասին, ինչ կատարվել է Արցախում:

— Իհարկե, մի մասը արդեն տրված է թարգմանության: Ռուսերեն է թարգմանվելու, որոնք նաեւ կտպագրենք մեր «Литературная Армения» ամսագրում, որպեսզի մարդիկ կարդան եւ իմանան, թե Արցախում ինչ վիճակում են ապրել մեր հայրենակիցները: Պաշարման ժամանակ Արցախում ապրած նրանց օրերը նման էր գերմանական գերությանը` սովամահություն, դեղորայքի պակաս, ռմբակոծություն, ծանր հոգեբանական վիճակ եւ այլն: Եվ, փաստորեն, այս գիրքը հրատարկելու իմ հիմնական կռվանն այն էր, որ սա իրողություն է, թե ինչ վիճակում են եղել մարդիկ, երբ պաշարված էր Արցախը: Ալիեւի օգնականը եւ այլ գիշատիչ փորձագետներ, որ ասում են` անհասկանալի է, թե արցախցիներն ինչու փախան Արցախից, ուղղակի, ստում են եւ վկա են բերում ՄԱԿ-ի` իրենց կողմից բերված առաջին ներկայացուցիչներին: Սա մի այնպիսի լկտի արտահայտություն է, որը մարդուն կարող է խենթացնել:

Պարոն Միլիտոնյան, մոտավորապես որքա՞ն գրողներ են Արցախից տեղահանվել:

— Արցախի գրողների միության 40-ից ավել գրողներ տեղահանվել եւ բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր շրջաններում: Նրանք երկար ժամանակ իրար չէին տեսել: Եվ, փաստորեն, գրքի ներկայացումը եղավ առանցք, որ գան իրար տեսնեն, հաղորդակցվեն միմյանց հետ, ինչպես սովոր էին հանդիպելու Արցախում: Իհարկե, այդ հանդիպման ժամանակ մենք նաեւ աշխարհին ուղերձներ հղեցինք՝ ճանաչելու Արցախի պաշարման իրական պատկերը: Միջազգային քաղաքական եւ այլ ուժերը այդ օրերին քար լռություն էին պահպանում, եղան նաեւ անարդյունք կոչեր: Արցախը ռմբակոծվում էր, միջնորդություն չկար կանխելու այդ արհավիրքը: Եվ Արցախը դեմ հանդիման ելավ աշխարհի սառը անտարբերությանը: Մինչդեռ մենք մեր գիտակցության մեջ ներարկել էինք շատ փափուկ, ռոմանտիկ, մեզ հաճելի գաղափարներ, թե՝ բա աշխարն ինչ կասի: Իսկ «աշխարհ» ասելով՝ չգիտենք, թե ինչ է աշխարհը: Աշխարհը ուժեղներինն է: Իրենք են կառավարում: Եվ այդ ուժեղները եթե կարողանան ինչ-որ բան կանխել, կկանխեն: Եթե ոչ` չեն կանխի: Մնացածը ուղղակի նրանց նվագի տակ պարողներ են: Երբ Արցախը պաշարված էր, թշնամու նվագի տակ պարողներ շատ եղան: Այդ իմաստով մեր գիտակցությունն էլ պետք է կարծրացնենք, պնդացնենք իմաստությամբ ու ճանաչելիությամբ: Դարերով ապրելով միմյանց հետ՝ լավ չենք ճանաչել ոչ ինքներս մեզ, ոչ հարեւան ժողովուրդներին: Այս ամենը եղավ, որպեսզի ճիշտ ընկալենք: Մենք մեզ համար ինչ-որ բաներ էինք հորինել` մեր արդարությունը, բարությունը, մենք ուժեղ ժողովուրդ ենք, մենք քրիստոնյա ենք... Իսկ այս ամենը ուժեղների համար նշանակություն չունի: Գիշատիչ երկրների համար նույնիսկ ծիծաղելի է, զավեշտ է: Քանի իրենք ուժ ունեն` գրավելու են: Մենք պետք է կարողանանք դիվանագիտական, քաղաքական մեր ուժով մեզ պաշտպանել: Այսօր մենք ավելի սթափվելու, լրջանալու, հավաքվելու, չարենցյան խորհրդի` միասնության կարիքն ունենք:

Ինչ եք կարծում, այսօր շատերը հասկանո՞ւմ են չարենցյան միասնության խորհրդի իմաստը:

— Ցավոք սրտի, մենք բառերը լավ չենք հասկանում եւ չենք պատկերացնում ինչ է միասնությունը: Միասնություն անվան տակ ամեն խումբ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն մտածում է, որ իրեն միանան, իր ասածը կրկնեն: Ահա, թե շատերի գիտակցության մեջ «միասնություն» բառն ինչ է նշանակում: Այնինչ Չարենցը այնքան մեծ էր, որ այդ ամենն ընդգրկելով, ասում էր` եղբայրնե՛ր, իրար հետ կարողացեք աշխատել, հանդուրժել, ճանաչել իրար: Եվ թող միասնության ուժը լինի մեր մեջ դիմադրողականության, պայքարի, անվտանգության հիմքը: Գեղարվեստն իր մեջ այդպիսի ուղերձներ ունի, իսկ քաղաքական շատ դեմքեր մտածում են, որ գեղարվեստը պետք է ծառայի իրենց եւ ասի այն, ինչ իրենք են մտածում: Իրենք չեն դատում, որ գրողը` հավաքական մի երեւույթ է... Ինքն ունի իր հանրահաշիվը, իր աստղաբաշխությունը: Իսկ շատերը գրողին ուղղակի միջնորդ, տեր, ծառա են պատկերացնում: Սակայն, ցավոք սրտի, կլինեն այնպիսի մտավորականներ էլ, որոնց հաճելի կլինի ծառայել որոշակի ուժերի: Քավ լիցի, ամեն մարդ ազատ է իր որոշման մեջ: Ես երբեք չեմ եղել այն մարդը, որ այլոց (լինի ընկեր, ծանոթ, թե ՀԳՄ անդամ) բացատրեմ, թե ինչպես պետք է գրի, ինչ պետք է անի: Ամեն գրող ինքն է որոշում իր անելիքը: Եվ ինքն էլ իր արածի համար ընթերցողի, պատմության առջեւ պատասխանատու է:

— Վերջին ժամանակաշրջանում թիրախավորվում են հատկապես գրողները: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այո, չգիտես ինչու, միշտ թիրախում հայտնվում են գրողները: Մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ թույլ չտանք, որ մտավորականությանը, արվեստի բնագավառի մարդկանց վարկաբեկեն: Շատերը չեն հասկանում, որ այդ բնագավառից լինելու են մի քանի հոգի, որ մնալու են պատմության մեջ: Իսկ այն ուժերը, որոնք փորձում են վարկաբեկել որեւէ մեկին, երեւի, մի քանի տարի հետո չեն էլ հիշվի: Շատ քաղաքական ուժեր՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, իրենք պետք է իրենց ծրագրերով առաջարկեն գործունեության ընթացք, նպատակ եւ իրենք իրենցից պահանջեն: Գրողը պետք է պահանջի իրենցից, ոչ թե նրանք պիտի գրողից պահանջեն: Այս վիճակը մենք պետք է ընկալենք, հասկանանք եւ այդպիսի մտածողներին ասենք` գնա Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Գրիգոր Զոհրապ, Գուրգեն Մահարի, Հրանտ Մաթեւոսյան եւ մյուս մեծերին կարդա եւ ժամանակակից հայտնի գրողների կարդա, նոր հասկացի` ինչ բան է գրողը: Թեպետ ժամանակին հենց իմ թվարկած գրողները բոլորն էլ քարկոծվել են, եւ նրանց նույնիսկ չեն էլ լսել: Ուրեմն՝ մենք գրողին, գրողի ձեռագիրը պաշտպանելու, այդ ձեռագրով մեր երկրի վիճակը, երկրի ներկան ու ապագայի տեսիլքները պաշտպանելու համար ենք: Այդ իմաստով այս գիրքը ես համարում եմ այս ժամանակվա մեջ աշխարհին ցույց տալու մի ճշգրիտ փաստարկում:

–ՀԳՄ–ն աջակցե՞լ եւ աջակցո՞ւմ է արցախցի գրողներին:

— Գարնանը, երբ Արցախը պաշարված էր, արցախցի հայտնի գրող Կիմ Գաբրիելյանի հետ հրատարակեցինք արցախցի 7 գրողի գրքերը: Հուլիսի 4-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ Արցախի գրողների` Արիս Արսենի, Ռոբերտ Եսայանի, Մարտիրոս Ոբնեցու, Անահիտ Քոչարյանի, Զինաիդայի, Ժաննա Բեգլարյանի եւ Դավիթ Միքայելյանի գրքերի ներկայացումը: Մեր գրական կազմակերպությունը օժանդակել եւ օժանդակելու է արցախցի գրողներին մեր ստեղծագործական հնարավորության սահմաններում, որպեսզի նրանք դեպրեսիաներից մի քիչ կարողանան ձերբազատվել: Փորձում ենք նաեւ հրատարակման հարցերում օգտակար լինել: Մեր ՀԳՄ–ի կլոր սրահը տրվելու է արցախցի գրողներին՝ միջոցառումների, հանդիպումների եւ քննարկումների համար: Գրողների հետ հիմնականում հոգեբանական աշխատանք էլ պետք է տարվի: Ինչ մենք կարող ենք անել, պետք է անենք: ԿԳՄՍ նախարարությունում մոտ 20 գրական գործի հրատարակման դրամաշնորհային ծրագիր կա` թարգմանություն եւ գեղարվեստական գործի հրատարակության համար նախատեսված: Նամակով պատրաստվում ենք դիմելու ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանին, որպեսզի մեր դրամաշնորհն ընդլայնվի, որովհետեւ 40-ից ավել Արցախի գրողների միության անդամներ այստեղ են, որպեսզի նրանք էլ կարողանան մասնակցել դրամաշնորհին: Հուսով եմ՝ արցախցի գրողների համար նրանց կողմից որոշակի վերաբերմունք կլինի եւ կընդլայնվի, որպեսզի նրանց գործերն էլ հրատարակենք: Ժամանակին, երբ կար պետական աջակցություն ժամանակակից գեղարվեստական գրականությանը, այդ ծրագիրը մենք փոխանցել էինք նաեւ Արցախի գրողներին: Եվ այնտեղ Մշակույթի նախարարությունն առանձին ծրագիր էր կազմել, ու որոշակի դրամաշնորհ, աջակցություն Արցախի գրողները ստանում էին: Հիմա նրանք եկել են այստեղ եւ, փաստորեն, զրկվել են պետական աջակցությունից: Կարծում եմ՝ արցախցի մեր գրչակից եղբայրներին եւ քույրերին բոլորս պետք է ուշադիր եւ օգտակար լինենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода