Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է Շարմազանով Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Իրանը զորքեր կուղարկի Սիրիա. Արախչի Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունը Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik Արմենիա Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

Արցախցիներին տրվող այդ 100 հազար դրամը հավերժ չէ. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Արցախցիների կարգավիճակի հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, արդյո՞ք նրանց պետք է դիտարկել` որպես փախստականների, թե, այդուհանդերձ, նրանք պետք է համարվեն ՀՀ քաղաքացիներ:

— Այս հարցադրումը բավականաչափ նուրբ է, ըստ փաստաթղթերի, այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, դա նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, որի հիմքն է Անկախության մասին հռչակագիրը, ընդ որում` հռչակագրի մեջ նշված է նաեւ, որ Հայաստանը պետք է հետամուտ լինի, ոչ միայն այս հարցով, այլեւ՝ Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Այստեղ քաղաքական մոտեցում կա: Փախստականի կարգավիճակը անժամկետ է, այն դադարեցվում է միայն մի քանի դեպքերում: Եթե դու մեկնել ես երրորդ երկիր եւ այնտեղ ես ապաստան հայցել, եթե ինտեգրվել ես ու ստացել ես ՀՀ քաղաքացիություն, եւ այն հանգամանքները, ինչի պատճառով մեկնել ես՝ արդեն դադարել է գոյություն ունենալ: Դա հիմնականում մարդու հոժար կամքով է տեղի ունենում: Մյուս կողմից ասում են, որ եթե դուք Հայաստանի քաղաքացի չեք, ապա չեք ստանալու թոշակ, նպաստներ, քանի որ օգտվում եք ժամանակավոր ապաստանի տրված հնարավորություններից, գումարի մասով եմ ասում, բայց այդ օժանդակությունը մի քանի ամսով է լինելու: Փախստականը բացի ընտրելուց, ընտրվելուց եւ կուսակցություն հիմնելուց, բոլոր իրավունքներից է օգտվում, ինչ-որ` ՀՀ քաղաքացին, այն է նաեւ սոցիալական ապահովության առումով: Տպավորություն է, որ փորձում են ճնշել, որպեսզի մարդիկ քաղաքացիություն ձեռք բերեն կամ հրաժարվեն Արցախում ունեցած-չունեցածից: Մյուս կողմից` արդյո՞ք իմաստ կար այդպիսի քաշքշուք ստեղծել, եթե հիմնվելով Սահմանադրության վրա` նրանց կարելի էր որպես հենց քաղաքացի ընդունել: Այս գործընթացը բոլորովին անիմաստ է ու ավելորդ  քաշքշուկ է ե՛ւ պետության, ե՛ւ այդ մարդկանց համար:

— Իսկ Արցախից տեղահանվածների բնակարանային հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, ամսական 100 հազար դրամով նրանք կարո՞ղ են այդ հարցին լուծում տալ, եթե, օրինակ, 180 հազար դրամից էժան վարձով բնակարան կոնկրետ Երեւանում չկա:

— Այդ 100 հազարն էլ հավերժ չէ, եւ պետք է հիշել, որ այդ գումարն էլ ինչ-որ չափով գոյանում է նաեւ արտասահմանից ուղարկված միջոցներից, որոնք տրվում են համապատասխան մարմիններին, ովքեր բաշխում են այդ գումարը կարիքավորների միջեւ: Հարցին պետք է հիմնական լուծում տրվի, դրա համար անհրաժեշտ է ուղղակի հայեցակարգ ունենալ: Նախ պետք է պատասխանել այն հարցին` արդյո՞ք Արցախի հարցը փակված է մեզ համար, եթե` ոչ, ապա պետք է այլ ուղիով գնանք: Եթե` այո, ապա` ուրիշ ձեւով: Օրինակ` անհրաժեշտ է ստեղծել վտարանդի կառավարություն, որը միջնորդ կհանդիսանա եւ ներկայացուցիչ, անգամ իշխանությունների, պետական մարմինների ու արցախցիների միջեւ շփումների համար: Ամեն մեկը չի կարող բարձրաստիճան պաշտոնյաների դուռը թակել, պետք է համախմբել այդ մարդկանց, որ չցրվեն աշխարհով մեկ, մյուս առումով նույն նրանց իրավունքները ներկայացնել տարբեր արտասահմանյան պատվիրակների մոտ, ովքեր այցելում են Հայաստան եւ, ինչու ոչ, բանակցություններ վարել, նույն արտասահմանայան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք չեն զլանում ասել, որ Ադրբեջանը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ արտասահմանյան դիտորդների ու խաղաղապահ ուժերի ներկայությամբ, ցանկանան վերադառնալ նախկին բնակավայր, եթե դա հնարավոր լինի:

— Ի դեպ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ստեղծել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» անունով համահայկական միություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման եւ հայ փախստակաների խնդիրների արդարացի ու շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով: Նման միությունները որքանո՞վ կարող են օգտակար լինել արցախահայերի խնդիրների կարգավորման համար:

— Նպատակադրումից է կախված, եթե կոնկրետ նպատակադրում կա, դա մի հարց է, եթե փորձ կա այդ հարցը որոշակի առումով լղոզել, ուրիշ հարց է: Չէ որ ադրբեջանահայ փախստականների կազմակերպություններ արդեն գոյություն ունեն, փորձ ու գիտելիք ունեն: Ի՞նչ կարիք կա ստեղծել ինչ-որ նոր, թվով 400-րդ կազմակերպությունը: Իհարկե, ողջունելի է , որ կազմակերպության ղեկավարը գոնե ֆորմալորեն Ադրբեջանում ծնված մարդ է եւ 90-ականներին է եկել: Չեմ էլ ցանկանում անդրադառնալ անվանմանը, որտեղ բազմաթիվ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ են տրված: Չեմ կարծում, որ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության ներկայացուցիչների, ինչպես ասում են, առաջին շարքում գործունեության մեջ  ներգրավված դեմքերի, որպես շարժման ղեկավար լինելը, կարող է դրական ընկալվել: Դա, աշուշտ, թիրախ է դառնալու ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ ընդդիմության կողմից ու ամբողջությամբ այս հարցում տուժողը դառնալու են ադրբեջանահայ փախստականները, որոնք առանց այդ էլ բավականաչափ տուժել են, որպեսզի ներքաղաքական գզվռտոցում որպես գործիք ներգրավվեն ցանկացած մի քաղաքական ուժի կողմից:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է ՇարմազանովՀարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Իրանը զորքեր կուղարկի Սիրիա. ԱրախչիԵրեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունըԱշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան ԳեղամյանԴեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik ԱրմենիաԵրևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըԱրթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՊատերազմը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգությունը չի վերականգնվել և բնակիչները չեն վերադարձել իրենց տները. Իսրայելի վարչապետՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՀարավային Կորեայի նախագահը, փաստացի, ռազմական հեղաշրջում է իրականացրելԻնչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔՍիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. ԷրդողանՔՊ-ն նիստ է գումարելու. օրակարգում Աղազարյանի հարցն է․ MediaHubՏիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԹանգարան, որը ժառանգել է բարեկամությունԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետԾանրամարտի ԱԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Հերի՛ք է մեր ժողովրդին մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին․ Ալեն ՍիմոնյանԼոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովըՎրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարըԼազոյի 6 հասցեում կռիվ է ընկել. պարզաբանում է Մադլեն ԱսրյանըԹուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էԵս ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկներիՊարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան ՎարդանյանՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ինՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ ԶուրաբիշվիլիինԵթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ ԳրիգորյանՎարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատվածների ցուցակըՈչ ոք պատասխանատվությունից չի փախչի. Վրաստանի վարչապետը՝ ցույցի մասնակիցների մասինԵթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավորՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցըՊատրա՞ստ եք Փաշինյանի SMS-ով հրաժարականի պահանջը կատարել. հարց՝ ԱԺ նախագահին (տեսանյութ)ԱԱ-2025-ի վիճակահանության զամբյուղները հայտնի ենԹուրքիան դժվար ժամանակներ է ապրում, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ. Իրանցի միջազգայնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱզգությամբ հայ բնակչությանը Սիրիայից անվտանգ տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ դեսպանությունԿենթարկվեմ որոշմանը. Հովիկ Աղազարյանն՝ իրեն ֆրակցիայից հեռացնելու մասինՈւր են տանում Նիկոլի «սիրո խոստովանությունները» պաշտոնանկ եղած կադրերի նկատմամբ. Բացառիկ մանրամասներԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվելՓաշինյանն անտակտությունների նոր սեզոն է սկսվելԱղազարանն իրեն թիմից դուրս է դրել, մեզ հետ ճանապարհ չի կարող շարունակել. Ալեն ՍիմոնյանԵթե ​​պատшնդներն ազատ չարձակվեն մինչև 2025-ի հունվարի 20-ը, Մերձավոր Արևելքում դժnխք կսկսվի. ԹրամփՔաղաքապետարանից պահանջել են բունտ անող վարորդները ազատման դիմում գրելԻնքդ քեզ համար ուրիշ հայրենիք երբե՛ք մի փնտրիր. Գյուլնարա ԱլեքսանյանՉեխիայում Վրաստանի դեսպանը վեցերորդ դիվանագետն է, որ հրաժարական է տալիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top