Iravunk.com | Երբ իմունոկանխարգելումը հայտնվում է չար ձեռքերում, այն կարող է ցեղասպանության գործիք դառնալ. Գրիգորյան
Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Երբ իմունոկանխարգելումը հայտնվում է չար ձեռքերում, այն կարող է ցեղասպանության գործիք դառնալ. Գրիգորյան

Ներքաղաքական

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը վերջերս Արմավիրի մարզի Մերձավան համայնքում մասնակցել է «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կենսաքիմիայի լաբորատորիայի բացմանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

— Այս լաբորատորիան կարո՞ղ է ինչ-որ վտանգ պարունակել իր գործունեությամբ, եւ ի՞նչ կապ ունի այստեղ էկոնոմիկայի նախարարությունը:

— Այդ լաբորատորիան վնասատուների դեմ նյութերի փորձաքննության լաբորատորիա է, սա նոր պատմություն չէ, այլ դեռեւս 2010-2011թթ.-ից  այդ լաբորատորիան Մերձավանում վերանորոգվել էր: Չեմ կարող ասել` այսօր այն վտանգ պարունակո՞ւմ է, թե` ոչ: Այսօր մեր երկիրը օկուպացված է օտարերկրյա գործակալների կողմից, մեր երկրում վխտում են օտարերկրյա գործակալներ, եւ անվտանգությունը զրոյի է հավասարվել: Այսինքն` ցանկացած օտարերկրյա ներդրումներով գործող հիմնարկ-ձեռնարկություն, ծառայություն, այս թվում` նաեւ տխրահռչակ, ԱՄՆ-ի կողմից ստեղծված  «ՔԱՐԴ» հիմնադրամը, որը փաստացիորեն տնօրինում է մեր ամբողջ գյուղատնտեսության ոլորտը, ես այդ բոլորը դիտարկում եմ որպես երկակի նշանակության եւ պոտենցիալ վտանգ ներկայացնող ազգային անվտանգությանը: Մենք իրավունք չունենք ստեղծված իրավիճակում` այս հայրենադավներին ու նրանց քաղաքական վեկտորը մեր աչքի առաջ ունենալով` որեւէ մի բարի բան սպասել թե՛ իրենցից, թե՛ իրենց տերերից, թե՛ իրենց տերերի կողմից ստեղծված հիմնարկ-ձեռնարկությունների կողմից:

— Դուք բազմիցս անդրադարձել եք նաեւ կենսաքիմիական լաբորատորիաների գործունեությանը, նշել, որ Հայաստանում կան նման լաբորատորիաների ցանց, որոնք կարող են իրենց գործունեությամբ վտանգ պարունակել, քանի՞ նման լաբորատորիա կա այս պահին մեր երկրում:

— Ըստ մեզ մոտ առկա տվյալների` Հայաստանի տարածքում գործում է լաբորատորիաների ցանց, որը հենց նույն Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերնագրի տակ են գործում: 12 լաբորատորիա կա, որից գլխամասայինը գտնվում է Ավանում, եւս մեկ ղեկավար օֆիս գտնվում է Բժշկական համալսարանի մոտակայքում եւ 9 լաբորատորիա Հայաստանի տարբեր մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ այլն: Ինչ վերաբերում է վտանգներին. ըստ պաշտոնական տվյալների` այդ լաբորատորիաները զբաղվում են վարակիչ հիվանդությունների կանխարգելմամբ եւ իմունոկանխարգելմամբ, բայց մեզ հասանելի, ոչ պաշտոնական տվյալների համաձայն` նաեւ զբաղվում են որոշակի գործողություններով, որոնք 1972թ.-ի կենսաբանական զենքի կուտակումը, տարածումը եւ նման աշխատանքները արգելող կոնվենցիայի խախտմամբ են իրականացվում: Դա անձամբ իմ ու մեր ռուս գործընկերների կարծիքն է: Այդ թվում` անջատվում են տարբեր հարուցիչներ, դրանք, ըստ մեր ունեցած տվյալների, օրենքի խախտումով, տեղափոխվում են երկրորդ, այնուհետեւ՝ երրորդ երկիր: Իրականացվում են նաեւ որոշակի գործողություններ հարուցիչների հետ, որոնք խիստ վտանգավոր են թե՛ այդ գործողությունները կատարողների, եւ թե՛ հանրային առողջության համար: Դրա վառ ապացույցն է 2020-22թթ.-ին տեղի ունեցած անձնակազմի վարակումը, այսպես կոչված, Քովիդ 19-ով: Ամեն դեպքում, այդպես հայտարարել էին, ինչը վկայում է, որ կենսաբանական անվտանգությունն այդ հաստատություններում, որոնք կոչված են ապահովել ազգային, կենսաբանական անվտանգությունը, գտնվում է անբավարար մակարդակի վրա: Դե, իհարկե, անձամբ ես, նման պաշտոնական հայտարարությունների չեմ հավատում, որովհետեւ այնտեղ հակասություններ կան` հաղորդած տեղեկատվության եւ գործողությունների միջեւ, մասնագետը միանգամից այդ անհամատեղությունները կարող է ֆիքսել: Օրինակ, երբ ասում են, որ աղտոտում է տեղի ունեցել լաբորատորիայում, 24 ժամ է պետք ախտահանելու համար, այնինչ բոլորն էլ գիտեն, որ կենսաբանական անվտանգության ու հատուկ վտանգավոր հարուցիչների հետ աշխատող լաբորատորիաներում, երբ կենսաբանական անվտանգության կանոնների խախտում է տեղի ունենում եւ աղտոտվում  է, այդ լաբորատորիան ախտահանել 24 ժամվա ընթացքում, ֆիզիկապես անհնար է: Էլ չեմ ասում, միջազգային բժշկասանիատարական կանոնները, որոնք պահանջում են լաբորատորիան փակել որոշ ժամանակով: Ամեն դեպքում, առ այսօր, նրանց կողմից հաղորդած տվյալները վստահություն չեն ներշնչում, մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ լաբորատոր ցանցը հանդիսանում է ԱՄՆ կենսաբանական անվտանգության, կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի կոմպոնենտ, ինչպես նաեւ ԱՄՆ կենսաբժշկական հետախուզության միավոր այս տարածաշրջանում:

«ՓՖԱՅԶԵՐ» ՆՅՈՒԹԻ ՆԵՐԱՐԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ԹԱՔՑՎԵԼ Է»

— Որո՞նք են այն իրադարձությունները, որոնք կասկածի տեղիք են տվել, կարո՞ղ եք նշել մի քանիսը:

— Այն, որ անցած տարիներին մի շարք դեպքեր են տեղի ունեցել, որոնք շատ կասկածելի էին, դրանք ներառում էին նաեւ բռնկումներ սիբիրախտի, տուլարեմիայի, դրա մասին բազմիցս խոսել եմ, ոչ մի հիմնավոր ապացույց եւ հերքում չի եղել: Վերջերս նաեւ նկատվում է մեր երկրում որոշակի հիվանդություններ, որոնք նախկինում չեն եղել, այդ թվում մոծակներով տարածվող հիվանդություններ: Հայտնվել են մոծակներ, որոնք այս տարածաշրջանի համար էնդեմիկ չեն, որը եւս անուղղակի խոսում է նրա մասին, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ մեր երկրում կենսաբժշկական ոլորտում կատարվում են որոշ փորձեր: Այս լաբորատորիաները չեն հրապարակում իրենց փորձերի արդյունքները, բայց մենք դրանց կարողանում ենք ծանոթանալ միջազգային սիմպոզիումների ժամանակ եւ նրանց տպագրած ժողովածուներից, մենք հասկանում ենք, թե ինչ կարգի աշխատանքներ են տեղի ունենում մեր երկրում: Պաշտոնական տեղեկատվությունն էլ տրվում է կցկտուր: Մի քանի անգամ մեր կոալիցիան վերլուծեց այդ տվյալները եւ ներկայացրեց հանրությանը, թե ինչ տեսակի վտանգներ են ներկայացնում, որից հետո դադարեցրին այդ հրապարակումները, այնուհետեւ՝ ձեւաչափը փոխեցին հրապարակման, հիմա կրկին սկսել են հրապարակել, բայց ոչ սիստեմատիկ: Հրապարակվում է այն ձեւաչափով, որով մաքսիմալ հնարավոր է աղբյուրները եւ գործողությունները կոծկել, բայց դա նրանց չի հաջողվում: Հիշո՞ւմ եք, տխրահռչակ Քովիդի պատմությունը, երբ այդ հիմնարկության աշխատողները ամեն կերպ փորձում էին համոզել բնակչությանը, որպեսզի նրանց ներարկեն այդ նյութը: Այսօր արդեն, պաշտոնական տվյալներ կան, որ օրինակ՝ «Փֆայզեր» նյութի ներարկման հետեւանքով մահերի 80 տոկոսը պարզապես թաքցվել է, դրա մասին պաշտոնական հրապարակումներ կան, այդ թվում` ԱՄՆ-ում:

— Պարոն Գրիգորյան, ինչ-որ փորձարկումնե՞ր էին դրանք:

— Ես չեմ բացառում, որ կարող է նաեւ փորձարում եղած լիներ: Մենք բազմիցս խոսել ենք, որ իմունոկանխարգելումը մեր երկրում հայտնվել է չար եւ սեւ ձեռքերում, իսկ երբ իմունոկանխարգելումը հայտնվում է չար ձեռքերում, այն կարող է ցեղասպանության գործիք դառնալ: Մեկ անգամ եւս շեշտում եմ, որ ես ու իմ գործընկերները սկզբունքորեն դեմ չենք պատվաստումներին, համարում ենք, որ պատվաստումները լավագույն միջոցն են վարակիչ հիվանդություններից խուսափելու համար, բայց երբ այդ միջոցը հայտնվում է հակահայկական, հակապետական, անաստված ձեռքերում, այն կարող է դառնալ ցեղասպանության գործիք: Իմունոկանխարգելման ազգային կենտրոնի եւ Բժշկական համալսարանի մասնագետները, որոնք նայելով իրենց ժողովրդի աչքերին, չգիտեմ, տեղեկացված լինելով կամ տեղեկացված չլինելով, որպես վերջնական ճշմարտություն, ներկայացնում էին, որ անհրաժեշտ է պատվաստվել, այդ մարդկանց գործողությունները, գոնե Քովիդի մասով պետք է քրեաիրավական գնահատական ստանան: Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ նրանց կատարած գործողությունները կարող են որակվել, որպես հանցագործություն մարդկության դեմ, մենք դա կենսաբանական դիվերսիայի համատեքստում ենք դիտարկում: Անկախ նրանից, պատվե՞ր էր, հրահա՞նգ էր, թե ինչ էր, հանցագործությունը մնում  է հանցագործություն: Իմ կարծիքով` այդ ամենը չպետք է մոռացվի, եւ երբ մեր երկիրը ներսից օկուպացված հայրենադավ խմբավորումը վնասազերծվի, այդ բոլոր մասնագետները, բոլորը պետք է ստանան իրենց քրեաիրավական գնահատականը:

— Այսքան տարի բարձրաձայնում եք կենսաքիմիական լաբորատորիաների  վտանգների մասին, պատկան մարմիններից որեւէ արձագանք ստացե՞լ եք:

— Չկա, գոյություն չունի, քանի երկիրը օկուպացված է այս հայրենադավ խմբավորման կողմից եւ իմանալով, թե ով են ու ինչ են այս խմբավորման տերերը, միամտություն կլիներ սպասել, որ նրանք կարող են որեւէ քայլ ձեռնարկել այդ լաբորատորիաների աշխատանքը փակելու ուղղությամբ: Թեեւ արդեն մի շարք զգուշացումներ մեր գործընկեր եւ դաշնակից Ռուսաստանի կողմից եղել են, որոշակի պայմանագրեր են ստորագրվել կենսաբանական անվտանգության ոլորտում, բայց մեր երկիրը շատ մեծ ու արագ քայլերով տանում են դեպի անդունդ: Ինձ թվում է` այսօր մեր երկիրը դե ֆակտո իր սուվերենությունը կորցրած տարածք է, պետականություն գոյություն չունի, եւ այդ պայմաններում օտարերկրյա դրածոներից սպասել, որ նրանք դուրս կգան իրենց տերերի դեմ, միամտություն կլիներ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода