Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը «Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուր Մշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմաց

Հեքիաթներից մինչեւ պատմական իրողություններ. ինչ է սպասվում «Արմմոնո Plus»-ին

Մշակութային

Երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները պատրաստվում են իրենց աշխատանքները ներկայացնել «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնին: «Արմմոնո Plus»-ը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է եւ արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երեւանյան փառատոների շարքում:

«ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

«Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ նշեց, որ արդեն 7-ամյա պատմություն ունեցող եւ տարին երկու անգամ անցկացվող փառատոնի շրջանակներում այս տարի հիմնականում առաջնախաղեր են նախատեսվում։

«Ամեն տարի գրանցում ենք էլ ավելի հետաքրքիր ու արհեստավարժ ներկայացումներ։ Ավելանում է նաեւ մոնոներկայացում ստեղծելու ցանկությունը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ դերասաններին զգալ բեմն ու գրավել հանդիսատեսին, իսկ փորձառու բեմադրիչներին ու դերասաններին` կերտել կերպարներ, որոնք ցանկացել են, սակայն ինչ-որ պատճառով չեն կարողացել իրագործել իրենց թատրոնում: Ասեմ, որ լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաեւ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2024 թվականին», - ընդգծեց Մ. Մխիթարյանը:

Անդրադառնալով փառատոնի ձեռքբերումներին՝ Մարիաննա Մխիթարյանը կարեւորեց փառատոնի միջոցով Հայաստանից դուրս թատերական արվեստը ներկայացնելը։

«Այս տարի ներկայացումներով մասնակցել ենք 8 միջազգային փառատոնի եւ լուրջ հաջողություններ գրանցել», - ուրախությամբ արձանագրեց փառատոնի տնօրենը:

«ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԲԱՑՈՒՄ Է ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՉՔԵՐԸ»

Ի դեպ, «Արմմոնո Plus»-ը կազդարարվի նկարչուհի, հեքիաթասաց ՎԻԿՏՈՐԻԱ ՌԻԵԴՈ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Լինում է, չի լինում» մանկական ինտերակտիվ մոնոներկայացմամբ, որին ներկա կլինեն նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխաներ։ Խոսելով հեքիաթներ պատմելու արվեստի առանձնահատկությունների մասին` Վ. Ռիեդո-Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այն միավորում է մարդկանց։

«Հեքիաթը շատ դրական ու լուսավոր ստեղծագործություն է, եւ հեքիաթների հավաքածուն բացում է մեր բոլորի աչքերը։ Չեմ կարող ասել, թե  ինչի վրա եմ շեշտը դնելու, բայց ուզում եմ ներկայացնել տարբեր երկրների ու ժողովուրդների հեքիաթներ։ Երբ հեքիաթները տեսնում ես ամբողջականության մեջ, նրանց նշանակությունը մեծանում է։ Դա մարդկության իմաստության հոգեբանական արժեքների բյուրեղացված հաղորդումն է ժամանակի մեջ։ Հեքիաթներով փոխանցվում է միայն ամենակարեւորը»,- ասաց «Լինում է, չի լինում»-ի հեղինակը:

Ըստ բանախոսի, փոխվում է ժամանակը, մտածելակերպը, բայց  հեքիաթներով բոլոր ժողովուրդները խոսում եւ հաղորդում են իրենց պատմությունն ու արժեքները՝ փոխանցելով ամենակարեւոր բյուրեղը։ 

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԴԻՏԵԼ «ԱՐՄՄՈՆՈ PLUS»-Ը

Նշենք, որ «Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն «Փոքր» թատրոնում, Համազգային թատրոնում եւ ՀԹԳՄ-ում:

Այսպիսով` Արմեն Քուշկյանի կատարմամբ տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին նվիրված «Համլետի երազները» ներկայացումը, որը բեմադրիչի վերջին աշխատանքն էր։ Ներկա կգտնվի նաեւ պիեսի հեղինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, «Արմմոնո Plus»  փառատոնի հատուկ հյուր Նինա Մազուրը (Գերմանիա)։

Փառատոնի շրջանակներում Համազգային թատրոնը հանդես կգա երկու ներկայացմամբ։ Մասնավորապես` Մերի Մարգարյանի բեմադրությամբ եւ Զառա Հակոբյանի կատարմամբ կներկայացվի «Ես, սիրելի Կապոչկան, նյարդային մարդիկ եւ այլ տեսակետներ» բեմադրություն` Զոշչենկոյի պատմվածքների հիման վրա, իսկ փորձառու դերասանուհիներ՝ Ելենա Վարդանյանը եւ Լիլիա Մուկուչյանը հանդես կգան պատմական իրողություն ենթադրող «Ես Ռասպուտինի դուստրն եմ» եւ «Վարեչկա» ներկայացումներով։

Միջազգային մի շարք փառատոների մասնակից Նվարդ Դուդուկչյանն էլ կներկայացնի «Պարզապես կին» բեմադրությունը, իսկ Գագիկ Մադոյանը՝ «Միաժամանակ» բեմադրությունը։ Փառատոնը կեզրափակի Գալուստ Ներսեսյանի բեմադրությամբ «Քաղաքի աղմուկը» ներկայացումով՝ կրկին Ա․ Քուշկյանի կատարմամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода