Iravunk.com | Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը համատեղ նախագիծ կներկայացնեն
Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում

Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը համատեղ նախագիծ կներկայացնեն

Շոու բիզնես

Starnews.am-ը գրում է․ Մովսես Երեմյան Անի Երանյան զույգի մասին ժամանակին խոսում էին բոլորը, նրանք ամենասիրված աստղային զույգն էին, նրանց յուրաքանչյուր նոր ֆոտոշութ անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով, ցանկացած հարցազրույց մի նոր քննարկման առիթ էր դառնում՝ երբեմն նոր սկանդալի ու քննադատության ալիք բերելով։ Ժամանակին շատերը անգամ հակված էին մտածելու, որ նրանց սիրավեպը պարզապես PR քայլ էր՝ իրենց անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Իհա՛րկե, թե՛ Մովսեսը, թե՛ Անին մի քանի անգամ հերքել են այս խոսակցությունները՝ նշելով՝ իրենց հարաբերություններն անկեղծ են։

Ու չնայած այս հայտարարությանը՝ Մովսեսն ու Անին բաժանվեցին ու այդ հանգամանքը բամբասանքների առիթ դարձավ, շատ էին վարկածները, թե ինչու՞ ամենաներդաշնակ զույգերից մեկը բաժանվեց։ Մովսեսն ու Անին այդպես էլ չխոսեցին իրենց բաժանման հիմնական պատճառի մասին՝ մշտապես խուսափողական պատասխաններ տալով։ Օրինակ՝ Մովսեսը նշել էր, որ երբեք մեկը մեղավոր չի լինում բաժանման համար, դա միշտ երկուսի մեղքով է լինում։ Անին էլ ասել էր՝ Մովսեսից հետո ես երկու անգամ էլ հասցրել եմ չսիրել.

«Կարծում եմ, որ կինն ավելի շուտ է հասունանում, քան տղամարդը: Կարող են կինն ու տղամարդը լինել 20 տարեկան, սակայն իրականում կնոջ մտածելակերպը համապատասխանի 25 տարեկան մարդու մտածելակերպին, իսկ տղամարդունը՝ ոչ ու բացարձակ պետք չէր այդքան շատ տեղեկություն տալ իմ անձնականի մասին Դա միանշանակ սխալ էր: Հիմա այդպես հաստատ չեմ անի: Ես այն մարդն եմ, ով սխալների վրա սովորում է: Կան մարդիկ, որոնք չեն սովորում և շարունակ նույն սխալներն են կրկնում: Ես սովորում եմ: Եվ ես չեմ վախենում ասել, որ սխալվել եմ: Չեմ վախենում ասել՝ կներես, եթե ես եմ մեղավորը: Այդպես է ճիշտ։ Մովսեսից բաժանվելը կտրուկ որոշում էր։ Հաճախ մենք կտրուկ ենք դառնում՝ ելնելով մեր ինքնապաշտպանությունից:
Կարծում եմ՝ ես ժամանակին ավելի շատ էի ինքնապաշտպանվում, քան հիմա ու մի քիչ էլ թքած ունեմ: Ժամանակին այդպես չէր: Իմ կյանքն այնպես է ստացվել, որ 18 տարեկանից նկարահանվում եմ:
Ես հասկացա, իմ կյանքով չեմ ապրում, ինչը լուրջ անդրադառնում է ինձ վրա, ես նեղացնում եմ իմ հոգուն: Որոշեցի ապրել իմ կյանքն այնպես, ինչպես ուզում եմ: Ես դրանով չեմ անում այնպիսի բան, որ այլ մարդկանց վատ լինի, չեմ վիրավորում: Մոսկվան ինձ շատ լավ բան սովորեցրեց՝ սառը լինել: Շատերն ասում են՝ ոնց կարելի է ապրել Մոսկվայի սառը մարդկանց մեջ, բայց իրենք մի շատ լավ գիծ ունեն՝ անկեղծ են, քեզ ոչինչ չեն պարտադրում, իրենք էլ քո առաջ ոչինչ պարտավոր չեն: Ես դա շատ եմ սիրում: Գուցե, Մոսկվայի շնորհիվ ես էլ եմ ավելի սառը դարձել, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի շատ իմ հոգին սիրել, քան թույլ տալ, որ ուրիշներն իրենց լավ զգան: Ինձ լավ չճանաչողները գուցե կարծում են մեծամտացել եմ, բայց ես կարող եմ հակառակն ասել՝ հիմա ավելի հաճախ եմ ժպտում, ավելի ջերմ եմ մարդկանց հետ: Հոգեվիճակս ավելի հանգիստ է, ներսիս գույները շատացել են: Ես գտել եմ ինձ ու կարողանում եմ մենակ երջանիկ լինել: Առաջ այդպես չէր, ես չէի կարողանում մենակ երջանիկ լինել: Եթե մենակ էի մնում, պետք է ընկերներիցս մեկի հետ շփվեի, հետաքրքրություն գտնեի, իսկ հիմա եկել եմ այն կետին, որ կարողանում եմ ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել ու դրանով երջանիկ լինել: երբեմն տեղի եմ տալիս արցունքներին, կարոտին, բայց ընդամենը մի քանի րոպե են տևում: Ես հիմա տեղի եմ տալիս իմ էմոցիաներին, ու դա շատ լավ է, որովհետև ժամանակին ես այդ մասին չէի խոսում, անգամ, երբ մենակ էի լինում, զսպում էի հուզմունքս, որովհետև մտածում էի՝ ես ուժեղ եմ, չպետք է լացեմ: Հիմա հանգիստ թույլ եմ թողնում էմոցիաներս. եթե էս պահին հոգիս ուզում է լացել, պիտի լացի, եթե ուզում է զանգել, ասել՝ մամ, ես քեզ կարոտել եմ, զանգելու է և ասի:
Մենակ ապրելը նաև լավ կողմ ունի. ես սկսեցի ժամանակ տրամադրել ու ավելի լավ ճանաչել ինձ, կյանքի մասին խորհել… ամենակարևոր բանն այն էր, որ գտա ինձ ու ինձ հետ մենակ լինելու լիարժեքությունը: Միշտ եմ տրամադրության մարդ եղել, հիմա՝ ավելի: Կարող է հիմա շատ ուրախ խոսեմ, մեկ էլ մի պահ ահավոր տխրեմ: Բացի այդ ամեն ինչ սկսել է շատ շուտ անհետաքրքիր դառնալ, ձանձրացնել ինձ: Այն ժամանակ կարող է թաքցնեի ձանձրույթս, հիմա չեմ կարողանում: Եթե պիտի մռութներս կախ նստեմ, մարդը զգա, ավելի լավ է անկեղծ լինեմ։ Առաջ հիասթափվում էի, որովհետև չէի սպասում, որ տվյալ մարդը նման բան կանի: Հիմա բոլորից ամեն ինչ սպասում եմ և չեմ հիասթափվում՝ նույնիսկ մտերիմներից։ ես կողքիս ունեմ հարազատ ու սիրելի մարդիկ, որոնց հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, ուղղակի եթե ինչ-որ բան այն չգնա, ես անակնկալի չեմ գա, ինչպես առաջ»,- դեռ տարիներ առաջ ասել էր Անին։

Այնուամենայնիվ, իրենց բաժանումից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Մովսես Երեմյանը նոր ընտրյալ ունի՝ Աննա Սիմոնյանը։ Աննայի մասին խոսելիս պատմել էր, որ ապագա կնոջ հետ ծանոթացել են ընդհանուր ծանոթներից մեկի հարսանեկան արարողության ընթացքում։ Մովսեսի և Աննայի հարսանիքը ևս շատ քննարկվեց, նրանց զույգը նույնպես անմիջապես սիրվեց հանրության կողմից, սակայն չէին դադարում համեմատականները Մովսես-Անի և Մովսես-Աննա զույգերի միջև։ Շատերն էլ սւասում էին, որ Անին ևս ի վերջո ընտանիք կկազմի ու կգտնի իր անձնական երջանկությունը, մինչդեռ դերասանուհին հայտարարում էր. «Ինձ համար երջանկությունն ամուսնանալու մեջ չէ».

«Ես հասկացա, որ երբ անձնական կյանքդ բաց ես պահում, մարդիկ մտնում են նաև այն դաշտ, որը քոնն է, ասում են՝ դե դու հանրային մարդ ես ու սկսում են մտնել այն տեղերը, որտեղ պետք չէ:
դրա համար հասկացա, որ այն, ինչ իմն է, պետք է միայն ինձ պահեմ: Երբ գա պահը, որ մարդիկ պետք է ինչ-որ բան իմանան, մարդիկ կիմանան այդ մասին:
Որպես դերասանուհի՝ մարդիկ տեսնում են կամ չեն տեսնում իմ գործունեությունը, որպես մարդ՝ տեղ կա այնքան, որքան ես եմ թույլ տալիս: Մնացածն իմ կյանքն է, ինչպես կուզեմ, կապրեմ»

Անին Մոսկվա տեղափոխվելու 2 փորձ ունեցավ առաջին անգամ չդիմացավ ու վերադարձավ , քանի որ այդ փուլում նրան Հայաստան կանչող կարևոր բան կար՝ անձնական հարաբերությունները, երբ երկրորդ անգամ Մոսկվա մեկնելու որոշում կայացրեց մեկնեց ու մնաց խոսակցություններ կային, որ այնտեղ դերասանուհուն պահող ամուր հիմք կար՝ կրկին անձնական հարաբերությունները: Անին, սակայն, հերքել էր այս խոսակցությունները։

«Իրականում այդպես չէր: Ես իսկապես հանգստություն էի գտնում Մոսկվայում: Չեք կարող պատկերացնել, թե ինչպես էի հանգստանում ուղղակի մետրո մտնելուց, քաղաքում շրջելուց: Նույնիսկ 1 օր նկարահանում չունենալու դեպքում տոմս էի գնում ու մեկնում Մոսկվա: Երբ արդեն Մոսկվայում էի, կարող էի հանկարծակի տոմս գնել ու մեկնել մի ուրիշ երկիր՝ պայմանավորված իմ տվյալ պահի հոգեվիճակով»։

Ամեն ինչ պարզ էր՝ Անին ու Մովսեսը իրենց հարաբերությունները վաղուց էին ավարտված համարում՝ անկախ պարբերաբար կրկնվող խոսակցություններին։

Ամեն բան կարծես ընթանում էր բնականոն հունով՝ Անին բավականին հաջող կարիերա էր անում՝ մասնավորապես ընդգրկված լինելով վարկանշային «Ֆուլ Հաուս» սիթքոմում և մի շարք հեռուստաս՚րիալներում, որոնց մասին խոսելիս ի դեպ նշել էր.

«Հետաքրքիր է, որ «Աննա» սերիալում ես ընդամենը 2-3 սերիայի համար էի գնացել: Սկզբում կերպարս մատուցողուհի էր, հետո դարձավ քարտուղարուհի, հետո ֆիլմը դարձավ Անիի կերպարի մասին: Ինձ համար կարևորն այն է, որ կերպարս հետաքրքիր լինի, նրանից սովորելու բան ունենամ, նրան տալու բան ունենամ: Ես երկարատև նախագծեր չեմ սիրում, որովհետև սկսում եմ ձանձրանալ, կերպարս տալու բան էլ չի ունենում: Երբևէ իմ ընկերական հարաբերությունները չեն ազդել իմ մասնագիտական առաջխաղացման վրա: Հեռուստադիտողը սիրեց կերպարը, հետաքրքրվեց նրանով, արդյունքում կերտվեց այդ ճանապարհը:
Ես շատ ընկերներ, ծանոթներ ունեմ այս ոլորտում, սակայն երբևէ որևէ մեկը չի կարող ասել, որ ես դիմել եմ իրենց ինձ նկարահանելու համար: Ամեն բան ինքնըստինքյան է եղել, ինձ հրավիրել են, իմ կերպարները եղել են գլխավոր, նախագծերը, որտեղ ես ներգրավված եմ եղել, եղել են ռեյթինգային: Դա ստացվել է բախտի բերմամբ, թե պատահմամբ: Բնականաբար, ես ջանք եմ գործադրել, որ կերպարս լավ ստացվի, նախագիծը հաջողի, բայց իմ աստղը միշտ շողացել է և դա եղել է պատահաբար: Ես երկրորդ կուրսում էի սովորում, երբ առաջին անգամ ստացա «Զգուշացեք փողից» 8 սերիանոց ֆիլմաշարում նկարահանման հրավեր: Այդ ժամանակ խիստ դրված էր ինստիտուտում, որ չպետք է նկարահանվել, չէր կարելի, ու վերջ… Բայց դա իմ որոշումն էր, և ես չեմ փոշմանում իմ որոշման համար: Ցանկացած գործում ամենակարևորը պրակտիկան է: Կարևորագույն որոշումներն իմ կյանքում ես եմ կայացնում: Նկարահանման որոշումը ևս բացառություն չէր: Տարիքը կապ չունի այս պարագայում: Եթե դու անում ես ինչ-որ գործ, դու ուզում ես ճանաչվել, գնահատվել: Ես երբեք չեմ ասել, թե՝ գիտեք, ինձ համար կարևորն ամբողջ օրն աշխատելն է և ճանաչված չլինելը: Յուրաքանչյուր դերասան անում է այդ ամենը ճանաչման համար: Ոչ մի դերասան կամ դերասանուհի չի սիրում չգնահատված և չճանաչված լինել: Իհարկե, կան դերասաններ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են, բայց իրենց դա ճանաչում չի բերել: Եթե նրանց դա դուր է գալիս, ապա ինձ՝ ոչ: Առաջին հերթին՝ ճանաչում, երկրորդ՝ փորձ»։

Իսկ ահա Մովսեսը և կինը հիմնականում միասին էին ներկայանում այս կամ այն նախագծում նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։ Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։ Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։ Մեր հրապարակումից հետո Աննա Սիմոնյանը, կարծես, վերականգնել է սոցիալական իր նախկին ակտիվությունն ու բավականին հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։

Մեր այս սկանդալային բազահայտումից հետո կրկին սրվեցին խոսակցությունները Մովսեսի և Անիի անվան շուրջ, շատերն էին նշում, այն հանգամանքը, որ Մովսեսն ու Աննան բաժանվեցին հենց ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ ընդգծելով Անի Երանյանն էլ է ԱՄՆ-ում գտնվում։

Ու այժմ կրկին Անին անդրադարձ է կատարել իր և Մովսեսի թեմային։ Բանն այն է, որ տարիներ առաջ մեծ էկրաններ բարձրացավ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը՝ Մովսես Երեմյանի և Անի Երանյանի գլխավոր դերակատարմամբ ու անմիջապես սիրվեց և ցուցադրվում է մինչ այժմ։

Անին այսօր որոշել էր հերթական անգամ հարցուպատասխան կազմակերպել ինստագրամյան իր էջում, որտեղ ի թիվս այլ հարցերի պատասխանել էր նաև այս նախագծին վ՚րաբերող հարցերից մեկին։ Հետևորդներից մեկը, մասնավորապես, գրել էր.

«Եթե նկարահանվի «Խաղ իմ կանոններովը» կխաղայիք նորից։ Հարցին պատասխանելով էլ Անին գրել էր.

«Խաղ իմ կանոններովը» արդեն նկարվել է, ինչու է պետք «եթե», «նորից»։

Հիշեցնենք, որ այս ֆիլմը աչքի էր ընկնում բավականին անկեղծ և ջերմ մի շարք տեսարաններով ու հենց այս ֆիլմի շնորհիվ էլ առավել դարձավ հետաքրքրությունը Մովսես-Անի զույգի շուրջ՝ նրանց դարձնեքով ամենաքննարկվող զույգերըց մեկը մինչ այսօր։

 



Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода