Iravunk.com | Ենթադրենք` բոլորը վատն են, ի՞նչ ենք անում, Նիկոլի հետեւից գնում ենք կործանմա՞ն. Արտակ Զաքարյան
Երեւանում «ջրհեղեղ» է Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան Շտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնում Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD

Ենթադրենք` բոլորը վատն են, ի՞նչ ենք անում, Նիկոլի հետեւից գնում ենք կործանմա՞ն. Արտակ Զաքարյան

Տեսանյութեր

ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ գնահատմամբ` օրվա իշխանության արկածախնդիր քաղաքականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ըստ նրա` որքան էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարվում է ամենավատը, բայց, այդուհանդերձ, նույնիսկ այդ փաստաթղթով կարելի էր փրկել իրավիճակը, ինչը տապալեցին իշխանությունները:

— Պարոն Զաքարյան, իսկ ի՞նչ կարող էր անել իշխանությունը Ձեր նշած հայտարարության համատեքստում:

— Նախեւառաջ պահանջատեր լինել գերեվարված անձանց վերադարձնելու հարցում, Բերձորի միջանցքը չհանձնել` ժամանակից շուտ, որովհետեւ դրա մասին խոսք չի եղել, Ռուսաստանի խաղաղապահների մանդատն ամբողջությամբ պարտադրել, հասնել նրան, որպեսզի ճանաչվեր լիարժեք մանդատ նաեւ միջազգային շրջանակներում, ինչը հնարավոր էր: Եվ, իհարկե, նաեւ Արցախի կարգավիճակի խնդիրը պետք էր պահել քաղաքական օրակարգում` նույնիսկ միմյանց հետ  գժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համար, որովհետեւ երեքն էլ ասում էին, որ կարգավիճակի հարցը փակված չէ: Այն, ինչ տեղի ունեցավ, բոլորովին էլ չի փակում Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիրը: Պետք էր դարձնել այն Հայաստանի արտաքին քաղաքականության իրական մաս` դրանով ապահովելով նաեւ ՀՀ անվտանգային բոլոր խնդիրները: Պետք չէր գնալ Պրահա ու հայտարարել, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում` մի տեղ, որտեղ դրա կարիքը ընդհանրապես գոյություն չուներ: Սա պետք էր միայն Արեւմտյան մի քանի երկրներին ու Թուրքային: Նույնիսկ Ադրբեջանը չէր սպասում նման զարգացում: Նրանք լրիվ ուրիշ քաղաքականություն էին պատրաստվում իրականացնել` մտածելով, որ, երեւի, այսքանից հետո ՀՀ իշխանությունները ողջամիտ կլինեն եւ կսկսեն ճիշտ քաղաքականություն վարել: Բայց ընդհակառակը` ավելի պրոադրբեջանական եւ պրոթուրքական քաղաքականություն վարեցին: Էլի շատուշատ հանգամանքներ կան, որոնք կարելի է նշել: Ընդհանրապես, քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ հենց նրա համար է, որպեսզի բարդ իրավիճակներից կարողանա դուրս գալ: Լավ իրավիճակը բարդացնել, ով ասես կարող է, Նիկոլից սկսած ում էլ տանեիք ու դնեինք այնտեղ, կա՛մ ավելի վատ էր լինելու, կա՛մ նույնն էր լինելու, կա՛մ մի քիչ ավելի լավ: Բայց մարդիկ հենց դրա համար են քաղաքականությամբ զբաղվում, պետական ու քաղաքական գործիչներ կոչվում, որ կարողանան բարդ իրավիճակներից դուրս գալ: Մենք բազմիցս ենք ասել, որ նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որն առ այսօր միակն է 44-օրյա պատերազմից հետո, կարելի էր նվազագույն օգուտով կամ գոնե առանց վնասի դուրս գալ: Ավելին` այն դարձնել երկարաժամկետ առումով քաղաքական ուղենիշ, որովհետեւ աշխարհը փոխվում է, շահերը` նույնպես: Բայց Հայաստանը չօգտվեց այդ հնարավորությունից, ինչի հետեւանքով այսօր չկա մի պետություն, որը չասի` Արցախը պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է ասել, որ իրենք էլ կրկնում են, Նիկոլ Փաշինյանը: Հենց սրանով նա ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում դարձրեց ընդհանրապես քաղաքականության տեսանկյունից անհնարին:

— Բայց դրան նախորդել էին Փառուխի դեպքերը, Բերձորի ու Աղավնոյի հանձնումը… Այս դեպքերում եւս ռուս խաղաղապահների քայլերը գոհացուցիչ չէին:

— Իսկ ո՞վ է հանձնել, հանձնվել է ՀՀ եւ Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում: Այդ նույն հայտարարության մեջ գրված է, որ երեք տարվա ընթացքում պետք է ճշգրտել նոր կառուցվող ճանապարհի ընդամենը նախագիծը: Բայց Ադրբեջանն արագ-արագ կառուցել է ճանապարհն ու ասել` դե դուրս եկեք: Այնպես որ, խնդիրն առաջին հերթին ՀՀ թափթփվածության եւ անհեռատեսության մեջ է: Պարզ էր, որ Ադրբեջանը քնած չէ, շարունակելու է իր խնդիրները լուծել, նա գիտեր, որ Արցախի կարգավիճակի հարցը փակ չէ, ինքնորոշման իրավունքը ոչ մեկը չի հանել օրակարգից: Նա արեց իր քայլերը, իսկ որո՞նք էինք քո պատասխան գործողությունները:

— ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասում է, թե` 2020 թվականի պատերազմից հետո ԼՂ-ում անվտանգության երաշխավորը եղել են ռուս խաղաղապահները:

— Բացեք 2021 թվականի ՔՊ-ի նախընտրական ծրագիրը: Այնտեղ մի առանձին ենթաբաժին կա նվիրված Ղարաբաղյան հիմնախնդրին: Ես չեմ ասում, կառավարությունն է ասում, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել` Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Երբ 2021 թվականի ընտրություններից առաջ եւ հետո կարդում էինք իրենց նախընտրական ծրագիրը, ինքներս մեր մեջ մտածում էինք, որ գոնե սրանք ստեղծված իրավիճակին քիչ, թե շատ համարժեք ծրագիրն են գրել: Մենք էլ մոտավորապես կգրեինք այն, ինչ գրված է այդտեղ` մի քիչ ավելի այլ շեշտադրումներով, բայց հիմնական թիրախներն այսպես կլինեին ձեւակերպված: Բայց գրելն այլ է, անելը` այլ: Ու հիմա հարց են տալիս, թե` ո՞վ է ասել, որ մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, էհ, դո՛ւք եք ասել, դո՛ւք եք գրել: Սա նշանակում է, որ Սարգիս Խանդանյանը ձեռք է առնում Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը:

— Իշխանության հետ կապված ամեն ինչ պարզ է, հանրությունն ընդդիմությունից է պահանջում է` վատն է, հանեիք:

— Ենթադրենք չկա ընդդիմություն, բոլորը վատն են, ի՞նչ ենք անում, Նիկոլի հետեւից գնում ենք կործանմա՞ն: Ընդդիմությունը վերջին 3-4 տարիներին անընդհատ առաջարկում է լուծումներ, ցույց է տալիս, որ հաջորդ քայլով հայտնվելու ենք այս կամ այն վիճակում, կորցնելու ենք` սկսած Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերից, որն անմիջապես 2020 թվականի դեկտեմբերին արդեն հանձնվեց: Ինչու սա տեղի ունեցավ, որովհետեւ պետք էր ոչ թե մտնել «բունկերը» եւ հետո դուրս գալ ու ժողովրդի վրեժից խոսել, այլ պետք էր իրավիճակը սթափ գնահատել եւ հասկանալ, թե որտեղից է պետք սկսել: Քո հակառակորդը շարունակում է քո դեմ ագրեսիան բոլոր ֆրոնտներով` ոչ միայն ռազմական, նաեւ քաղաքական, թե հերթով ինչը որտեղից է հարվածելու եւ ինչ է անելու, մինչդեռ մենք ոչինչ չենք անում, հիմա ասում ենք` դե ի՞նչ անեինք: Պառակտված հասարակությունը չի կարող հաջողություն ունենալ: Այսօր հայրը որդու հետ չի խոսում, որովհետեւ հայրը նիկոլական է, տղան` քաղաքական իմաստով նորմալ մարդ: Այս իրավիճակում նիկոլականը չի կարող քաղաքական իմաստով նորմալ մարդ լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Երեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը Ուրոժայնոյեում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода