Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբան ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) «Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)

Լեոնիդ Ռեշետնիկով. Հայ ժողովուրդն արժանի է ավելի լավ ճակատագրի. Պարտությունից հետո գալիս է Հաղթանակը

Վերլուծություն

Հարցազրույց  արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, “Ժառանգություն” հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Լեոնիդ Ռեշետնիկովի հետ։

- Պրն. Ռեշետնիկով, հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում շարունակվում է Դոնբասի և այլ շրջանների ժողովուրդների՝ իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքի համար։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կշարունակվի Արեւմուտքի օգնությունն Ուկրաինային, եւ ե՞րբ նրանք կհասկանան, որ Ռուսաստանը չի կարող պարտվել։

-Նախ պետք է հիշել, որ սա երկկողմանի պատերազմ կամ ռազմական հակամարտություն չէ։ Սա հավաքական Արեւմուտքի պայքարն է Ռուսաստանի հետ Ուկրաինայի դաշտում։ Ո՞րն է Ուկրաինայի դաշտը: Մեզ համար Ուկրաինայի ձախ ափը` ամբողջը, ոչ միայն Դոնբասը, մեր Արցախն է։ Սա մեր տարածքն է։

Բոլշևիկները տվել են այն ինչ-որ հորինված ուկրաինացիների, հետո՝ Արևմուտքին։ Մենք պայքարում ենք նրա համար։ Մենք վերամիավորման կողմնակից ենք, ուզում ենք վերամիավորել մեր պատմական հողերը, որոնք 100 տարի առաջ անվերապահորեն Ռուսական կայսրության մաս էին կազմում, իսկ հետո անջատվեցին անկախ հանրապետության քողի տակ։ Եվ հետևաբար` սա է հիմնական նպատակը:  Իսկ Արևմուտքի հիմնական նպատակն է օգտագործել այս տարածքը Ռուսաստանին հզոր հարված հասցնելու և այն դուրս բերելու այն երկրների շրջանակներից, որոնք մենք անվանում ենք առաջատար կամ համաշխարհային քաղաքականության ձևավորմանը մասնակցող:

Այս ամենը կավարտվի այն ժամանակ, երբ Արևմուտքը պարտություն կրի Ուկրաինայի դաշտերում` մեր պատմական հողի վրա։ Մենք ցանկանում ենք պահպանել այն։ Մենք չենք ուզում այն հանձնել Արեւմուտքին։ Ամեն ինչ սկսվեց, երբ պարզ դարձավ, որ այլոք են տիրանում այս հողին, եւ Մայդանից հետո դա արդեն բացահայտ էր: Տերերը` Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Լոնդոնը և նրանց խամաճիկները։ Պարզ էր, որ մենք կարող ենք հավերժ կամ երկար ժամանակով կորցնել մեր պատմական տարածքը։ Դա նրանից չէ, որ ես պատմաբան եմ, ես պարզապես ծնունդով այնտեղից եմ: Դա մեզ համար միշտ եղել է ռուսական հող։

- Ռու՞ս բնակչություն է այնտեղ։

- Բնակչությունն ամբողջը մերոնք էին, բայց նրանց ձեւափոխում են։ Շատերը հեռացել են։ Գնացել են Ռուսաստան։ Նրանք սկսել են հեռանալ 1991թ.-ից հետո: Իսկ 2014-ից հետո գրեթե երկու միլիոն հեռացան այնտեղից, չցանկացան ապրել այդ հողի վրա, որը դավաճանում է իրենց նախնիների ուխտերին, փառավոր պատմությանը։

Բոլոր քաղաքները, ճանապարհները կառուցվել են ռուս ժողովրդի կողմից։ Ուստի` հիմա քաղաքակրթական պայքար է գնում։ Արևմուտքը մեզ հետ կռվում է որպես մի երկրի, որը փորձում է վերադառնալ քաղաքակրթական այն դիրքին, որը Ռուսական կայսրությունը զբաղեցնում էր հեղափոխությունից առաջ։  Ռուսական կայսրությունը շատ ժողովուրդների ընդգրկեց իր կազմի մեջ, քանի որ նրանք զգում էին, որ սա պարզապես երկիր չէ։ Սա մի ամբողջ քրիստոնեական քաղաքակրթություն է, ինչպես Բյուզանդիան։

Եվ Արեւմուտքը դա շատ հստակ հասկացել է։ Դեռեւս տաս ու կես տասնամյակ առաջ նրանք հասկացան, որ Ռուսաստանը ներկայիս նախագահի ղեկավարությամբ փորձում է ինչ-որ չափով վերադառնալ իր քաղաքակրթական դիրքին։ Վերջերս «Վալդայ» ակումբում Վլադիմիր Պուտինն ասաց. «Մենք երկիր չենք: Մենք, ի վերջո, քաղաքակրթություն ենք։ Սա Արևմուտք կամ Արևելք չէ ։ Սա` առանձին քրիստոնեական, ուղղափառ քաղաքակրթություն է, որը կոչվում է Ռուսաստան: Մենք ոչ Ասիա ենք, ոչ Եվրոպա». Իսկ հայերը ովքե՞ր են. նույնպես առանձին քաղաքակրթություն:

 Հավաքական Արեւմուտքի պայքարում Ռուսաստանի դեմ հաղթանակը պետք է մերը լինի: Աշխարհը չի վերջանում, կյանքը շարունակվում է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հաղթելու է: Հիմա ճակատում իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Ռուսաստանը ակտիվ պաշտպանությունից մի շարք շրջաններում անցել է նախահարձակման։

Հատուկ ռազմական գործողությունը պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատել իրավիճակը և հասկացել, որ հետաձգելն ու արագ որոշումներ չկայացնելը կհանգեցնի նրան, որ նախաձեռնությունն ամբողջությամբ կլինի Արևմուտքի կողմից, և նրանք արագորեն կգործադրեն անհրաժեշտ գործողությունները Ռուսաստանին մասնատելու, փլուզելու և հարվածելու համար։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ այս պայքարի արդյունքում սկսվեց ամբողջ աշխարհի վերաֆորմատավորման գործընթացը։

-Հիմա Արեւմուտքը մտածում է, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից։

- Թե ինչպե՞ս դուրս գալ, մեր նախագահը Չինաստանի ղեկավարի հետ բանակցությունների ժամանակ հայտարարեց համաշխարհային քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Եվ դրանք մեկնարկեցին շատ բարդ գործընթացներով։ Սա, ի դեպ, նաեւ Հայաստանն է, Արցախն է։ Իսրայելն է։ Մեկը մյուսին սկսեցին հետեւել:

-Ի դեպ, Իսրայելի մասով. հոկտեմբերի 7-ին սկսվեցին ռազմական գործողությունները։ Համասը հարձակվեց Իսրայել պետության վրա, երկու կողմից էլ զոհեր են եղել: Սա, իհարկե, շատ ցավալի է, բայց առաջանում է հետևյալ հարցը. որքանո՞վ է այս ամենը փոխկապակցված Ուկրաինայում, աշխարհի այլ տարածաշրջաններում տեղի ունեցող գործողությունների և Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցած ողբերգության հետ։

-Դե, իհարկե, փոխկապակցված է։ Աշխարհի շատ երկրներ, շատ պետություններ տեսան Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող բախումը և հասկացան, որ համաշխարհային համակարգի փոփոխության գործընթացը սկսվել է։ Եվ նրանք որոշեցին գործել իրենց շահերից ելնելով։ Թուրքիան եւ Ադրբեջանն էլ իրենց շահերից են գործում:

Համասը, արաբական ուժերի աջակցությամբ, նույնպես որոշեց գործել հիմա. եկել է պահը: Չինաստան, Ուկրաինա, Իսրայել, Հայաստան, Աֆրիկա (գործընթացներ են ընթանում նաև Աֆրիկայում)։ Աֆրիկյան որոշ երկրներ դա տեսան. ժամանակն է: Եկել է պահը, պետք է կողմնորոշվեն։ Եվ այսպես աննկատ, Չինաստանը կգրավի Թայվանը, և մենք չենք էլ նկատի, թե ինչպես է դա տեղի կունենա։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այդ ամենը փոխկապակցված է, որովհետեւ համաշխարհային քաղաքականության մեջ խոր գործընթացներ են սկսվել։

Բոլոր այն երկրները, որոնք խնդիրներ ունեին, իսկ խնդիրներ ունեն գրեթե բոլորն էլ ՝ տարածքային, տնտեսական, մեկնարկ տվեցին շարժումը։ Առաջին շարքերում առայժմ նրանք են, ովքեր շատ երկար պատրաստվել ու սպասել են այս պահին։

- Պրն. Ռեշետնիկով, վերադառնանք Լեռնային Ղարաբաղի խնդրին: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված եղավ ամբողջությամբ լքել Արցախը։ Այսօր այնտեղ երեւի մի երկու տասնյակ հայ է մնացել։ Հայաստանը մի քանի անգամ դիմել է ՄԱԿ-ին տասնամսյա շրջափակման ժամանակ, երբ մարդիկ ուղղակի թերսնված էին, սնունդ չկար, բայց ՄԱԿ-ի առաքելությունը չէր շտապում գնալ Արցախ։ Իսկ երբ այնտեղ այլեւս բնակչություն չկա, հանկարծ ՄԱԿ-ի առաքելությունն այնտեղ է գալիս ու դրական գնահատական ​​տալիս՝ այսինքն՝ առանձնահատուկ բան չի եղել, ամեն ինչ լավ է։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս ամենը։ Այստեղ կա՞ ԱՄՆ-ի ազդեցությունը։ Թե՞ ՄԱԿ-ը կորցրել է աշխարհի տարբեր ծայրերում առկա խնդիրները լուծելու կարողությունը:

— Սա հակասությունների լուրջ կծիկ է։ Եվ, իհարկե, այստեղ ներգրավված են և՛ Լոնդոնը, և՛ Վաշինգտոնը։ Կասկած չկա: Ես սա կապում եմ առաջին հերթին Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած իր դիրքի հետ։ Ուզենք, թե չուզենք, երեւի Տեր Աստվածն է այդպես  կանխորոշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը, ռուսներն ու հայերը բնական դաշնակիցներ են։ Միգուցե քաղաքական կառույցներն այլ լինեն, բայց հայերը որպես ազգ, որպես հսկայական, դարավոր, հազարամյա պատմության ժառանգորդներ՝ կյանքի նկատմամբ սեփական հայացքով, սեփական ավանդույթներով, այս աշխարհում գոյատևելու այլ հնարավորություն չունեն, բացի Ռուսաստանի հետ լինելուց:

Սա իմ խորին համոզմունքն է։ Եվ այն, ինչ նրանք անում են, ամբողջը խաղ է: Հետախուզական իմ փորձը հուշում է, որ շատ ուժեղ զգացվում է Լոնդոնի և այն ուժերի խաղը, որոնք աշխատում են Միացյալ Նահանգների հետ համատեղ: Սա պարզապես Ռուսաստանը Անդրկովկասից հեռացնելու և նրա ազդեցությունը թուլացնելու խաղ է: Մյուս կողմից` նրանք չեն վախենում այնտեղ` այդ թվում Արցախ, այլ ուժեր ներս թողնելու, որոնք ամենեւին նրանց մոտիկ չեն։ Նկատի ունեմ իսլամական, մուսուլմանանական ուժերը` Ադրբեջանն ու  նրա թիկունքում կագնած Թուրքիան։ Նրանք կարծում են, որ այսպես ավելի լավ է: Նրանք միշտ պայմանավորվել են մուսուլմանների հետ, մի քանի դար շարունակ մեծ խաղեր են խաղացել, ուստի` այսպես ավելի լավ է, քան Ռուսաստանը:

Արցախն` առաջին հարվածն է հասցրած Հայաստանին: Շատ ցավոտ, շատ ստոր: Նրանք, ովքեր հիմա գրավել են Արցախը, լավ, ինչպիսի՞ն են նրանք: Եթե ​​դուք եկել եք, և բնակչությունը փախչում է ձեզանից, ուրեմն ո՞վքեր եք։ Ի՞նչ եք բերում այնտեղ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են ձեզանից։ Արդյո՞ք առաջին անգամ են նրանք փախչում: Նրանք արդեն փախչել էին եւ’ Սումգայիթից, եւ’ Բաքվից։ Նրանք փախչում են ձեզանից: Եւ այս դեմքով դուք պարզապես զավթիչներ եք:

Ի վերջո` նրանք այստեղ կանգ չեն առնի:

Իհարկե, Փաշինյանի գալը պատահական չէր: Ես նախագահ Պուտինը չեմ, ով դիվանագիտական ​​մոտեցում է ընտրում:  Եվ դա ճիշտ է, քանի որ նա նախագահն է: Բայց մենք գիտենք Փաշինյանի դերը և այն, թե ինչու են նրան օգնել Հայաստանում իշխանության գալ՝ Հայաստանին հեռացնելու Ռուսաստանից, Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Արցախը` նախապայմաններից մեկն է: Գումարած այս բոլոր պայմանավորվածությունները, որ նա ձեռք է բերում, բոլոր հայտարարությունները՝ այս ամենը հակառուսական տրամադրություններ է հրահրում։ Նրան երկար ժամանակ աջակցել են այս գործում։ Մենք հասկանում ենք, թե ինչ են իրենից ներկայացնում ոչ կառավարական և ոչ առևտրային հիմնադրամները։ Մեզ մոտ մեր սեփական փաշինյանները քիչ չեն:

-Սեպտեմբերի 20-ին` Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ, Ադրբեջանի կողմից գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների կոնտինգենտը։ Զոհվել է 5 խաղաղապահ: Ալիևը ներողություն է խնդրել Վլադիմիր Վլադիմիրովիչից, ինչպես 2020 թվականին, երբ ռուսական ուղղաթիռը խոցվեց Հայաստանի տարածքում։ Արդյո՞ք այս ներողությունները իրավունք են տալիս սպանել ռուս խաղաղապահներին, զինվորներին։ Այո, իսկապես, նրանք պաշտպանեցին Արցախը և զոհվեցին հանուն նրա։ Բայց ինչո՞ւ չի ասվում, թե ով է սպանել նրանց։

— Դե, նույն պատմությունը եղավ Թուրքիայի հետ, եթե հիշում եք, մեր ինքնաթիռը խոցվել էր թուրքական օդուժի կողմից։ Նույն պատմությունը կրկնվում է Ադրբեջանի հետ։ Նրանք օգտվում են այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի ճակատում։ Ռուսաստանը մեծ խաղ է խաղում Թուրքիայի հետ, քանի որ նրան պետք են Բոսֆորը, Դարդանելը ու որոշ տնտեսական երթուղիներ...

Բայց հավատացեք, սա ոչ ոք չի մոռանա։ Մենք այս արարքի համար դատապարտվածներ չունենք, մանավանդ որ դա դիտավորյալ գործողության է նման: Այդ ամենը, այնուամենայնիվ, կվերադառնա նրանց ավելի ուշ: Դա ոչ մի տեղ չի կորչի: Ինչպե՞ս կարող ենք սա վերացնել հիշողությունից։

- Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը: Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին, որ պետք է զերծ մնա նման ոչ բարեկամական քայլից, սակայն փաստը մնում է փաստ։ Որքանո՞վ կարող են իրականում խաթարվել ռուս-հայկական հարաբերությունները եւ, ընդհանրապես, այս իրավիճակում ինչպե՞ս պետք է գործեն այն հայերը, ովքեր իսկապես չեն աջակցում այդ ոչ բարեկամական քայլին։

- Կարծում եմ՝ մենք հիմա պատժամիջոցներ չենք կիրառի ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի նկատմամբ, անկախ նրանից, թե Փաշինյանն ու իր թիմն այնտեղ ինչ կանեն։ Բայց դուք ճիշտ ասացիք, հարաբերությունները փչացել են։ Եվ դա իր ազդեցությունը կունենա։ Ե՛վ տնտեսության, և՛ համագործակցության մասով՝ առանց պաշտոնական պատժամիջոցների, իհարկե, մեր համագործակցությունը մեծ վնասներ է կրելու։ Ռուսական կողմը պաշտոնական Հայաստանին վերաբերվելու է այնպիսի դիրքերից, որ «դուք անբարյացակամ դիրքորոշում եք ընդունում»:

Սա միշտ է ազդում տնտեսության, մշակութային հարաբերությունների և այլ հարցերի վրա։ Բայց այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սա այն առաջադրանքն է, նպատակը, որով  Փաշինյանը եկել է իշխանության։ Եվ նա այն իրականացնում է շատ գրագետ՝ ըստ ուսումնական ձեռնարկների և մշակումների։ Հայաստանի բնակչության զգալի մասը դեմ է Ռուսաստանի նկատմամբ նման քայլերին։

Բայց կամաց-կամաց նրանք պատրաստվում են ավելի արմատական ​​քայլերի, որոնք կարող են հանգեցնել մեր հարաբերությունների խզմանը։ Դա նկատելի է։ Նրան կարող է խանգարել միայն ընդհանուր իրավիճակը միջազգային ասպարեզում, որը միանգամայն ակնհայտորեն շարժվում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Փաշինյանը խնդիր ունի, և նա այն կտանի մինչև վերջ, ինչպես արեցին դա Պորոշենկոն և Զելենսկին, ինչպես Տիխանովսկայան փորձեց անել Բելառուսում։ Սկզբունքորեն` ոչ մի նոր բան չկա։

- Ադրբեջանն Արցախով չի բավարարվի: Թե՛ Ալիևից, եւ  թե՛ Էրդողանից հայտարարություններ են հնչում, որ Սյունիքի համար պահանջներ կարող են լինել։ Ի՞նչ է անելու Ռուսաստանը այս դեպքում։ Նա կխառնվի՞ դրան, ըստ Ձեզ, թե՞ ավելի լոյալ իրեն կդրսեւորի։

-Գիտեք, եթե հայ ժողովրդի կողմից ակտիվ դիմադրություն լինի այս գծով, եթե որոշում կայացվի պաշտպանել Հայաստանը և հրաժարվել Փաշինյանի վարած քաղաքականությունից, Ռուսաստանը կարող է միջամտել։ Իսկ եթե ոչ, եթե միայն նման պասիվ դիմադրություն լինի` խոսակցությունների, փողոցում հասարակ ցույցերի տեսքով, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը խառնվի։

- Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից, երբ նույնիսկ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական անցակետեր, իսկ Էրդողանը նման ագրեսիվ հայտարարություններ է անում։

-Եթե վերանանք բնակչության մեջ տիրող իրավիճակից, Հայաստանի բնակչության տրամադրությունից, հայկական ոգուց եւ ուղղակի ենթադրենք, որ այնտեղ ամեն ինչ քիչ թե շատ լավ է, հիմա միայն մեկ ելք կա՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն միանալու դիմում ներկայացնելու: Սա լավ ձև է, այն իրեն արդարացրել է։

Ահա’, Բելառուսն ու Ռուսաստանը՝ այս փուլում այն  իրեն արդարացրել է։ Բելառուսին ուղղված սպառնալիքներ եղան, բայց մենք թույլ չտվեցինք, որ Փաշինյանի նմաններն այնտեղ հաղթեն:

Բայց պետք է վերադառնանք  հայ ժողովրդի հոգեվիճակին, թե իրականում ինչ է ուզում։ Ես կասկածում եմ, որ իրավիճակը նույնն է, ինչ Ուկրաինայի և մեր ժողովրդի մի մասի դեպքում, երբ ուղղակի ուզում են մոռանալ ամեն ինչ և լավ ապրել։ Նրանք հոգնել են վատ ապրելուց: Եւ Արևմուտքը մեզ «լավ կյանք» կապահովի։ Այդպիսի հեքիաթ կա, այն աշխատում է։ Եվ շատ դժվար է այլ բան համոզել մարդկանց, ովքեր հավատացել են այս հեքիաթին։

- Հուսանք, ի վերջո, հայ ժողովուրդը, ունենալով այդքան մեծ, դարավոր կենսափորձ, կկարողանա հավաքվել և ճիշտ եզրակացություններ անել։

- Իսկ այլ ելք չկա։ Կամ զոհվել, կամ հավաքվել և վերածնվել։ Վերածնունդն ավելի երկար գործընթաց է, քան մահը: Տարիներ կպահանջվեն։ Բայց հանուն դրա պետք է ապրել և  լինել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում ապրող շատ հայեր մասնակցում են ռուսական ոգու վերածննդին։ Ես այդպիսի հայերի ճանաչում եմ։ Ձեզ եմ ճանաչում եւ ուրիշների: Նրանք շատ համակրում են և աջակցում են ռուսական ոգու վերածննդի գաղափարին։

Զրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը



Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода