Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան

Միայն թե սանձահարվի դեպի խորխորատ սլացող այս դժնի ընթացքը, այլապես մեր հազարամյակների ստեղծածն ո՞ւմ է պետք. ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների եւ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ:

— Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը Մոսկվայի մոնոներկայացումների SOLO փառատոնում Ձեր «Մի ֆունտ սիրտ» պիեսի հիման վրա երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի բեմադրած ներկայացումով հանդես եկավ եւ դիպլոմ ստացավ։ Այն այսօր էլ շատ արդիական է։ Եկեք անդրադառնանք պիեսի սյուժեին եւ ասելիքին։

— Նախ ասեմ, որ բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ Ու. Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա գրված «Մի ֆունտ սիրտը» Շայլոկի կերպարով երկրորդ մոնոպիեսն է։ Առաջինը` «Վերջի սկիզբն» էր` Թիմոն Աթենացու կերպարով, որը 2006թ.-ին «Արմմոնո» միջազգային փառատոնում փայլուն հաջողությամբ ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը (բեմադրիչ` Ա. Հովհաննիսյան, նկարիչ եւ դեկորատոր՝ Եվա Գեւորգյան): Իհարկե, մոնոպիես գրել` «վերաձեւելով» Շեքսպիրի բազմադրվագ եւ բազմաթիվ գործող անձանցով ոչ միայն համարձակություն, այլեւ մեծ պատասխանատվություն է պահանջում, միաժամանակ հատուկ մոտեցում։ Շեքսպիրից անցել է հինգ դար, եւ ես՝ հայ հեղինակս, եթե նրա կերտած կերպարի հզոր կրքերը, բարոյախոսությունն ու գաղափարախոսությունը, նախահիմքերը նորովի եւ պատճառաբանված կերպով իմ օրերում չպետք է դիտարկեմ ներկայիս մթնոլորտին ու մարտահրավերներին հարիր, ուրեմն` աննպատակ է այդ ամենը։ Երկու պիեսն էլ այդ սկզբունքով են գրվել, ի դեպ, չափածո, նույն տաղաչափական սկզբունքներով, ինչպիսիք բնագրերի լավագույն թարգմանություններն են։ Դա մեծապես օժանդակեց, որ կերպարները, «չհեռանան իրենց ծնողից» եւ օրգանապես միաձուլվեն նրա միս ու արյանը։ Սակայն, դա էլ իր հերթին երբեմն բերում է թյուրըմբռնման։ «Վերջի սկիզբը» մոնոներկայացման պրեմիերայից հետո, քննարկման ժամանակ երիտասարդ երկու թատերագետ հիացած էին Շեքսպիրի հանճարով, երբ Թիմոնն իր երախտամոռ ընկերների առջեւ պայման է դնում նոր գտած գանձը նվիրել նրան, ով կգտնի գաղտնիքը, թե ինչպե՞ս նժարին դրված թեթեւ, սեւ եւ կլոր իրն ավելի ծանր է կշռում, քան մյուս նժարին անընդհատ ավելացվող ոսկին, իսկ նժարները հավասարվում են այն ժամանակ, երբ ոսկու փոխարեն մի բուռ հող է լցնում։ Նրանք իրենց զարմացական հիացմունքով փաստեցին, որ ոչ միայն ծանոթ չեն «Թիմոն Աթենացի» ողբերգությանը, այլեւ հայ ժողովրդական այդ իմաստուն հեքիաթին, որը ես գործողության մեջ էի դրել: Գալով «Մի ֆունտ սիրտ» մոնոպիեսի Շայլոկին` ասեմ, որ ի տարբերություն բնօրինակի` նրա վրիժառու ընդվզումը թելադրված է ոչ թե սոսկ որպես հրեա եւ Դունցի պատասխան` զավեշտալի պայման կապելու հանգամանքով, այլ հզորների կողմից փոքր ազգերի ազգային արժանապատվության նվաստացման, բռնության ու հալածանքի դեմ բողոքով: Նա բացահայտում է վենետիկցիների, հիմա` Եվրոպայի առերես չերեւացող զազրելի բարքերի արատները՝ դրանց հակազդելով իր ժողովրդի ներդրած մեծ ավանդը քաղաքակրթության պատմության մեջ։ Նույնկերպ հուզիչ հիշատակում կա նաեւ հայ ժողովրդի եւ նրա կրած տառապանքների մասին` «քաղաքակրթված» ցեղերից։ Պիեսում ներկայիս շունչը հատկապես զգացվում է այն պահից, երբ հանդիսատեսը մեկ դերակատարմամբ տեսնում է երկու Շայլոկի` Շեքսպիրի հերոսի եւ ժամանակակից օլիգարխ-ավազակի, ում համար ոսկին ավելի թանկ է, քան յուրատեսակ պատիվը, արժանապատվությունը, ազգը: Ներկայացումը մենամարտ է դառնում երկու Շայլոկների միջեւ, եւ հանդիսատեսն արդեն դա ընկալում է զուտ որպես հայկական միջավայր։ Վենետիկի վաճառականը, հայտնի է, պարտվում է դատարանում` իր իսկ ծուղակի զոհը դառնալով, արժանանալով եւ համակերպվելով էլ ավելի նվաստացուցիչ ու դաժան պատժի։ Իսկ մոնոպիեսի Շայլոկը, թեեւ պարտված, չի կորցնում ոգու արիությունը, ընդվզում է ողջակիզվելով:

Պիեսի հիման վրա ներկայացում բեմադրելու առաջարկն ինչպե՞ս եղավ։

— Գրելու առաջարկն արեց Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի դերասան Արամայիս Սարգսյանը դեռեւս 2009թ.-ին ( իսկ ես այնպես չէի ուզում կրկին խորանալ Շեքսպիրի բավիղներում)։ Վարպետը համառեց, ստիպված եղա նորից կարդալ վաղուց կարդացածս եւ… ոգեւորվեցի։ Գրվեց մի քանի օրում։ Կերպարը մարմնավորեց եւ բեմադրեց հենց ինքը` իր ղեկավարած համայնքային «Բոհեմ» թատրոնում եւ հաջողությամբ հանդես եկավ «Արմմոնո-2009» փառատոնում։ 2020թ.-ին, նրա առաջարկով, լուսահոգի Վահե Շահվերդյանը վերաբեմադրեց այն Աբելյանի անվան թատրոնում։ Երկու վարպետներն էլ մեծ արդյունքի հասան՝ ստեղծելով Շայլոկի բարդ, եռապլան կերպարը։ Մոսկվայում տեղի ունեցած միջազգային փառատոնում ստացած գնահատականները դրա ապացույցն են։

2009 թվականին գրեցիք պիեսը։ Եթե հիմա գրեիք «Մի ֆունտ սիրտը», որեւէ միտք կփոխեի՞ք կամ կավելացնեի՞ք։

— Յուրաքանչյուր ստեղծագործություն իր կենսագրությունն ունի եւ իրեն վերապահված կյանքով պետք է ապրի։ Վերջին շրջանում հայ ժողովուրդը բազմաթիվ ողբերգություններ ունեցավ, դրանց վերջը չի երեւում, եւ համոզված եմ, որ ուշ թե շուտ դրանք իրենց արտացոլումը կգտնեն մեր ստեղծագործողների գրվածքներում, կտավներում, երաժշտության մեջ։ Միայն թե սանձահարվի դեպի խորխորատ սլացող այս դժնի ընթացքը։ Այլապես, մեր հազարամյակների ստեղծածն ո՞ւմ է պետք…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода