Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառը Ալեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին «Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք Երևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»

Արցախի թատրոնը հյուրախաղերով ԱՄՆ-ում է

Մշակութային

Արցախի թատրոնը նյույորքաբնակ բեմադրիչ, դերասանուհի, Նյու Յորքի «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Քոչարյանի նախաձեռնությամբ` հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ: Այս առիթով զրուցեցինք ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

— 44-օրյա պատերազմից հետո Դուք մեկնեցիք Արցախ եւ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում բեմադրեցիք «Երկնքից երեք խնձոր ընկավ ներկայացումը», որն իր արտիստների փայլուն կատարմամբ ներկայացավ աշխարհի շատ երկրների բեմում` սկսած Հայաստանից, հետո եվրոպական երկրներում, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, ապա Մոսկվայում եւ հիմա հերթական անգամ Ձեր նախաձեռնությամբ Արցախի թատրոնը այս անգամ հյուրախաղերով ԱՄՆ-ում է: Կմանրամասնե՞ք:

— Այս հյուրախաղերի համար սկսել եմ աշխատել դեռեւս այս տարվա հունվար ամսից: Որովհետեւ խումբը, եթե պետք է գա եւ ներկայացումներ խաղա ԱՄՆ-ում, ամերիկյան օրենքներով պետք է ունենա աշխատանքային վիզաներ: Եվ դրա համար ես պետք է 14 հոգու աշխատանքային վիազների համար դիմեի:

Հունվար ամսին դիմեցի, եւ մայիսին ստացանք վիզաները: Սակայն քանի որ Արցախը շրջափակման մեջ էր, մինչեւ վերջին դեպքերը մտածում էինք հնարքներ, թե ինչպես խումբը պետք է դուրս գար Արցախից: Հետո տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Իհարկե, ես երբեք չէի ուզենա, որ մեր ներկայացումը տեղի ունենար այս գնով: Երանի մենք պահպանեիք Արցախը, արցախցիներն էլ մնային իրենց բնօրրաններում…

Հյուրախաղերը ԱՄՆ-ի ո՞ր նահանգներում են տեղի ունենալու:

—ԱՄՆ-ի հինգ նահանգներում: Նյու Յորքում հոկտեմբերի 20-ին, Նյու Ջըրզիում 21-22-ին, Ֆիլադելֆիայում 26-ին, Վաշինգտոնում 29-ին, Լոս Անջելեսում` նոյեմբերի 4-ին եւ 5-ին: Իսկ արդեն նոյեմբերի 8-ին Արցախի թատրոնը կվերադառնա Հայաստան:

Շատ դժվար չէ՞ր Ձեր համար այն ծավալուն աշխատանքը, որ արվում է:

— Չեմ ուզում կենտրոնանալ աշխատանքի ծավալի եւ դժվարությունների վրա: Ամեն մարդ, որ տեսնի այդ 7 ներկայացումների ժամանակացույցը, կհասկանա, թե ինչ աշխատանք է տարվել: Միայն ուզում եմ նշել, որ կազմակերպչական աշխատանքների մեջ ինձ մեծ օգնություն են ցուցաբերել ԱՄՆ-ի արեւելյան շրջանի Հայ օգնության միության տիկնայք եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղը, տեղական թատերական խմբի հետ միասին՝ կիսելով ինձ հետ նաեւ որոշ նյութական ծախսեր, քանի որ շրջագայությունը շատ ծախսատար է: Մեզ օգնել են նաեւ ԱՄՆ-ի արեւելյան շրջանի առաջնորդարանները, եկեղեցիները, միությունները, անհատ բարերարները, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին: Ինչպես նաեւ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, տնօրեն Կարո Շահբազյանին: Երբ Արցախի թատրոնի անձնակազմը, փառք Աստծո, բոլորը ողջ-առողջ եկան Հայաստան, իրենք որեւէ բեմական դեկոր, ներկայացման հագուստներ իրենց հետ չէին կարողացել բերել: Եվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կարճ ժամանակամիջոցում ամբողջ բեմի հարդարանքները, վարագույները, դեկորները, գնել ու նկարազարդել է. մի քանի ամսվա աշխատանքը իրականացրել է հաշված օրերի ընթացքում: Իսկ որ ամենակարեւորն է` Թատերական գործիչների միությունը, ի դեմս Հակոբ Ղազանչյանի, իր թեւի տակ է առել Արցախի թատրոնը: Երբ ես հեռաձայնեցի ու ասացի, որ հյուրախաղերից հետո ուզում եմ գալ Հայաստան, որպեսզի Արցախի թատրոնի կողքին լինեմ, Արցախի թատրոնն ի մի բերենք, պարոն Ղազանչյանն ասաց` սիրով կսպասենք, Թատերական գործիչների միության դահլիճը կտրամադրենք Արցախի թատրոնին, որ փորձեր անեն, ներկայացումներ պատրաստեն եւ խաղան: Ի դեպ, լավ լուրն այն է, որ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական 90-ամյա թատրոնը Հայաստանում շարունակելու է իր գործունեությունը հենց որպես «Արցախի Վահրամ Փափազյանի անվան թատրոն»:

Ես ուրախ եմ, եթե, իհարկե, հնարավոր է այսօր շատ ուրախ լինել ինչ-որ բանի համար, որ ԱՄՆ-ի հինգ նահանգներում արցախցիները հանդես են գալու «Երկնքից երեք խնձոր ընկավ» ազգային գունեղ ներկայացմամբ` Նարինե Աբգարյանի համանուն վեպի հիման վրա, մեկ անգամ եւս հանդիսատեսին պարգեւելով ազնիվ ու բնական ներկայացում իրենց անմիջական ու տաղանդավոր խաղով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода