Չե՛ք մարսելու, Տաթեւին կոտրել չի՛ հաջողվի, հիշեք Օմարի Գեւին. Մարգարիտա Պետրոսյան
ՆերքաղաքականԲանտախցում երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Նա ուշագնաց է եղել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Բժշկական միջամտությամբ՝ Տաթեւի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։
Անդրադառնալով վերոնշյալին՝ 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրել է. «Դե ձեզ մոտ լավ է ստացվում մարդկանց բանտերում ու դատարաններում հասցնել մահվան: Չե՛ք մարսելու, Տաթեւին կոտրել չի՛ հաջողվի, հիշեք Օմարի Գեւին»: