Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը «Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուր Մշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմաց Կարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիային Թեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ) Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրը

Պետությունը ֆիլմարտադրողին տալիս է 127 մլն դրամ՝ ֆիլմ անելու համար, իսկ նա այդ գումարով «օֆիսի ռեմոնտն է անում. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

Դուք հաճախակի եք մատնացույց անում ներկայիս հայկական կինոյի թերությունները։ Ամենակարեւոր բացթողումը հայկական կինոարվեստում ո՞րն է։

— Իմ ամբողջ կյանքը կապված է կինոյի հետ, կինոն իմ հիմնական զբաղմունքն է, իմ կիրքը, իմ գոյության աղբյուրը, ես երջանիկ կլինեի, եթե հայկական կինոյում, թերություններից բացի, մատնացույց անելու ուրիշ բան լիներ։ Բայց չկա։ Ես չափից լավ գիտեմ միջազգային կինոինդուստրիան, որպեսզի հավատամ անտեղյակ մարդկանց համար տարածվող ֆեյք լուրերին, անհայտ կինոփառատոների մրցանակներին, Կաննի, Բեռլինի, Վենետիկի կարմիր գորգերի ֆոնին զբոսաշրջիկ կինեմատոգրաֆիստների լուսանկարներին։ Սրանք գավառականության դրսեւորումներ են։ Իրականությունն այն է, որ 2017թ.-ից ի վեր, ոչ մի հայկական խաղարկային ֆիլմ չի ընդգրկվել Ա կարգի համաշխարհային փառատոների մրցույթներում, իսկ մրցանակներ Ա կարգում հայ կինոն չի ստացել արդեն երեք տասնամյակ։ Մենք կինոինդուստրիայի ետնապահներն ենք։ Եվ ես մատնանշում եմ թերությունները, որպեսզի կարողանանք դուրս գալ այս տհաճ շրջափուլից։

— Պարոն Գալստյան, ովքե՞ր են այս իրավիճակի պատասխանատուները։

— Հայ կինոյի այս ամոթալի շրջանի հիմնական պատասխանատուն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։ ՀՀ քաղաքացին վստահում է իր հարկերը այդ կառույցին, որպեսզի այն կինոյի արդյունավետ կառավարում իրականացնի ու ստանա արդյունք՝ որակյալ հայկական ֆիլմերի տեսքով։ Բայց ֆիլմեր չկան։ Մեկ օրինակ բերեմ․2021թ.-ին ՀՀ պետական բյուջեի կինոյին հատկացվող գումարներից 127 մլն ՀՀ դրամը հատկացվել է Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ին, որն այդ գումարով վերանորոգել է իր գրասենյակը։ 127 մլն դրամն ավելին է, քան խաղարկային կինոյի տարեկան բյուջեն։ Հիմա պատկերացրեք, պետությունը մի ֆիլմարտադրողի տալիս է 127 մլն դրամ՝ ֆիլմ անելու համար, իսկ նա այդ գումարով «օֆիսի ռեմոնտն է անում»։ Ես չեմ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել։ Իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատկերացնում է։ Ու մինչեւ հիմա, ամեն տարի նորից գումար է տալիս ֆիլմերի նոր մրցույթներ կազմակերպելու համար։ Այն դեպքում, երբ պետական գումարներով մի քանի տասնյակ անավարտ ֆիլմեր կան։ Կամ՝ կինոշուկաներ այցելելու համար՝ այն դեպքում, երբ ֆիլմեր այդ շուկաներում չկան։ Սա կինոյի պետական գումարների փոշիացում է։ Ու այս վիճակի մեղավորի անունն է ՀՀ ԿԳՄՍՆ: Հայաստանում կան տաղանդավոր կինոգործիչներ, որոնք շարունակում են արարել՝ հիմնականում միջազգային աջակցությամբ։ Կա «Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան», որի անդամները կտրականապես չեն աշխատում Ազգային կինոկենտրոնի հետ, որովհետեւ այդ ՊՈԱԿ-ը 7 տարի է ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը հակասում է ՀՀ օրենքներին։ 2021թ.-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Կինոյի մասին օրենք, ըստ որի` 2022թ.-ից այդ ՊՈԱԿ-ը դադարեցնում է գործունեությունը։ Այսինքն՝ պետական կառույցը, որին վստահում են կինոյի գումարները, օրենքից դուրս է։ Ու այդ պատճառով մենք անտեսում ենք այդ կառույցը։ Իսկ կառավարությունը շարունակում է գումար տրամադրել, հավանաբար, որովհետեւ ՀՀ կառավարությունը թքած ունի ՀՀ օրենքների վրա։ Այսպես թե այնպես, կինոկենտրոնի հետ համագործակցողները հավասարապես պատասխանատվության են կրում հայ կինոյի անկման համար։

— Մեր կինոժառանգության պահպանման ու վերականգնման գործընթացի մասին ի՞նչ կասեք։

— Կինոժառանգության պահպանումն ու վերականգնումը եւս մի մութ խոռոչ է, կինոյի գումարների մսխման նոր դաշտ։ 2022թ.-ի դեկտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը եւ Ազգային կինոկենտրոնը հայտարարեցին, որ սկանավորելու, թվայնացնելու եւ վերականգնելու են Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմը՝ Կաննում ցուցադրելու համար։ Սա գովազդում էին որպես հայ կինոյի 100-ամյակի միջոցառումների զարդ։ Կաննից հետո ասացին, որ աշխատանքները կատարվել են Լատվիայում, արժեքը կազմել է 25 մլն դրամ, կամ՝ 60.000 ԱՄՆ դոլլար։ Լուրը կասկածելի թվաց, որովհետեւ նախ՝ Հայաստանում կան ֆիլմերի թվայնացման ու վերականգնման հնարավորություններ, երկրորդ՝ Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմը իր միջոցներով, արդեն սկանավորել ու վերականգնել էր ռուսական «Գոսֆիլմաֆոնդը», որտեղ պահվում է խորհրդային կինոյի «Ոսկե ֆոնդը»։ Մեր գործընկերները կապվեցին Մոսկվա ու Լատվիա։ Պարզվեց, կինոկենտրոնը դիմել է «Գոսֆիլմաֆոնդին» ու ստացել «Բարեւ, ես եմ» ֆիլմի վերականգնած կրկնօրինակը։ Ո՛չ «Հայաստան» հիմնադրամը, ո՛չ ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ո՛չ կինոկենտրոնը մինչ օրս չեն պատասխանել՝ որտե՞ղ, ի՞նչ պայմանագրերի հիման վրա, ի՞նչ արժեքով են սկանավորել, թվայնացրել ու վերականգնել «Բարեւ, ես եմ» ֆիլմը, ինչի՞ վրա են ծախսել 25 մլն դրամը, եթե ընդամենը կրկնօրինակ են վերցրել ռուսներից։ Եվ ինչո՞ւ է կինոկենտրոնը ամեն տարի բյուջեից զգալի գումար ստանում կինոժառանգության կետով, եթե հայկական որակյալ վերականգնված ֆիլմ ցուցադրելու համար դիմում է «Գոսֆիլմաֆոնդին»։

— Արցախյան վերջին օրերի իրադարձությունների հիման վրա նոր ֆիլմ կլինի՞:

— Վստահ չեմ, որ այսօր պետական քաղաքականության պատասխանատուները հասկանում են այդպիսի ֆիլմի հրատապ կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Պետական աջակցությամբ այդպիսի ֆիլմ չի ստեղծվի։ Անձամբ ես, որպես ռեժիսոր եւ ֆիլմարտադրող, այս պահին մեծ ջանքեր եմ ներդնում արցախյան մի պատմության էկրանավորման համար։ Ֆիլմը հենված է իրական փաստերի վրա, աշխատում եմ Ստեփանակերտի թատրոնի անձնակազմի, ռեժիսորի հետ։ Ֆիլմը նկարահանվելու է արցախցի դերասաններով, հնչելու է Մարտակերտի բարբառը։ Միջազգային այս ֆիլմը, վստահ եմ՝ շատ մեծ լիցք է հաղորդելու հազարամյակներով իրենց հողի վրա ապրող արցախցիների բռնի տեղահանման, արցախահայերի մարդկային ողբերգության մասին հավաստի տեղեկության տարածմանը՝ աշխարհով մեկ։ Նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպացի գործընկերների մոտ, եւ ես հորդորում եմ մեր հայրենակիցներին, ովքեր գիտակցում են այսպիսի ֆիլմի կարեւորությունը՝ կապվել ինձ հետ եւ աջակցել ֆիլմին։

— Մեր կինոարվեստի ամենաանտեսված խնդիրները որո՞նք են։

— Անգրագետ կառավարումն ու ոչ թափանցիկությունը։ Ես կարող եմ հաշված րոպեների ընթացքում տեղեկություն ստանալ աշխարհի ցանկացած երկրի կինոարտադրության, կինոկառույցների վիճակագրության մասին։ Որքան գումար է դրել պետությունը ֆիլմարտադրության մեջ, քանի ֆիլմ են նկարել, քանիսը ավարտել, որքան գումար են աշխատել շուկայում, որքան ներդրում է եկել երկիր եւ այլն։ Այդ տվյալները բաց են համացանցում։ Ոչ մի նման տվյալ դուք չեք գտնի Հայաստանի մասին։ Այստեղ է թաղված շան գլուխը՝ մեջ-մեջ անել կինոյի ընթացիկ տարվա փողերը, մսխել պետական բյուջեն ու ցրվել տներով՝ մինչեւ հաջորդ տարի բարեհոգի ՀՀ ԿԳՄՍՆ-ն կբացի նոր բյուջե։

— «Տատիկիս վարսերը» ֆիլմն ի՞նչ զարգացում ունեցավ։

— Հիմա իմ ամբողջ ուշադրությունը արցախյան պատմության՝ «Վերա» ֆիլմի վրա է։ «Տատիկիս Վարսերի» դատական ոդիսականը շարունակվում է, քրեական գործը, որով ես ճանաչվել եմ տուժող, ընթանում է։ Չնայած, դեռ 2018թ.-ին, այս իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Լիլիթ Մակունցը, հրապարակավ ընդունել է, որ ֆիլմի պետական ֆինանսավորումը կասեցվել է ապօրինաբար, եւ, հետեւաբար, պետք է վերականգնվի, միեւնույնն է, ՀՀ ԿԳՄՍՆ-ը շարունակում է կռվել ֆիլմի դեմ։ Խնդիր չկա, այս իշխանությունը հավերժ չէ։ Մի օր կառավարությունը հատուցելու է «Տատիկիս վարսերին» հասցրած վնասը։ Ու այդ օրը, երբ ֆիլմին վնաս պատճառած առնետները կպատժվեն, իսկ վնասը կվերականգնվի, բոլորս կհասկանանք, որ Հայաստանում իշխանության են եկել ազգային արժեքներին հավատարիմ, հայրենասեր ուժեր։ Ե՛վ ես, ե՛ւ Դուք ե՛ւ մեր ընթերցողը գիտի, որ այդ օրը հեռու չէ։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода